Շիրխանյանին կբերե՞ն այսօրվա նիստին. նա դատարան կգա միայն պատգարակով

13/01/2017 schedule10:15

2015 թ.-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ցանկություն է հայտնել ներկայանալ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք դատական նիստին:

Այս մասին երեկ մեր զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ սույն գործով առաջին դատական նիստին (2016թ. դեկտեմբերի 25-ին) Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել դատարան, ինչի վերաբերյալ նրա պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ նստելիս 20 րոպեից ավելի չի կարողանում նստած մնալ:

Ալումյանը երեկ մեր զրույցում հավելեց, որ Վահան Շիրխանյանը ցանկություն ունի ներկայանալ եւ որոշակի հայտարարություններ անել, որոնք ժամանակին ուզում էր մամուլի միջոցով անել, բայց չստացվեց. ԶԼՄ-ներին թույլ չտվեցին տեսակցել ՊՆ նախկին փոխնախարարին: «Այն, ինչ ցանկանում էր հայտնել ԶԼՄ-ներին, կհայտնի դատավարության ընթացքում, բայց կարծում եմ մյուս կողմը, որը պարոն Շիրխանյանին պահում է բանտում, ամեն ինչ անելու է, որպեսզի իմ պաշտպանյալը դատավարությանը ներկա չլինի ու հայտարարությունը չհնչի: Մենք մի պարզ պահանջ ենք ներկայացրել՝ ապահովել որպեսզի Վահան Շիրխանյանին պատգարակով բերեն դատարան, պատգարակ չեն տրամադրելու, իսկ այդ պարագայում Շիրխանյանը պարզապես հնարավորություն չունի ներկայանալու դատարան»,- մանրամասնեց Ալումյանը:

Բացի դա պաշտպանը պարզել է, որ այն դեղերը, որոնք արդեն մի քանի ամիս է Շիրխանյանն ընդունում է, անհամատեղելի են մեկը մյուսի հետ: Նշենք, որ Շիրխանյանը 14 տարբեր դեղեր է ընդունում: «Մենք ուսումնասիրեցինք իրեն նշանակած դեղերի օգտագործման կանոնները եւ պարզվեց, որ այդ դեղերից մի քանիսն անհամատեղելի են, այսինքն՝ բժիշկները դեղեր նշանակելիս հաշվի չեն առել, թե ուրիշ բժիշկներ մյուս հիվանդությունների համար ինչ դեղեր են նշանակել:

Պարզվեց, որ ամիսներ շարունակ պարոն Շիրխանյանին տրվել են այնպիսի դեղամիջոցներ, որոնք ոչ միայն անհամատեղելի են, այլ վնասում են օրգանիզմին եւ ավելի վատթարացնում նրա վիճակը»,- մանրամասնեց Ալումյանը: Վերջինս նշեց, որ այժմ դրա վերաբերյալ բողոք է կազմում, որը ներկայացնելու է Մարդու իրավունքների պաշտպանին, ՔԿՎ պետին եւ Արդարադատության նախարարությանը:

«Արդարադատության նախարարի հետ մեր գրագրությունները ցույց տվեցին, որ ինքը ոչ միայն ոչ մի բան չի որոշում, այլ չի ուզում խառնվել: Այնուամենայնիվ, բողոքն իրեն էլ կգրենք: Այս կարեւոր փաստը պետք է քննարկման առարկա դառնա եւ պարզվի՝ սա դիտավորությո՞ւն էր, թե՞ անփութություն. երկու դեպքում էլ իհարկե պետք է պատասխանատվություն կրողներ լինեն, ես վախենամ դիտավորյալ է եղել»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ե՞րբ է դա պարզվել եւ որքան ժամանակ է, որ այդ դեղերը Շիրխանյանը չի ընդունում, պաշտպանը պատասխանեց, որ վերջերս էլ ընդունել է, մինչեւ որ իրենք չեն պարզել, որ չի թույլատրվում:

«Փաստն այն է, որ անընդհատ նրա վիճակը վատանում է, սրտի ցավեր ունեցել է ժամանակին, հետո պարզվեց, որ դա թոքերի ինֆարկտի նախանշան է: Մենք հիմա այլ մտավախություն էլ ունենք. զարկերակի վրա պողպատյա ֆիլտր են տեղադրել, որպեսզի տրոմբ չառաջանա, սիրտ, թոքեր չթափանցեն, ֆիլտրն արդեն մի քանի ամիս է, խրվել է արյունատար անոթի մեջ, մեծ է ներքին արյունահոսության վտանգը»,- ասաց նա: Հարցին, թե այնուամենայնիվ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն Վահան Շիրխանյանին սալյակ տրամադրել է, պաշտպանն ասաց, որ ՔԿՀ-ից «խնդրանքը» գրավոր են պահանջել, հետեւաբար, գրավոր էլ պատասխանելու են, այժմ սպասում են պատասխանի:

Երեկ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո այսօր պատգարակ կհատկացվի՞ Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնելու համար: Ղլեչյանը խոստացավ հարցին պատասխանել ավելի ուշ, իսկ արդեն ավելի ուշ նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Նշենք, որ պաշտպանական կողմն արդեն մի քանի ամիս է բարձրաձայնում է Վահան Շիրխանյանի առողջական վատ վիճակի մասին, սակայն անօգուտ: Ավելին՝ ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որով ճանաչել է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաեւ՝ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց, սակայն ի պատասխան որեւէ գործողություն չի արվել:

Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված նաեւ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, որը քննվելու է առաջնահերթության կարգով:

Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը) ինչպես նաեւ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաս տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահելը ձեռք բերելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Այս գործով նիստը տեղի կունենա այսօր, ժամը 14:30-ին:

Տպել
2022 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)