Երիտասարդ գիտնականն արձագանքում է Տ.Մարգարյանի մասին հոդվածին, ասում, որ դատի է տալու նրան

13/01/2017 schedule17:35

Արվեստագիտության թեկնածու Նարեկ Սարգսյանը, արձագանքելով «Գիտական հոդված` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին» մեր հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչպիսին է այդ հոդվածի` իր ճանաչած հեղինակ Աննա Ասատրյանը:

Օգտատիրոջ գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Երեկ «Հայկական ժամանակում» կարդացի մի հոդված, որտեղ հոդվածագիր Anna Zakharyan-ը պատմում է «Երեւան 4» գիտական հոդվածների ժողովածուում զետեղված մի հրապարակման մասին` նվիրված Տարոն Մարգարյանին։ Երևանի քաղաքապետի գովքը անող հրապարակման հեղինակը գիտությունների դոկտոր Աննա Ասատրյանն է։ Քանի որ ես ճանաչում եմ վերջինիս, ապա այդ լուրը ինձ համար անակնկալ չէր։

Աննա Ասատրյանի հետ գործի բերումով շփվել եմ սրանից 3 տարի առաջ, երբ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանում էի թեկնածուական ատենախոսությունս։ Ասատրյանը նույն ինստիտուտի փոխտնօրենն է։ Նա ինձ վրա սկզբից ևեթ թողել է պարկեշտ և գործին նվիրված մարդու տպավորություն։ Ավելին, թե՛ կազմակերպչական և թե՛ բովանդակային առումով նա ինձ մեծապես օգնել է իմ ատենախոսությունը վերջնական տեսքի բերելու գործում։ Այդ մասին ես նշել եմ նաև իմ շնորհակալական խոսքի ժամանակ։

Իսկ Տարոն Մարգարյանի մասին տիկին Ասատրյանի վերաբերմունքին ծանոթացել եմ շատ պատահաբար։ Այսպես, մասնագիտական քննությունը հանձնելիս ինձ քննում էր իր խստապահանջությամբ հայտնի պրոֆ. Մհեր Նավոյանը։ Հերթական հարցի ժամանակ Նավոյանը ինձ ասաց, որ իր խստության պատճառն այն է, որ ինքն էլ է արվեստագիտության թեկնածու և կոչումը, որին ես հավակնում եմ, շատ լուրջ է։ Ի պատասխան Նավոյանի դիտարկմանը, ես նկատեցի, որ թեկնածուները տարբեր են լինում, որ օրինակ Տարոն Մարգարյանը նույնպես «Գիտությունների թեկնածու» է։

Այդ պահին կապույտ երկնքում կայծակ պայթեց` սենյակի մյուս ծայրում նստած Աննա Ասատրյանը, որին մինչև այդ տեսել էի միայն ժպտերես և գործնական տրամադրությամբ, բառացիորեն հարձակվեց ինձ վրա։ Ակնհայտ անհավասարակշիռ վիճակում բղավելով նա հարցնում էր թե ես ինձ ում տեղն եմ դրել, որ համարձակվում եմ այդպես խոսել Տարոն Մարգարյանի հասցեին։ Նավոյանը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, բայց ապարդյուն։ Մոտ մեկ րոպե բղավելուց հետո տիկին Ասատրյանը հանդարտվեց նույնքան արագ, որքան արագ դուրս էր եկել հավասարկշռությունից և քննությունը շարունակվեց։

Կես ժամ հետո նույնքան ժպտերես, ինչպես դրանից առաջ, տիկին Ասատրյանը հայտնեց, որ ես հաջողությամբ հանձնել եմ իմ քննությունը և ինքը այն մարդը չէ, որ ինձ «կտրի» և որ ինքը իր երկարամյա փորձից շատ լավ գիտի, որ Հայաստանում տղաները գիտ. թեկնածու են դառնում, որպեսզի բանակ չգնան։

Ակնարկը խիստ վիրավորական էր և ես տիկին Ասատրյանին նախ խնդրեցի կասկածի տակ չդնել պետության նկատմամբ իմ պատասխանատվությունը, իսկ հետո ավելացրեցի, որ եթե իմ նպատակը լիներ բանակ չգնալը, ապա ես 150 էջանոց ատենախոսության վրա տասնյակ գիշերներ լուսացնելու փոխարեն իմ հարյուրավոր ծանոթների նման վաղուց հրաժարված կլինեի քաղաքացիությունից (այն ժամանակ Գերմանիայում էի ապրում և աշխատում ու իմ ընկերները ծիծաղում էին Գերմանիայի քաղաքացի չդառնալու իմ որոշման վրա, իսկ ատենախոսությունը իմ կյանքի գործն էր)։ Իմ այս պատասխանը անակնկալ էր տիկին Ասատրյանի համար, որին նա ոչինչ չպատասխանեց։

Բայց սա դեռ վերջը չէ։ Ըստ «Հայկական Ժամանակի» Աննա Ասատրյանը իր հոդվածում խոսում է նաև «Անկախության քառորդդարյա հոբելյանի մասին, որը նշում է հայ ժողովուրդը»։

Ի տարբերություն Տարոն Մարգարյանի հանդեպ վերաբերմունքի, որը ինձ հայտնի էր, այս վերջին նախադասությանը հավատալը շատ դժվար է։ Քանի որ ես առնվազն մի քանի անգամ տիկին Ասատրյանի հետ բանավիճել եմ անկախության թեմայով։ Աննա Ասատրյանը ոչ միայն դեմ է Հայաստանի անկախությանը, ոչ միայն այդ անկախությունը համարում է չարիք, ոչ միայն երազում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի անբաժանելի մասը, այլև այդ ամենի մասին հայտարարում է բացեիբաց և անկեղծ համոզմունքով։ Իմ «համարձակությանը», ասելու համար, որ երջանիկ եմ, որ Հայաստանը անկախ է, տիկին Ասատրյանը բազմաթիվ մարդկանց ներկայությամբ պատասխանեց, որ շատ է ցավում իմ այդ դիրքորոշման համար։ Համաձայնվեք, որ զարմանալի է այդպիսի կարծիք ունեցող մարդուց լսել «Անկախության քառորդդարյա հոբելյան» արտահայտությունը։

Իմանալով Աննա Ասատրյանի խառնվածքը, կարծում եմ, որ վերը նկարագրածս փաստերի ճշգրտությունը կհաստատի առաջին հերթին հենց ինքը։

Եթե այս իրադարձությունները տեղի ունեցած լինեին Աննա Ասատրյանի կամ Տարոն Մարգարյանի սեփական տարածքում և նրանք լինեին մասնավոր անձինք, ապա իրենց կարծիքները և գործողությունները կլինեին միայն իրենց անձնական գործը։ Բայց սա այդ դեպքը չէ, այստեղ պետության հարցն է, ուստի ի հավելումն ՀԺ-ի հոդվածի, իմ պարտքը համարեցի հրապարակել սա, ցույց տալու համար, թե պետականության մասին ինչ աշխարհայացքով մարդիկ են աշխատում պետական հիմնարկներում։

Եվ վերջում` ևս երկու նկատառում.
1. Լավ եմ հասկանում ՀԺ հոդվածագրին, երբ նա գրում է, որ տհաճության զգացողությունը թույլ չտվեց Տարոն Մարգարյանին ուղղված գովերգությունը մինչև վերջ ընթերցել։ Այդ գովերգությունից նույնիսկ մի քանի մեջբերում կարդալն էր տհաճ, էլ ուր մնաց ամբողջը։
2. Նկատի առնելով մի քանի տարի առաջ Տարոն Մարգարյանի հայտարարագրած շուրջ 6 միլիոն դոլարի կարողությունը, ես առաջին իսկ հնարավորության դեպքում, ի թիվս այլ պաշտոնյաների, դատի եմ տալու նրան և անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ նա արժանանա օրենքով նախատեսված ամենախիստ պատժին և իր կյանքի մնացյալ մասը անց կացնի բանտում։

Տպել
5833 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին