Երևան
14 °C
«Ես ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ Արամ Սարգսյանի կուսակցություններից առաջարկ չեմ ստացել ընդգրկվելու իրենց նախընտրական ցուցակում, որ հիմա էլ նրանց չնախընտրեմ»,- մեզ հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ անդրադառնալով մամուլի այսօրվա հրապարակումներին, որոնց համաձայն ինքն իբրեւ թե որոշել է առաջադրվել ՀՅԴ ցուցակով, որովհետև 1999թ. փետրվարի 9-ին սպանված ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանի հայտնի պատմության հետ կապված նրա մութ անցյալը թույլ չի տվել առաջադրվել «Ելք» դաշինքի ցուցակով:
Արտավազդ Սահակյանն ասաց, որ մամուլում ի սկզբանե աղավաղվել են իր խոսքերը, որովհետեւ երբեք չի ասել, որ ուզում է լինել «Քաղաքացիական Պայմանագրի» կամ «Դաշնակցության» ցուցակում:
«Առաջին. ես երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ լինել Դաշնակցության կամ Փաշինյանի կուսակցության ցուցակում: Ես ասել եմ ընդամենը, որ ցանկալի է՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Դաշնակցությունը» լինեն Ազգային ժողովում, որովհետեւ Նիկոլին միշտ համարել եմ ամենաարդյունավետ աշխատող պատգամավորներից մեկը: Երկրորդ՝ ինչ վերաբերում է նրան, որ նախընտրել եմ Դաշնակցությանը: Ոչ Նիկոլի կուսակցության կողմից, ոչ Արամի կուսակցության կողմից ինձ որեւէ առաջարկ չի արվել, ինձ Դաշնակցությունը եւ 3-4 այլ քաղաքական ուժեր առաջարկ արել են, վերջնական որոշում դեռ չեմ ընդունել»,- ասաց բժիշկ Սահակյանը:
Խոսելով մութ անցյալի մասին «Ժամանակ» օրաթերթի հիշեցման մասին՝ Արտավազդ Սահակյանը ընդգծեց, որ այդ տեղեկությունը հիմա տարածում են մարդիկ, որոնք նույն բանն արել են 1999 թվականին:
«Ես կարող եմ մոտավորապես գուշակել, որ սա սովորական խառնակչություն է, որը 18 տարվա հնություն ունի: Ես կարծում եմ՝ դա նույն մարդիկ են տարածում, որոնք այն ժամանակ խեղաթյուրում էին իրականությունը: Պարապ են մնում, մարդիկ զբաղվում են: Իմ անցյալը հայ ժողովրդին հայտնի է, որեւէ մութ էջ ես չունեմ՝ ի տարբերություն գրողների: Արամ Սարգսյանի հետ ես խնդիր չունեմ, նա իմ ճանաչած ազնվագույն մարդն է»,- ասաց Սահակյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլը գրում էր, թե իբր Արծրուն Մարգարյանը Վազգեն Սարգսյանին կարեւոր նամակ է գրել, որն Արտավազդ Սահակյանը այրել է:
Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան
Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)
Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան
2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել
«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի
© 2024 Հայկական ժամանակ