Կեղծ ցուցմուքներ տվածները դրսում են, մեզ տանում-բերում են. ազատամարտիկը սպառնաց. ՖՈՏՈ

13/01/2017 schedule20:46

2015թ. նոյեմբերին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստն այսօր մի քանի րոպե տեւեց. այն ավարտվեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի եւ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի բղավոցներով ու դժգոհություններով:

Բանն այն է, որ սույն գործով նույնիսկ դատաքննություն չի սկսվել. արդեն երկրորդ անգամ հետաձգվում է նիստը՝ նույն պատճառաբանությամբ. դատարան չի ներկայացվում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Դատական նիստերի հետաձգումը դժգոհություն է առաջացնում ինչպես ամբաստանյալների, այնպես էլ՝ պաշտպանների մոտ:

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկից դատարան գրություն է ուղարկվել այն մասին, որ Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից եւ ուղեկցությամբ ներկայանալ դատարան: Ըստ ՔԿՀ-ի կողմից կազմված եւ դատարան ուղարկված արձանագրության՝ Շիրխանյանը հայտարարել է, որ  դատարան կարող է ներկայանալ միայն պառկած վիճակում՝ պատգարակով, քանի որ առողջական խնդիրների՝ ոտքերի, մեջքի, սրտի ցավի, գլխապտույտի պատճառով ի վիճակի չէ նստած կամ կանգնած վիճակում մասնակցել նիստին:

Դատարան էր ուղարկվել նաեւ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող խմբի ղեկավար Սաֆարյանի կազմած տեղեկանքն այն մասին, որ Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է՝ դատական նիստին մասնակցելու համար: Տեղեկանքը կազմած բժիշկը գրել էր նաեւ, որ անհրաժեշտություն չի տեսնում՝ Շիրխանյանին դատարան ներկայացնել պատգարակով՝ պառկած վիճակում:

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ վերը նշված տեղեկանքը կեղծ է: «Տեղեկանքը կազմած նույն բժիշկը՝ Սաֆարյանը, հենց ինքն է Շիրխանյանի համար արդեն ամիսներ շարունակ անկողնային ռեժիմ սահմանել: Հենց հիմա Շիրխանյանը անկողնային ռեժիմի հիվանդ է, եւ դրա համար եմ ես հայտարարում, որ այս տեղեկանքը կեղծ է»,- ասաց Ալումյանը: Նա դատարանին հորդորեց հետագա նիստերը եւս չձախողելու համար քայլեր ձեռնարկել, որպեսզի Վահան Շիրխանյանը դատարան ներկայացվի պատգարակով:

Դատավոր Բեկթաշյանն ի պատասխան նշեց, որ այս պահին դատարանին հայտնի չէ որեւէ ապացույց, որ Շիրխանյանն անկողնային ռեժիմի հիվանդ է:

«Նման փաստաթուղթ պիտի տա մեկը, ով կեղծ տեղեկանքի տակ է ստորագրել»,- հակադարձեց Ալումյանը:

Գործում ներգրավված պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ հերթական դատական նիստն արհեստականորեն հետաձգվում է: 

«Իր առողջական վիճակից ելնելով՝ Շիրխանյանը պատգարակ է պահանջել, եւ ՔԿՀ-ն, այո՛, պարտավոր էր նրան դատարան ներկայացնել պատգարակով, հատկապես որ նման նախադեպ մենք ունենք»,- ասաց Պետրոսյանը՝ բարձրաձայնելով նաեւ այն մասին, որ պատկան մարմինների քմահաճույքի պատճառով այսօր խախտվում է նաեւ մյուս ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը: 

Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ միջնորդեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակել եւ մեկ հարց առաջադրել՝ արդյո՞ք Վահան Շիրխանյանը կարող է մասնակցել դատական նիստին, թե՞ ոչ:

Դատավոր Բեկթաշյանը նշեց, որ չի կարող քննարկվել որեւէ միջնորդություն այն դեպքում, երբ դատական նիստը հետաձգվում է, ապա նկատեց, որ նիստերը հետաձգվում են, քանի որ Շիրխանյանը խոչընդոտում է դրանց անցկացմանը: 

Ամբաստանյալ Վահան Շիրխանյանի բացակայության պայմաններում նիստը շարունակվել չէր կարող, ուստի դատարանը մեկ շաբաթով հետաձգեց այն: Դատարանի այս որոշումը զայրույթ առաջացրեց ամբաստանյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի մոտ. նա սկսեց բղավել եւ սպառնալ, որ հաջորդ դատական նիստին ինքը չի ներկայանալու դատարան եւ մատը թափահարելով ասաց. «Մեզ տանում-բերում են, իսկ նրանք, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, իրանք դուրսն են»: Խաչիկ Ավետիսյանին ուղեկցող ոստիկանները դուրս հանեցին դահլիճից, որից հետո սկսեց բղավել մյուս ամբաստանյալ, խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը. «Էս դատարանը, բառիս բուն իմաստով, շոու է, շոու բիզնես են սարքել: Ինչքան ուզեն փորձեն մեզ ոչնչացնել՝ չի՛ ստացվելու: Չի՛ լինելու իրանց մոտ: Խոսքի համար անազատություն…Սա՛ է արդարությունը Հայաստանում»:

Նիստի ավարտից հետո նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այնպիսի տպավորություն է, որ դատապրոցեսն արհեստականորեն ձգձգում են. «Արթուր Վարդանյանը ցանկանում է, որպեսզի օբյեկտիվ դատավարություն տեղի ունենա եւ արդարություն իրականացվի, որն այս պահի դրությամբ կասկածի տակ է դրվում»,- ասաց պաշտպանը եւ հավելեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը հնարածին եւ շինծու է համարում: Հաշվի առնելով, որ նիստի ավարտից հետո խմբի անդամ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ կեղծ ցուցմունք տված անձինք դրսում են, իսկ իրենց տանում-բերում են, պաշտպանից հետաքրքրվեցինք՝ Արթուր Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն խմբի անդամներից: Նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այդ բոլոր հարցերի պատասխանները կստանանք դատաքննության ընթացքում: 

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 14:30-ին: Այն հերթական անգամ կհետաձգվի, եթե Վահան Շիրխանյանի խնդրանքը չկատարեն եւ նրան պատգարակով չբերեն դատարան:

Տպել
3783 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում