Գազի սակագնի նվազեցումը դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա. գյուղնախարար

14/01/2017 schedule15:35

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ:  

«Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով:

Հիմնադիր Մարկոս Ղարիբյանի խոսքով՝ նպատակ ունեն ընդլայնել ջերմատնային տնտեսությունների տարածքը ևս 15 հեկտարով, որի շնորհիվ ընկերությունը կարող է դառնալ վարդեր աճեցնող աշխարհի ամենախոշոր ջերմատունը: Բացի այդ, ջերմատան տարածքի ընդլայնումը հնարավորություն կտա վարդերի ինքնարժեքը նվազեցնել մոտ 20-22 տոկոսով և կրկնապատկել արտահանման ծավալները:

Անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը` նա նշել է, որ դա անակնկալ էր իրենց համար, քանի որ էներգակիրները կազմում են  իրենց արտադրանքի ինքնարժեքի մոտ 50 տոկոսը, ուստի  այն ևս կնպաստի վարդերի ինքնարժեքի նվազմանը մոտ 5-6 տոկոսով: Նշելով, որ «Էկոտոմատո» ընկերությունում 2016 թվականին աճեցվել է մոտավոր հաշվարկներով 19 մլն վարդ, Մարկոս Ղարիբյանը ավելացրել է, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելացնել այդ ցուցանիշը:

Նրա խոսքով` արտադրանքի 70-80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և Վրաստան, իսկ մնացածը սպառվում է ներքին շուկայում: Այժմ քայլեր են ձեռնարկվում արտահանումները հոլանդական և ֆրանսիական շուկաներ վերսկսելու ուղղությամբ: 

Այնուհետև նախարարն այցելել է Արամուսում գտնվող միջին հզորության ջերմատուն, զրուցել հիմնադիր Սամվել Թևոսյանի և Քաջիկ Հակոբյանի  հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:     

Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես ագրո» ընկերությունում, որի հիմնադիր Սամվել Կարապետյանը նշել է, որ ընկերության արտադրանքի մոտ 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Լոլիկի բերքատվությունն այստեղ կազմում է 51-52 կգ/քմ, համախառն բերքը տարեկան կազմում է շուրջ 1900 տոննա: Ջերմատանը լոլիկի մշակությունն իրականացվում է հիդրոպոնիկ եղանակով: Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել ևս 12,2 հա ջերմատուն:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մի շարք խոշոր և միջին ջերմոցային տնտեսություններում առկա խնդիրներին և ընկերությունների ղեկավարների հետ քննարկել գազի սակագնի նվազեցման հնարավոր արդյունքները: 

«Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա, քանի որ կառաջանան ազատ շրջանառու միջոցներ, որոնք նրանք կկարողանան ներդնել` ոլորտը զարգացնելու համար», – նշել է Իգնատի Առաքելյանը:

Ընդգծելով, որ ջերմոցային տնտեսությունների ոլորտն ամբողջ աշխարհում գյուղատնտեսության բնագավառի ամենաարագ զարգացող և մեծ ներուժ ունեցող ոլորտներից է` նախարարը կարևորել է պետության կողմից աջակցության ցուցաբերումը: Նախարարը կարևորել է նաև համապատասխան մասնագետների պատրաստումը, ինչին կնպաստի Համաշխարհային բանկի կողմից Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ ջերմատների մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Իր հերթին Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշել է, որ գազի սակագնի նվազեցումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների շահութաբերության բարձրացմանը և չաշխատող ջերմոցների վերագործարկմանը: Նրա խոսքով` ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացնելու ծրագիր, որով նախատեսվում է Հայաստանը վերածել ջերմատնային արդյունաբերական երկրի` տեղում համապատասխան սարքավորումներ ու համակարգեր արտադրելու, տեղական սերմն ու տնկանյութը կիրառելու միջոցով, ինչը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Տպել
2262 դիտում

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան