Արթիկի համար 7 ավագ դպրոցի տանիքի «հոնքը շինելու տեղ ա՞չքն են հանել»

16/01/2017 schedule16:00

Թե՛ Արթիկի համար 7 ավագ դպրոցի տնօրենը, եւ թե՛ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատարը հավաստիացնում են, որ նշված ուսումնական հաստատությունը մեկ այլ դպրոցի հետ միավորելու հակվածություն, առավելեւս` որոշում չկա:

Հայտնի է, որ Արթիկի այս դպրոցի շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Այն աստիճան, որ շինության ներսում էլ անձրեւ է տեղում այնպես, ինչպես դրսում, դպրոցում նույնպես ջրափոսեր են գոյանում, քանդվում են պատերը եւ այլն: Արդեն բավական ժամանակ պետության առաջ խնդիր է դրվում վերանորոգել շենքը: Բայց ՀՀ կառավարության հունվարի 12-ի նիստում վարչապետի խոսքերը հիմք տվեցին մտածելու, թե շենքային պայմանները բարելավելու փոխարեն ընտրվելու է դպրոցի օպտիմալացման եւ աշակերտներին տեղափոխելու ճանապարհը:

«Հանձնարարում եմ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, մարզպետներին եւ առաջարկում եմ Երեւանի քաղաքապետին՝ ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները եւ ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ: Երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ,- ասել էր վարչապետը՝ հավելելով: - Կարծում եմ՝ հանձնարարությունը պարզ է. կոնկրետ Արթիկում մենք ունենք օպտիմալացնելու եւ նորմալ պայմաններ ապահովելու հնարավորություն, որովհետեւ մնացած դպրոցները թերբեռնված են, եւ կան դպրոցներ, որոնց պայմանները բարվոք չեն»:

Արթիկի համար 7 ավագ դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանը երեկ մեր զրույցում ասաց, որ դեռ պետք է մասնագետները տեղում ուսումնասիրություններ կատարեն, հետո միայն կընդունվի որոշում: Անդրադառնալով տեղեկությանը, թե դպրոցը ներկայիս ծայրահեղ անմխիթար վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ իբր թե վերանորոգվել է տանիքը, իսկ դրանից հետո անձրեւաջրերը սկսել են ներս թափանցել ու քայքայել շենքը, պատասխանեց, որ ինքը տնօրենի պաշտոնում աշխատում է շուրջ մեկուկես տարի եւ այդ մասին ոչինչ չգիտի: 

Իր պաշտոնավարման կարճ ժամկետը վկայակոչեց նաեւ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Հրայր Կարապետյանը` հավաստիացնելով, որ Արթիկի նշված դպրոցի տանիքի վերանորոգման մասին իրեն հայտնի չէ: Ասաց, որ կարող է անհրաժեշտ տեղեկությունը ճշտել, բայց ավելի ուշ:

Մենք պարզեցինք, որ Արթիկի այս դպրոցի տանիքի վերանորոգման նպատակով 2011 թվականին պետական բյուջեից գումար է հատկացվել: Գումարի չափը կազմել է շուրջ 13 միլիոն դրամ: Ու եթե իսկապես դպրոցի շենքի «հոնքը շինելու փոխարեն աչքն է հանվել», ապա անհրաժեշտաբար պետք է պատասխանատվության հարց առաջ գա: Ի դեպ, Արթիկի համար 7 ավագ դպրոցը կառուցվել է ընդամենը 1991 թվականին:

Տնօրենն ասաց, որ ամռանը, երբ համապատասխան մասնագետներն ուսումնասիրել են շենքի սեյսմակայունությունը, պարզել են, որ այն ամուր է ու ոչ սեյսմավտանգ: Այդուհանդերձ, համար 7 դպրոցն, ինչպես նշեց Արթուր Հարությունյանը, քաղաքի հանրակրթական հաստատություններից ամենավատ վիճակում գտնվողն է: Արթիկում գործում է 2 ավագ, 6 հիմնական եւ 1 հատուկ դպրոց կա:

Համար 7 ավագ դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ շենքային պայմանների պատճառով դպրոցից հեռացող աշակերտներ չեն եղել: «Ընդհակառակը մենք Հառիճից էլ աշակերտ ունենք, որ հենց այս պահին մեզ մոտ սովորում է: Նաեւ հեծանիվով են մեզ մոտ դասի եկել երեխաները»,- ասաց նա: Աշակերտների թվի առկա նվազումը, Հարությունյանի խոսքով, պայմանավորված է բոլոր ավագ դպրոցներին հատուկ խնդրով, այն է` ցածր դասարանները դեպի մարում են գնում: Այսինքն` աշակերտների ավարտելուց հետո նորերը չեն բացվում, որպեսզի ի վերջո դպրոցում մնան միայն 10-12-րդ դասարաններ:

Այդուհանդերձ, տնօրենը նաեւ նշեց, որ 2009 թվականից հետո, երբ դպրոցը ստացել է ավագի կարգավիճակ, ունեցել է ընդհուպ մինչեւ 8 հատ 12-րդ դասարան: Այսօր դրանց թիվը 3-ն է: Դպրոցն ընդհանուր առմամբ ունի 133 սովորող (շինությունը նախագծված է 396-ի համար) եւ 42 աշխատակից, այդ թվում` 29 ուսուցիչ: Վերջիններս սպասում են կառավարության որոշմանը` գործազուրկ դառնալու հեռանկարն աչքի առաջ ունենալով:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ասաց, որ Արթիկում օպտիմալացման տարբերակն ընտրելու պարագայում պարտադիր չէ, որ միավորվեն քաղաքում գործող երկու ավագ դպրոցները: «Եթե շենքային պայմանները բավարարեն, առանձին մուտք լինի եւ այլն, հնարավոր է նաեւ հիմնական դպրոցի հետ միավորել: Առայժմ այդպիսի հակվածություն չկա, հարցը պետք է նորից քննարկվի, տեսնեն` իրոք թերբեռնված է, շենքային պայմանները չեն բավարարում, ուսումնասիրվեն շատ ու շատ խնդիրներ: Այնպես որ, հստակ որոշում չկա` անպայման պետք է օպտիմալացվի կամ չօպտիմալացվի»:

Վարչության պետի պաշտոնակատարը նշեց, որ թերբեռնված են մարզի գյուղական համայնքներում գործող դպրոցները: Քաղաքային դպրոցներում թեպետ ոչ հարյուր տոկոսով, հիմնականում համալրվածություն կա:

Լուսանկարում Արթիկի համար 7 ավագ դպրոցի միջանցքում «նավակներ» են լողում: 

Տպել
1769 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք