Ամարասի Արթուրը, հավանաբար, որևէ կուսակցության ցուցակում չի ընդգրկվի

Արթուր Ալեքսանյանը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան, չի կարծում, որ կարող է ընդգրկվել որեւէ կուսակցության ցուցակում, փոխարենը պատրաստ է սատարել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ինչ ձեւաչափով էլ վերջինս որոշի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Արթուր Ալեքսանյանը՝ միաժամանակ չբացառելով առաջադրվելու հնարավորությունը:

«Պետք է նայել առաջ, լինել զիջողական, այլապես շատ մարդիկ խոսում են Սեյրան Օհանյանի անցյալի մասին, մարտի 1-ի դեպքերին նրա դիրքորոշման մասին: Ինչի՞ աչք չեք կոխում այն փաստը, որ Սեյրան Օհանյանը մեծ տարածքներ է ազատագրել: Պետք չէ մատի փաթաթան սարքել փոքր թերությունները: Քաղաքականության մեջ նրանից անբասիր մեկին հնարավոր չէ մատնանշել»,- նկատեց Ամարասի Արթուրը:

Նա տեղին համարեց հիշեցնել, որ այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը պետք է Պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարիներ Սերժ Սարգսյանին, այլ թեկնածու ուղղակի չկար:

Արթուր Ալեքսանյանը շեշետեց, որ ընտրություններին ընդառաջ՝ պետք է աջակցել բոլոր առողջ ուժերին: Նա նաեւ տեղեկացրեց, որ բացի ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից՝ բոլորն էլ իրենց հետ համագործակցում են՝ փորձելով իրենց գաղափարները ներառել սեփական նախընտրական ծրագրերում: «Մենք մենակ չենք, դրա համար էլ վստահ առաջ ենք ընթանում»,- հայտարարեց բանախոսը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամարասի Արթուրն ինչպես է վերաբերում այն փաստին, որ Սեյրան Օհանյանի կինը ամուսնու օգտին բավական ակտիվ քարոզարշավ է իրականացնում սոցիալական ցանցերում: Ի պատասխան՝ Ամարասի Արթուրը նկատեց. «Ճիշտն ասած, տեղյակ չեմ, որ Սեյրան Օհանյանի կինն է իր քարոզարշավով զբաղվում»:

Տպել
4207 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է