Պաշտոնատար անձինք մեղադրվել են պաշտոնեական հանցագործություններ կատարելու մեջ

16/01/2017 schedule18:16

Երկու դրվագով սուտ մատնություն կատարելու դեպքի վերաբերյալ իրականացված նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանին, ով ՀՀ հատուկ քննչական ծառայությանը կեղծ տեղեկություններ է հաղորդել ոստիկանի ու քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու մասին:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Տ. Հարությունյանին 20.07.2016-ին գողության կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն եւ խուզարկել: Սակայն, որոշ ժամանակ անց, Տ. Հարությունյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը կեղծ հաղորդում է տվել այն մասին, թե, իբր, ոստիկանության օպերլիազոր Ա. Կարակոզյանն իրեն անձնական խուզարկության չի ենթարկել, հետեւաբար` չի հայտնաբերել այդ ժամանակ իր մոտ եղած 35.000 ՀՀ դրամը, այնուհետեւ կազմել է ձեւական արձանագրություն, որում նշել է, թե ընթերակաների մասնակցությամբ խուզարկություն է կատարվել: Նախաքննության արդյունքում, սակայն պարզվել է, որ Տ. Հարությունյանը սուտ մատնություն է կատարել` ոստիկանության աշխատակցին հանիրավի մեղադրելով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Բացի այդ, կալանավորը սուտ տվյալներ է հաղորդել ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի մասին: Մասնավորապես, հայտնել է, թե, իբր, ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժին տեղափոխվելուց հետո նշված 35.000 դրամը որպես կաշառք տվել է Ս. Հովհաննիսյանին՝ խնդրելով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն գումարը վերցնելուց հետո վերջինս խոստումը չի կատարել: Տ. Հարությունյանը կալանավորվել է:

Սուտ մատնություն կատարելու ևս երկու դեպքի վերաբերյալ կատարված լրիվ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նախկին կալանավորներ Վահագն Ավագյանը և Արմեն Այվազյանը հանցագործության մասին սուտ մատնություն են կատարել և ոստիկանության ավագ քննիչ Սամվել Հովհաննիսյանին հանիրավի մեղադրել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Թե՛ Վ. Ավագյանը և թե՛ Ա. Այվազյանը կեղծ տեղեկություններ են հաղորդել այն մասին, որ Ս. Հովհաննիսյանի վարույթում գտնվող քրեական գործով կատարված քննչական գործողությանը որպես ընթերակա չեն մասնակցել և այդ կապակցությամբ կազմված արձանագրությունում, առհասարակ, որևէ գրառում չեն կատարել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ նշված անձինք իրականում մասնակցել են քննչական գործողությանը և որպես ընթերակա ստորագրել քննիչի կազմած արձանագրությունում:

Այսպիսով, սուտ մատնություններ կատարելու համար Տիգրան Հարությունյանին, Վահագն Ավագյանին և Արմեն Այվազյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա համեմատ` սուտ մատնությունների թվի էական աճ է արձանագրվել. եթե 2015թ.-ին սուտ մատնության դեպքերի առթիվ հարուցվել էր ընդամենը 17 քրեական գործ, ապա 2016 թ.-ին դրանց թիվը կտրուկ աճել է` կազմելով 46 գործ: Բոլոր քրեական գործերով մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Տպել
978 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը