«Այդպես էլ պետք է լիներ». Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

16/01/2017 schedule18:26

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը քիչ  առաջ դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:

Դատավճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Այսպիսով, Սաֆարյանը մեղավոր ճանաչվեց Ամանորի գիշերը ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Դատավճիռը ընթերցվեց «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո: Արդեն երկու տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Սաֆարյանը հասցրեց լրագրողների հարցին ի պատասխան ասել. «Այդպես էլ պետք է լիներ»: Մեր հարցին՝ բողոքարկելո՞ւ է դատավճիռը, Սաֆարյանը դրական պատասխան տվեց:

Հրապարկմանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսկացության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը պատժաչափը լսելով ամոթանք տվեց դատարանին եւ իր շարֆը նետեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանն իր այդ քայլը հետեւյալ կերպ բացատրեց. «Ինձ մնար, պիտի իր այդ քաղաքացիական վզի շուրջը ես կապեի, ոչ թե նետեի: Սա հակաօրինական, հակաքաղաքացիական, քրեական վճիռ էր, որը գալիս էր ուղղակի Սերժ Սարգսյանից ու ոչ մի ուրիշ տեղից»:

Մեր զրույցում նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը խոսելով դատավճռի մասին ասաց, որ դատարանը պատվեր կատարեց. «Իրավաբանություն այստեղ չկար, բոլոր փաստերը ակնհայտ էին, ուղղակի դատարանը ցույց տվեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկտամամբ հաշվեհարդար է»: Մեր դիտարկմանը, որ Գեւորգ Սաֆարյանը մեկ տարի անցկացնելով ճաղերի հետեւում՝ փաստորեն պատժի կեսն արդեն կրել է, հնարվոր է վաղաժամ ազատ արձակվի, Հայրապետյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ազատ չի արձակվի, քանի որ դիմելու են վերաքննիչ դատարան, եւ այսօրվա դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտնի: Նա նաեւ ասաց, որ սույն քրեական գործը մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնալու է:  

Մինչ դատավճռի հրապարակումը  Գեւորգ Սաֆարյանը հանդես եկավ ծավալուն ճառով: Նա մոտ 20 հակասություններ հիշեցրեց վկա-ոստիկանների տված ցուցմունքներից եւ սույն քրեական գործը ամբողջովին շինծու որակեց: Սաֆարյանը այս դատավարությունը համեմատեց գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի հետ, որը նրան նվիրել են կալանավորումից հետո: «Եթե ես այսքան մոտիկից ծանոթ չլինեի մեր դատաիրավական համակարգին, ինձ կթվար, որ Կաֆկան ինչ-որ աբսուրդ բաներ է գրել, չափազանցրել է․․․ Բայց երբ որ այդ գիրքը ես կարդում էի, ինձ թվում էր, որ Կաֆկան ապրում է մեր ժամանակներում եւ գրել է հայկական դատաիրավական համակարգի մասին: Սա նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի․ ում ուզում դատում են, ում ուզում չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող: Այս դատաիրավական համակարգը բերելու է մեր պետության փլուզմանը: Չի կարելի անմեղ մարդուն դատել»,-իր ճառում ասաց Սաֆարյանը: Վերջինս պնդեց, որ իր փոխարեն ամբաստանյալի աթոռին պետք է լիներ գործով տուժող Գեղամ Խաչատրյանը: «Կարծում եմ, անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ ես չեմ հարվածել, ու իրականում այստեղ պետք է լիներ Գեղամ Խաչատրյանը, որովհետեւ ինքն է թե՛ ինձ, թե՛ բազմաթիվ քաղաքացիների հարվածել: Դատաքննության ընթացքում այդ ամեն ինչը պարզ եղավ, տեսագրությունները ցույց տվեցինք, հանրությունը այս ամեն ինչին մասնակից էր, ամեն ինչ տեսավ»:

Գեւորգ Սաֆարյանը դատարանին հիշեցրեց, որ իր դեմ միայն ոստիկանական ցուցմունքներ են, ընդ որում ըստ նրա՝ բոլորն էլ Գեղամ Խաչատրյանի ենթականերն են ու ասում են, թե իբր իր հարվածից վնասվել է նրա հոնքը, աչքը ուռել, փակվել, այնինչ տեսանյութերում ոստիկանի դեմքին որևէ վնասվածք չկա. «Այսինքն՝ բոլոր այս վկաները տվել են ակնհայտ սուտ ցուցմունք...: Դատախազը պահանջում է պաշտպանական կողմի հրավիրած վկաների ցուցմունքներն անարժանահավատ համարել, որովհետեւ սուտ ցուցմունքներ են տվել: Եթե այդպես եք համարում, ապա քրեական գործ հարուցեք: Պետք է անարժանահավատ համարել տուժող կողմի հրավիրած վկաների ցուցմունքները, ոչ թե պաշտպանական կողմի: Մարդկանց ցուցմունքների արժանահավատությունը պետք է գնահատել՝ դրանք համեմատելով քրեական գործում առկա այլ նյութերի հետ: Ոստիկան վկաներ Պավել Գաբրիելյանը եւ Արթուր Հեքիմյանը սուտ ցուցմունքներ են տվել, իբր մոտեցել են, մեզ շնորհավորել են, ապա պահանջել, որպեսզի Հովհաննես Ղազարյանը բացի տոնածառի հանդերձանքը, որպեսզի տեսնեն` կա՞ն արգելված իրեր դրա տակ, թե՝ ոչ: Մեզ մոտեցած երկու ոստիկանների ցուցմունքները հակասում են միմյանց, մեկն ասում է՝ պահանջել են բացել հանդերձանքը, մյուսն ասում է` այդպիսի բան չի եղել: Բայց տեսանյութով նայում ես, չի երեւում, որ նրանք մոտեցել են մեզ»,-ասաց նա:

Գեւորգ Սաֆարյանը հավելեց, որ դատախազը չի կարող պաշտպանական կողմի հրավիրած վկաների տված ցուցմունքներից գոնե մեկը մատնանշել, որը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, պաշտպանական կողմի հրավիրած վկաների ցուցմունքներն ապացուցված են տեսանյութով եւ փաստերով:

«Արդյո՞ք իր մասնագիտական պարտքն էր կատարել այդ օրը Հրեշտակների գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը՝ եթե հրապարակ գնալուց առաջ «Ֆեյսբուք»-ում գրել էր, թե այնտեղ «կապիկներ են զվռնում»», - հարցրեց  Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ ոստիկանը հենց դատարանում ընդունել է, որ հայհոյել է ցուցարարներին:

Մեղադրող դատախազն այս հայտարարությանն արձագանքեց՝ օգտվելով ռեպլիկի իր իրավունքից: «Գուցե դա պոռթկում էր»,-Սաֆարյանին արձագանքեց դատախազը, ինչից հետո դահլիճում ներկա գտնվող Սաֆարյանի հարազատներն ու ընկերները սկսեցին ծիծաղել: Դատախազը, շարունակելով իր ռեպլիկը, եւս մեկ անգամ պնդեց, որ Սաֆարյանի մեղքը թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության ընթացքում ապացուցված է:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը ճառով հանդես էր եկել նախորդ դատական նիստին եւ խնդրել դատարանից՝ Սաֆարյանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման:

Տպել
4222 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ