Գարիկի մոտ ճնշումը բացակայել է, ամբողջ ընթացքում պահպանվել է դեղորայքային բարձր դոզայով

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996 թվականին ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

Մինչդեռ շատերը հույս ունեին, որ նա կապաքինվի: Մարդկանց ոգեշնչել էին զինծառայողի տատիկի այն խոսքերը, որ Գարիկը մի պահ բացել է աչքերը, սեղմել իրեն տեսակցելու գնացած ծնողների ձեռքերը:

Պարզելու՝ բժշկական տեսանկյունից ինչպե՞ս է հնարավոր, որ գիտակցության եկած մարդը մի քանի օր անց մահանա, Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ:

- Պարոն Ասատուրյան, ինչպե՞ս ստացվեց, որ կոմայից դուրս եկած զինծառայողը երեկ մահացավ: Նրա տատիկն ասել էր, որ երիտասարդը կոմայից դուրս է եկել:

- Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այն տեղեկությունը, որ Գարիկ Վարդանյանը կոմայից դուրս է եկել եւ հոսպիտալում պառկած ժամանակ շփվել է որեւէ մեկի հետ, բացառվում է: Վիրավորման առաջին պահից նա գտնվել է ծանրագույն վիճակում՝ կոմայի մեջ: Նա գիտակցության չի եկել: Թե նրա տատիկն ինչ է հայտարարել, չգիտեմ, բայց տղայի հայրն ու հորեղբայրն ամեն օր՝ օրվա մեծամասնությունը, գտնվել են Գարիկի մոտ՝ վերակենդանացման բաժանմունքում: Նրանք տեսել են Գարիկի վիճակը:

- Ստացվում է՝ զինծառայողի ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի՞ են եղել:

- Այո: Այնպիսի կենտրոններ են վնասված եղել, որ կյանքի հետ անհամատեղելի վիճակ է ստեղծվել: Միանշանակ է, որ Գարիկի մահանալուն պետք էր սպասել ամեն օր:

- Տատիկը նույնիսկ ասել էր, որ Գարիկի ճնշումը կարգավորվել է: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ճնշում, որպես այդպիսին, չի եղել, բացարձակ բացակայել է: Մենք այս ամբողջ ընթացում դեղորայքային շատ բարձր դոզայով ենք պահպանել նրա ճնշումը: Մի կերպ պահում էինք, որ նրա կենսունակությունն ապահովվի:

Տպել
8492 դիտում

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ. Աշոտյանի հրաժեշտի նամակը

Հայկական ֆուտբոլում կկիրառվի VAR համակարգ. Արմեն Նիկողոսյան

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարեւանությամբ. դեպքի վայրում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Ըստ դատարանի՝ ԵԱՏՄ մարզիկը չպետք է լեգիոներ համարվի, բայց ՌԴ-ում սա հայերի վրա չի տարածվի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. քաղաքապետը ներկայացրել է Ավանի նոր ղեկավարին

ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը՝ մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն անձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ