Սեյրան Օհանյանը կարող է դառնալ մեր երկրի ապագա ղեկավար. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեր զրույցում չբացառեց, որ կուսակցությունը հնարավոր է չմասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Մամուլում այս օրերին գրվեց, որ կուսակցության ներսում տարաձայնություններ կան. որոշները լքում են «Ժառանգությունը»: Մասնավորապես, այսօր հայտնի դարձավ, որ կուսակցությունից դուրս է եկել Անահիտ Բախշյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տեւական ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, այսօր ներկա էր ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դատավճռի հրապարակմանը:

Վճռի հրապարակումից հետո առիթից օգտվելով «Հայկական ժամանակ»-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները մի քանի քաղաքական հարցեր ուղղեցին Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«ՀԺ» - Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ են «Ժառանգության» անդամները դուրս գալիս կուսակցությունից: Հնարավո՞ր է, ի վերջո, լուծարվի Ձեր կուսակցությունը:

- Նախ, պատեհ առիթ չէ այդ հարցը տալու համար:

- Օգտվեցի առիթից:

- Ձեր իրավունքն է: «Ժառանգությունը» ստեղծվել է ժողովրդի ծոցից, երբ ոչ մեկը չէր հավատում, որ Հայաստանը կարող էր ունենալ ընդդիմադիր քաղաքացիական կուսակցություն: Մենք միշտ եղել ենք բացախոս, մենք եղել ենք միշտ ճակատի վրա՝ Մարտի 1-ին եւ նաեւ քաղաքական բոլոր ընտրությունների ժամանակ: Մեր դռները բաց են բոլոր առումներով: Դրա համար թող ոչ մեկը ինձ չփորձի հարցաքննել հավատաքննության եզրերով: Ես կարող եմ ներկա դրությամբ ասել, որ «Ժառանգությունը» հիմա շատ կարեւոր փորձաշրջանի մեջ է: Մենք սպասարկել ենք ընտրական պայքարն արդեն 10 տարի՝ ի հեճուկս չարախոսների եւ լրագրողների, բայց միաժամանակ մենք գերադասել ենք լինել քաղաքացիական հատվածի հետ, լինել շարքային քաղաքացիների հետ, ովքեր կճանաչեն կուսակցությունը կամ չեն ճանաչի: Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել՝ ով կարծում է, որ ինքը կկարողանա հաղթահարել «Ժառանգության» նախադեպն առանց նույն արժեքները որդեգրելու, ինքը սխալվում է: Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք նվիրված են Հայաստանի քաղաքացու ազատության սահմանադրական իրավունքին եւ մեր երկրի ինքնիշխանությանը:

«Ազատություն» - Սեյրան Օհանյանն այդպիսի՞ քաղաքական գործիչ է, որը պայքարում է ազատության համար:

- Սեյրան Օհանյանը, Արամ Սարգսյանը... Լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ, ում հետ ունեցել եմ մեծ տարաձայնություններ, մարդիկ՝ ովքեր ինձ վիրավորել են, բայց քաղաքականությունը փոփոխական արվեստ է, արհեստ է եւ ժողովուրդը պահանջում է այսօր, որ մենք ունենանք փոփոխություն՝ թեկուզ կեղծված հանրաքվեից հետո...: Հիմա «Ժառանգությունը» պետք է որոշի՝ այս շրջանում առանձին գնալ, գնալ դաշինքով, գնալ այլ եղանակով:

«Ազատություն»- Զարուհի Փոստանջյանն ասում է, որ նրանք Մարտի 1-ի մեղսակիցներ են՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը...:

- Գիտեք ինչ, ամեն մեկն ունի իր տեսակետը: Ցավոք սրտի, ես Մարտի 1-ին Պետերբուրգ էի՝ դիտորդ էի Եվրախորհրդի կողմից եւ միայն հասա Մարտի 2-ին: Համարեք ինձ նաեւ մեղսակից, որ ներկա չէի: Մեղսակից էին բոլորը, նախագահները, զինված ուժերը, մեղսակից էին նրանք, ովքեր կրակ բացեցին անմեղ քաղաքացիների եւ նաեւ ոստիկանների նկատմամբ: Այո՛, պատասխանատուն առաջին հերթին Քոչարյանն էր եւ Սարգսյանը, իրենք պետք է դատաքննվեն:

«ՀԺ»- Պարոն Հովհաննիսյան, կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ արդեն բանակցել եք:

- Անխտիր բոլորի հետ խոսում ենք: Այսօր ես խոսել եմ թե՛ Սեյրան Օհանյանի եւ թե՛ Արամ Սարգսյանի հետ:

«ՀԺ»- Այսինքն՝ դեռ հստակ չէ՝ մենա՞կ եք մասնակցելու ընտրություններին, թե՞ դաշինքով:

- Ամեն ինչ հնարավոր է այսօր: Կարող է չմասնակցենք, որովհետեւ եթե սա է դատարանը, թող իրենց մնա, կարող է նաեւ մասնակցենք, բայց մեր նյութական միջոցները սուղ են, որոնք ինչպես միշտ, մեզ դժվարին վիճակի մեջ են դնում: Դժվարին վիճակի մեջ ենք մենք այստեղ: Կարեւոր չէ, թե ի վերջո կլինի «Ժառանգություն»-ը Հայաստանի երկնակամարում, թե՝ չէ, կարեւորը, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան երկիր»:

«Ազատություն»- Պարոն Հովհաննիսյան, 2015 թվականի հանրաքվեից հետո ասում էիք, որ Սեյրան Օհանյանը պետական հանցագործության մեջ է ներգրավված, որովհետեւ ուղղորդել է զինվորներին քվեարկության: Ուժի մե՞ջ է Ձեր այդ հայտարարությունը:

- Ես նույն գեներալ Օհանյանին, նաեւ իր հերոսական հանգրվանները հիշեցնելով, հիշեցրել եմ, որ այդպես են ընտրվել, մեր զինվորներին տարել են ընտրության իրենց համար, բայց այն ժամանակ այլ անուններ եմ տվել, եւ այնտեղ կար գերագույն գլխավոր հրամանատար...: Իմ համոզմամբ՝ չկա մարդ, որ սխալ չի գործել: Նույն Մարտի 1-ը համալիր ողբերգություն է, եւ մինչեւ հիմա ամեն մեկը որպես քաղաքական փինգ-փոնգ է ներկայացնում, բայց դա համալիր պատասխանատվություն է, որը ոչ մեկ մինչեւ հիմա չի կրել: Այո, այդ հարցը բարձրացրել եմ Օհանյանի հետ, որտեղ ես տարաձայնություն ունեցել եմ՝ բարձրացրել եմ, դա վերաբերի թե՛ Օսկանյանին, թե՛ Փաշինյանին, թե՛ Սարգսյանին... Ինչո՞ւ չէ հենց «Ժառանգության» ներսում ունենք տարբեր տեսակետներ:

-Պարոն Օհանյանը ինչպե՞ս արձագանքեց դրան:

- Դուք պարոն Օհանյանին պետք է հարցնեք: Ես կարծում եմ, որ նա ունի պետական շատ կարեւոր փորձ... ինքը նաեւ մեր երկրի ապագա ղեկավար կարող է դառնալ:

«ՀԺ»- Ընտրություններին մոտ երկու ամիս է մնացել, ե՞րբ կհստակեցվի, թե ինչպես եք մասնակցելու:

-Նվազ, քան երկու ամիս է մնացել, ես շատ ուշացել եմ: Ես շատ էի ուզում, որ «Ժառանգությունում» սերնդափոխություն տեղի ունեցած լիներ վաղուց, որ Արմենը, Զարուհին, Անահիտը պայքարեին այդ ղեկավարի համար: Հիմա ներկա «Ժառանգությունը» կունենա բանակցությունների վերջին շրջանը եւ իր որոշմանը կհանգի։ Մենք չենք վախենում գնալ առանձին, նույնիսկ եթե դեմը ուղղահայաց հրեշ մեքենա է: Մենք միշտ ուզել ենք դաշինքային լուծումներ, մեկ-մեկ տուժել ենք։ Եթե ես ճիշտ լինեի, Արմենը, Անահիտը, Ստյոպան կլինեին խորհրդարանում, իմ սխալն է, որ չկան, բայց նրանք ավագանիում եղել են ու իրենց պարտքը կատարել են:

«ՀԺ»- Պարոն Հովհաննիսյան, ո՞ր ուժերի հետ են սպասվում բանակցություններ:

-Մենք բոլորի հետ կապի մեջ ենք:

Տպել
10887 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան