Կարեն Կարապետյանն իր փեսային գործուղել է Աբու Դաբի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 13-ին էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին (վարչապետի աղջկա ամուսնուն, փեսային) գործուղել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք՝ Աբու Դաբի, որպեսզի մասնակցի Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության ասամբլեայի 7-րդ նստաշրջանին: Վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ գործուղում է եղել է հունվարի 13-ից 15-ին:

«Հայկ Հարությունյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է Կարեն Կարապետյանի որոշման մեջ:

Հայկ Հարությունյանի վերադառնալուց երեք օրվա ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պետք է կառավարության աշխատակազմին ներկայացնի Հարությունյանի`Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Նախարարության պաշտոնական կայքում դեռ որեւէ նորություն չկա Հայկ Հարությունյանի գործուղման մասին, բայց հուսանք աննպատակ չի լինի, քանի որ բյուջեից վճարվել է նրա եւ օրապահիկի եւ ճանապարհածախսի գումարը:

Հավելենք, որ այս օրերին Երեւան-Աբու Դաբի չվերթի մեկ ուղղության միջին գինը տատանվում է 600-ից 700 դոլարի սահմանում՝ կախված թռիչքի ժամից:

Տպել
3514 դիտում

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի