Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերից 1 մլն-ն թվայնացվել է, բայց դա չնչին տոկոս է կազմում

17/01/2017 schedule16:09

Հայաստանի ազգային արխիվը շարունակում է փաստաթղթերի թվայնացումը եւ դրանց հիման վրա նոր գրքերի հրատարակումը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա խոսեց նպատակների, ապագա ծրագրերի եւ հրատարակվող գրքերի մասին:

«Հիմնական նպատակն է այնպես անել, որ մարդիկ արխիվից օգտվելիս տեսնեն, որ սպասարկումը բարձր մակարդակով է եւ ժամանակին: Դրա համար մենք շարունակում ենք փաստաթղթերը թվայնացնել, ստեղծել էլեկտրոնային շտեմարան, որպեսզի տվյալ մարդու մասին տեղեկությունները հեշտությամբ գտնվի: Այդ ուղղությամբ վերջին 10 տարիների ընթացքում մեծ աշխատանքներ ենք տանում եւ հիմա էլ շարունակում ենք կատարել: 2-րդ խնդիրն է այնպես անել, որ մարդը ոչ թե գա հասնի արխիվ, այլ արխիվին դիմի իր տանից, իր աշխատավայրից կամ այն կազմակերպությունից, ուր դիմում է, ոչ թե նրան ասեն՝ գնա տեղեկանք բեր: Այլ այն կազմակերպությունը, որին մարդը դիմել է, դիմի արխիվ եւ ստանա տեղեկատվությունը: Խոսքը պետական մարմինների մասին է: Պետք է համակարգ ներդնենք, որ քաղաքացին արդեն արխիվ չգա՝ տեղեկանք վերցնելու, որ թոշակ ստանա»,- ասաց նա:

Ազգային արխիվում պահպանվում է մոտ 300 մլն փաստաթուղթ, որոնցից թվայնացվել է մոտ 1 մլն-ն: Սա, ըստ Ամատունի Վիրաբյանի, շատ փոքր տոկոս է կազմում: Նա նշում է, որ այս պահին կարելի է ավարտված համարել միայն հայկական ֆիլմերի թվայնացումը:

«Մեզ մոտ պահպանվում են հիմնականում «Հայֆիլմի» ստեղծած նյութերը: Ամենահինը 1911 թ. Մաթեւոս 2-րդ Իզմիրլյանի թաղման արարողության նկարահանումն է, որը 15 վայրկյան տեւողություն ունի: Ֆիլմերի թվայնացումը գրեթե ավարտել ենք:  Մնացել են ֆիլմերի այն մասերը, որոնք չեն օգտագործվել: Կան հատվածներ, որ ֆիլմերի մեջ չեն մտել, բայց իրենցից հետաքրքրություն են ներկայացնում մշակույթի գործիչների համար: Հետաքրքիր է՝ դրանք ցենզուրայի պատճառով չեն մտել, դերասաններն են վատ խաղացել.... այդ ամենը կարող է հետաքրքրել: Ֆիլմերի թվայնացումն ավարտել ենք, շուտով անցնելու ենք հեռուստատեսային հաղորդումների թվայնացմանը»,- ասաց նա:

Ազգային արխիվի համար շատ կարեւոր է եղած փաստաթղթերը որպես աղբյուր ուսումնասիրողների համար մատչելի դարձնելը: Այդ նպատակով հրատարակվել եւ հրատարակվում են նոր գրքեր:

«Այս տարի մենք պարտադիր կհրատարակենք հայկական եկեղեցու կալվածքների վերաբերյալ գիրքը, որը խոստացել էի, որ անցած տարի է պետք է լինի: Քանի որ 2 լեզուներով ենք հրատարակում՝ հայերեն եւ օսմաներեն (ձախ կողմում հայերեն տեքստը, աջ կողմում՝ օսմաներեն փաստաթղթի լուսանկարը), մի քիչ երկարեց, այս տարի լույս կտեսնի: Պատրաստում ենք միանգամից 5 հատոր նշանավոր եկեղեցիական գործիչների՝ Գարեգին Հովսեփյանի (Կիլիկիայի կաթողիկոս 45-53 թթ), Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես Մելիք-Թանգյանի, Գեւորգ 4-րդ կաթողիկոսի մասին (որը հիմնադրել է Գեւորգյան Ճեմարանը): Պատրաստվում ենք Հայաստանի Հանրապետության ստեղծման 100-ամյակին, եւ առանձին ներկայացնելու ենք մայիսյան հերոսամարտերը»,- ասաց նա:

Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այս գրքերի հրատարակումը կհեշտացնի ոչ միայն տեղացի, այլեւ արտասահմանցի ուսումնասիրողների գործը: Հայաստանի ազգային արխիվ տարեկան 10-15 արտասահմանցիներ՝ ռուսներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ են դիմում տեղեկություններ ստանալու համար:

Տպել
1622 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը