Երևան
25 °C
Այսօր՝ հունվարի 17-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը կդառնար 24 տարեկան:
«Ամեն տարի՝ գիշերը 12-ին, ես էի առաջինը զանգում եւ շնորհավորում ծննդյան օրը: Մաղթում էի, որ միշտ անփորձանք լինի: Այս տարի չկարողացա զանգել…նույն ժամին այցելեցի շիրիմին՝ շնորհավորեցի, ներողություն խնդրեցի, որ չեմ կարող զանգել: Երեքով՝ ես, հայրը եւ Մերուժանս, նշեցինք ծնունդը՝ շիրիմի մոտ: Նախորդ տարիներին 30 րոպեն մեկ զանգել եմ ու ասել եմ՝ ծնունդդ շնորհավոր, բալես: Ասում էր՝ մամ, արդեն զանգել ես, ասում էի՝ տղես մինչեւ գիշերը 12-ը զանգելու եմ: Հիմա էլ սպասում եմ, որ պիտի ժպիտը դեմքին ասի՝ մամ ջան, արդեն շնորհավորել ես…»,-արցունքն աչքերին, հերոս որդու մասին խոսելիս պատմում է մայրը՝ Նունե Ստեփանյանը:
Ավագ լեյտենատ Մերուժան Ստեփանյանը ծնունդով գյումրեցի էր, բնակվում էր Մուշ թաղամասում: Դպրոցն ավարտելուն պես նախընտրել է ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ցանկացել է ազատամարտիկ հոր՝ Արթուր Ստեփանյանի ուղին ընտրել: Ծառայում էր Թալիշում:
«Ինքն ազգի համար հերոս դարձավ, բայց էլի իմ ժպտերես, ուրախ Մերուժանս կմնա: Ես իրա մասին չեմ կարող խոսել անցյալով, ինքը կա, միշտ ինձ հետ է»,- ասում է մայրը:
Վերջին տարիներին Մերուժանի երազանքը եղել է ծննդյան օրը ընտանիքի եւ ապագա կնոջ հետ նշել հայրական տանը, բայց չի հաջողվել: Միշտ առաջնագծում է եղել: «Նեղվում էր այն բանից, որ չէր կարողանում ծնունդը մեզ հետ՝ տանը անցկացներ: Ասում էր՝ ոչինչ, կամուսնանամ, կտեղափոխվենք Մատաղիս, այնտեղ կանենք»,- հիշում է Նունե Ստեփանյանը:
Մոր խոսքով՝ հերոս տղան չի կարողացել նշել նաեւ 23-ամյակը:
«Իր ծննդյան օրերին նա միշտ պոստերում է եղել: Զանգում էի, ասում էր՝ մամ, տղեքը խորովածն անում են, տորթը կա…Անցած տարի, որ զանգեցի, ծնունդը չէր անում, զորամասում հյուրեր կային, ասել էր՝ հետո կանեն, բայց այդպես էլ չէին արել»:
Մերուժան Ստեփանյանի ծնողները որոշել էին՝ այս տարի տղայի ծնունդը նշել Թալիշի զորամասում, որտեղ ծառայել է ավագ լեյտենատը: Զորամասից ծնողներին թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ այս պահին այնտեղ գտնվելը վտանգավոր է:
Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի 24-ամյակը ծնողները նշեցին Գյումրու «Հույս» մանկատանը. «Որդուս բաժինը տալիս եմ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասաց մայրը:
Ավագ լեյտենանտ Ստեփանյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Թալիշի պաշտպանական մարտերի ժամանակ: Հակառակորդի գնդակից ընկնելուց 20 րոպե առաջ խոսել է մոր՝ Նունե Ստեփանյանի հետ:
«Ապրիլի 2-ին՝ ժամը 5-ին 20 պակաս, իրա վերջին խոսքն եմ լսել: Մի տեսակ բարձր ձայնով ասաց՝ մամ, ինչի՞ ես զանգել, կախի, էլ չզանգես, քեզ էլ լավ կնայես…ու 20 րոպե հետո Մերուժս չի էղել: Երեւի տղես գիտեր, որ արդեն շրջափակման մեջ է, հույս չկա»,- պատմում է մայրը:
Մայրը դրանից հետո անընդհատ զանգել է, բայց որդին չի պատասխանել, անհասանելի է եղել. «Հաղորդագրություններ գրեցի, որոնք մնացին անպատասխան: Մինչեւ հիմա պահում եմ»:
Նունե Ստեփանյանի պատմելով՝ որդու եւ նրա զինվորների փամփուշտները վերջացել են: Չեն կարողացել պայքարել թշնամու դեմ. «Տղաները պատմեցին, որ զոհվելուց առաջ Մերուժանիս մոտ վերջին փամփուշտներն են եղել: Զենք բերողին շրջափակման մեջ են առել, իսկ սպային գլխատել են: Գլուխը կապել են մեքենայից, իսկ զինվոր-վարորդին սպանել են: Ասում են՝ իմանային, որ Մերուժանը սպա է, իրան էլ մի ձեւի կխոշտանգեին: Նրան փրկել է իր ժիլետը»:
Այսօր հերոս Մերուժանի անունը կրում է նրա քրոջ որդին, ով բնակվում է Արցախում:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
© 2024 Հայկական ժամանակ