Ով շինել է, թող առնի. Դիլիջանի ուսումնական կենտրոնի օտարման արդար տարբերակ

Անցած շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է, թե պետեկամուտների կոմիտեի` Դիլիջանում կառուցած ուսումնական կենտրոնը կարող է տրամադրվել պաշտպանության նախարարությանը:

Նախարարը տեղեկացրել է, թե արդեն խնդրել է Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին՝ քննարկել նման հնարավորությունը: Ըստ նախարարի, ՊԵԿ-ի «ուսումնական կենտրոնը» կարող է հետագայում ծառայել «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանին:

Կարելի է պնդել, որ «Ուսումնական կենտրոնը» ՊՆ-ին տրամադրելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում, եւ որքանով է այդ օբյեկտը հարմար ռազմական ուսումնարանի համար: Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ, պատկերավոր ասած, «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան: Նման գերճոխ ռազմական ուսումնարան չկա նույնիսկ ԱՄՆ-ում, որի` պաշտպանությանը հատկացվող բյուջեն 580 միլիարդ դոլար է եւ գերազանցում է մեր ռազմական բյուջեն 1400 անգամ: Չկա նաեւ Չինաստանում, որի ռազմական բյուջեն 215 միլիարդ դոլար է` 540 անգամ ավելի, քան մեր ռազմական բյուջեն...: Ռուսաստանի դեպքում այդ հարաբերակցությունը 165 է, Մեծ Բրիտանիայի դեպքում՝ 138 եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց այս երկրներից եւ ոչ մեկը իրեն թույլ չի տա «7 աստղանի» կոմֆորտով օբյեկտ տրամադրել ռազմական ուսումնարանի համար:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, թվարկենք դրա մի քանի «բարեմասնություններ»: Օբյեկտը ունի մեկ հիմնական շենք եւ բազմաթիվ այլ կառույցներ: Թվով հինգ քոթեջներ, որոնցից յուրաքանչյուրը ունի մի քանի ննջասենյակ: Օբյեկտում կան սպա կենտրոններ, սաունաներ, ռեստորան, մի քանի սրճարան, թենիսի մի քանի կորտեր, առանձին հյուրանոց...: Այդ կառույցը հագեցած է մեղմ, շատ մեղմ ասած՝ ճոխ կահավորանքով: Մասնավորապես դռները իտալական «NOVIPLA» ֆիրմայի արտադրության են` փայտյա եւ զրահապատ: Օգտագործվել են իտալական «Շպոնապատ սալեր իրականացված բարձր որակով», Արաբական էմիրություններում արտադրված պրեսգրանիտե սալեր, զուգարանակոնքեր, կերամիկական լվացարաններ, բիդեներ: Միայն մեկ պայմանագրով այդ օբյեկտի համար 41 միլիոն դրամանոց խոհանոցային պարագաներ են գնվել: Հատուկ ձկան համար նախատեսված պատառաքաղներ, ստեյքի համար ուրիշ պատառաքաղներ...: Սիգարի քրոմապատ կտրիչներ, « «Մետաղյա սառույցի գդալ», «Մետաղյա շեյքեր», «Սառույցի աղաց, ապակյա, մետաղյա կափարիչով, 1.5 լիտր տարողությամբ»...: Օրինակ, մի տեսակի` երեք ատամով պատառաքաղի երկարությունը սահմանված է եղել 204 միլիմետր, չորս ատամովը` 203 միլիմետր....: Անձեռոցիկների մետաղական տուփ է գնվել 114 հատ, յուրաքանչյուրը 40 հազար դրամ, օճառամաններից յուրաքանչյուրի գինը 60 հազար դրամ է....:  Բաղնիքներում տեղադրված «խոշորացույցով հայելիներից» յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է: Վարագույրները գերմանական են: Ամբողջ կառույցը պատված է սրբատաշ տրավերտինով:

Մի խոսքով, ըստ միայն պաշտոնական փաստաթղթերի, այս օբյեկտի վրա պետական բյուջեից ծախսվել է 26 միլիարդ դրամ կամ մոտ 60 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ Երեւանի կենտրոնում կառուցված միջազգային բրենդային հսկայական հյուրանոցը 23 միլիոն դոլար է արժեցել: Դիլիջանի  օբյեկտը փաստորեն ավելի քան 2 անգամ թանկ է դրանից:

 Նմանատիպ «7 աստղանի» օբյեկտը պահանջում է նաեւ «7 աստղանի» սպասարկում: Այդպիսի սպասարկման համար պետք է ունենալ հսկայական սպասարկող անձնակազմ, որը պետք է անընդհատ, անընդմեջ «մաքրի ու պլպլացնի», նորոգի ամբողջ օբյեկտը հիմքից մինչեւ տանիքը: Հակառակ դեպքում ընդամենը մի քանի տարվա ընթացքում այն կմաշվի ու կվերածվի մի հասարակ, սովետական մոդելի պանսիոնատի: Իսկ այդպիսի անձնակազմ պահելը հսկայական ծախսեր է պահանջում: Իհարկե, կարելի է ռազմական ուսումնարանի սաներին հանձնարարել անընդմեջ «մաքրել ու պլպլացնել» օբյեկտը, սակայն դրա արդյունքում սաները ստիպված կլինեն իրենց ժամանակի մեծ մասը ծախսել այդ աշխատանքի վրա: Ու արդյունքում մենք կստանանք ոչ թե շատ լավ ռազմական մասնագետներ, այլ շատ լավ հավաքարարներ, այգեպաններ, սանտեխնիկներ, փականագործներ...: Եթե դա է նպատակը, ապա ուսումնական կենտրոնը ռազմական ուսումնարանի վերածելը փայլուն գաղափար է:

Իսկ ո՞րը կլիներ լավագույն լուծումը այս պարագայում: Եթե պետական բյուջեի միջոցներով կառուցված այդ օբյեկտը վաճառվի իր ինքնարժեքով, այսինքն 60 միլիոն դոլարով, ապա այդ գումարի մի մասով կարելի է կառուցել շատ լավ ռազմական ուսումնարան, որը նախագծով հարմարեցված կլինի կոնկրետ այդ նպատակին: Մյուս մասը կբավարարի մի քանի տասնյակ զորանոցներ կապիտալ նորոգելու եւ մեր զինվորների կենցաղը ավելի հարմարավետ դարձնելու համար:

Բայց այստեղ մի խնդիր կա: Օբյեկտը շատ դժվար, եթե չասենք՝ անհնարին է սովորական սխեմաներով վաճառելը: Այն չափազանց թանկ է: Եվ սա հենց այն դեպքն է, երբ պետք է ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Նման «ուսումնական կենտրոն» կառուցելու գաղափարը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանինն է: Շինարարությունը իրականացվել է երկու վարչապետների օրոք: Ֆինանսավորումը հատկացվել է կառավարության որոշումներով: Եվ ուրեմն, կա այդ ոչ ստանդարտ լուծումը: Ստեղծվում է մի փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը բաշխվում են շինարարությունը նախաձեռնած Գագիկ Խաչատրյանի, շինարարության ընթացքում վարչապետի պաշտոն զբաղեցրած Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի, ֆինանսավորումը հատկացնելու մասին կառավարության որոշումներին դեմ չքվեարկած բոլոր նախարարների միջեւ: Փայամաս է հասնում նաեւ Սերժ Սարգսյանին, որը այցելել է այդ կառույցը եւ գոհունակություն հայտնել: Ու հենց այդ ՓԲԸ-ն էլ իր փայատերերի անձնական միջոցներով հանուն հայրենիքի պետությունից կգնի Դիլիջանի ուսումնական կոչվող այդ կենտրոնը հենց 60 միլիոն դոլարով: Համաձայնեք, որ սա թեկուզեւ ոչ ստանդարտ, սակայն փայլուն եւ անվերապահորեն արդար տարբերակ է:

Տպել
12522 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)