Արշակունյաց պողոտայի եւ Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում ճանապարհային հանգույց կկառուցվի

17/01/2017 schedule17:30

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի այսօր հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը: Ինչպես տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, հանդիպմանը մասնակցել են Երեւանի գլխավոր ճարտարապետը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ, ՃՈ Երեւան քաղաքի վարչության եւ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ճարտարապետներ:

Ըստ երթեւեկելի գոտիների` ուսումնասիրվել է ծանրաբեռնված ժամերին տրանսպորտային հոսքերի քանակը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանը նշել է, որ հաշվի առնելով տեղանքի ճարտարապետությունը՝ մշակվել է անընդհատ երթեւեկություն ապահովող ճանապարհային հանգույց՝ շրջադարձերի հնարավորությամբ: Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքի բնակիչների համար խնդրի լուծման կարեւորությունը, նշել է, որ ծրագիրը ներառված է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծում:

«Երեւան քաղաքի շրջանցիկ ճանապարհի ստեղծման համատեքստում նաեւ խնդիր էինք դրել լուծել Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց հանգույցի կառուցման հարցը: Հաշվի առնելով դրա ծանրաբեռնվածությունն ու խնդիրները՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» շրջանակում կազմվել էր նախագիծ, որով նախատեսվում էր էստակադայի կառուցում, ինչը, սակայն, հաշվի առնելով տվյալ հատվածի քաղաքաշինական միջավայրը, ճարտարապետների կողմից չընդունվեց: Քննարկումներ եղան նաեւ քաղաքաշինական խորհրդում: Արդյունքում ներկայում առաջարկվող տարբերակն ընդունելի է թե՛ ճարտարապետների կողմից եւ թե՛ կառուցման համար իրականացված խոշորացված հաշվարկով»,- նշել է Վահե Նիկոյանը:

Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ներկայացված առաջարկի շուրջ մասնագիտական առավել մանրամասն հիմնավորումներ ներկայացնելու վերաբերյալ:

Տպել
1427 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա