Արցախյան թիմը КВН-ի 2-րդ փուլ չի անցել. ըստ խմբի ղեկավարի՝ պատճառն փոսրձի պակասն է

17/01/2017 schedule18:41

Արցախյան «С хлебом и солью» КВН-ի թիմը (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) Սոչիում ընթացող КВН-ի 28-րդ միջազգային փառատոնի՝ «КиВиН-2017»-ի 2-րդ փուլ չի անցել: Արցախցիները դրական արձագանքների եւ գովեստի են արժանացել, սակայն այդքանով բավարարվել են: Armtimes.com-ի հետ զրույցում թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ տեղի ունեցածը կարելի է տրամաբանական համարել, քանի որ իրենց դեռ պակասում է փորձը:

«Ոչ մի արտառոց բան չի պատահել: Մեր թիմը դեռ երիտասարդ է եւ համապատասխան փորձ չունի։ Մենք ընդամենը 2 տարի ենք խաղացել, իսկ երկրորդ փուլ անցնում են թիմեր, որոնք պետք է խաղան հեռուստատեսային լիգաներում։ Մեզ համար դեռ շուտ է»,- ասաց նա։

Երբ թիմը 2-րդ փուլ չանցավ, ադրբեջանցիներն առիթն օգտագործելով հայտարարեցին, թե «С хлебом и солью»-ին թույլ չեն տվել ելույթ ունենալ, եւ դա իրենց դիվանագետների աշխատանքի արդյունքն է: Դրանից առաջ էլ ադրբեջանական մամուլն ակտիվ անդրադառնում էր թեմային: Հարեւան երկրին զայրացրել էր թիմի մասնակցությունը փառատոնին:

«Երկու տարի է ադրբեջանական մամուլը գրում է դրա մասին, սակայն իրենց ասածներն ինձ մոտ միայն զարմանք են առաջացնում, եւ ոչ միայն ինձ մոտ, բոլորի մոտ, որովհետեւ, մեր ելույթներում ո՛չ քաղաքական ենթատեքստ կա, ո՛չ քարոզչություն։ Մեր թիմը զբաղված է КВН խաղալով»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

КВН-ի 28-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հունվարի 10-ին եւ ավարտվելու է 23-ին: Թեեւ «С хлебом и солью»-ն արդեն հաջորդ փուլի համար չի պայքարում, թիմը մինչեւ փառատոնի ավարտը մնալու է Ռուսաստանում, մասնակցելու է տարբեր միջոցառումների, նայելու է ելույթներ, ինչպես նաեւ գրանցվելու է լիգայում, որտեղ պետք է այս տարի խաղա: Թե որ լիգայում արցախցիները կխաղան, հայտնի կդառնա հունվարի վերջին:

«С хлебом и солью» թիմի կազմում Սոչի են մեկնել Ավետ Բադալյանը (ԼՂՀ ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար), Տիգրան Գալստյանը (ԼՂՀ դրամատիկական թատրոնի դերասան), Վլադիմիր Գասպարյանը (ԼՂՀ ՍԱՊԾ տեսուչ), Վահե Խաչատրյանը (ուսուցիչ), Ազատ Անիբարյանը (ծրագրավորող):

Տպել
1639 դիտում

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը