Հայաստանի ազգային պատկերասրահում եւ մասնաճյուղերում 2016 թ. կազմակերպվել է 61 միջոցառում

17/01/2017 schedule19:17

Հայաստանի ազգային պատկերասրահում եւ կառույցի 12 մասնաճյուղերում 2016թ. կազմակերպվել է 61 ցուցադրություն: Ամփոփելով ՀԱՊ 2016 թվականի գործունեությունն՝ այս մասին հունվարի 17-ին մշակութային օջախում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Ասուլիսին մասնակցել է նաեւ մշակութային օջախի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը:

Մայր թանգարանում անցկացվել են ցուցադրություններ՝ նվիրված Սարգիս Խաչատուրյանի 130  եւ Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակներին: Ցուցահանդեսներ են կազմակերպվել հետեւյալ խորագրերի ներքո՝ Բաժբեուկ Մելիքյաններ. Երկու սերունդ, 18-20-րդ դդ. ռուս եւ խորհրդային նկարիչների գրաֆիկա, Բենիկ Պետրոսյան. Բրոնզե դար հետահայաց ցուցադրություն, Աբրահամյաններ, Զորավար Անդրանիկ 150-ամյակ, Իրանական արվեստ, Բորիս Կլեմենտեւ. «Բարեկամության կամուրջ» եւ Միրո Պերսոլյա. «Արտացոլանքից անդին», ինչպես նաեւ անցկացվել է Պլեներ Հայաստան -2016 միջազգային գեղանկարչական սիմպոզիումը:

Հայաստանի ազգային պատկերասրահը 2016 թ. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» խորագրով ցուցահանդես է իրականացրել Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում: ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանն առանձնահատուկ շեշտել է, որ նկատվել է մեծ ակտիվություն եւ Տրետյակովյան պատկերասրահում հերթեր են գոյացել:

Տարին հագեցած է եղել նաեւ տարաբնույթ այլ միջոցառումներով: Կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին, ՀԱՊ աշխատակիցները Չինաստանի Դաշնային Հանրապետությունում եւ Մոսկվայի Գրաբարի գիտահետազոտական կենտրոնում մասնակցել են վերապատրաստումների: Արման Ծատուրյանն ասուլիսի ընթացքում առանձնահատուկ կարեւորել է վերապատրաստումների կազմակերպումը, քանի որ աշխատակիցները երկար ժամանակ չեն վերապատրաստվել:

Հայաստանի ազգային պատկերասրահը տարվա ընթացքում ստացել է մի շարք նվիրատվություններ, ինչպես նաեւ իրականացրել է կրթական ծրագրեր ու կազմակերպել դասախոսություններ: Նշենք, որ կրթական ծրագրերին մասնակցել է 158 խումբ, շուրջ 2089 մասնակից: Իրականացվել է 12 նոր կրթական ծրագիր:

2016 թ. ընթացքում Ազգային պատկերասրահ եւ նրա 12 մասնաճյուղ է այցելել 80 861 այցելու, որից մայր թանգարան՝ 55 795, իսկ մասնաճյուղեր` 25 066:

Պատասխանելով լրատվամիջոցների՝ պատկերասրահի շենքային պայմաններին եւ ցուցանմուշների պատշաճ պահպանությանն առնչվող հարցերին՝ Արման Ծատուրյանը նշել է. «Պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Խնդիրները շատ են: Մեր ժառանգությունը շատ վատ պայմաններում է պահվում: Այս առումով աշխատանք պետք է տարվի: Եթե նոր շենք կառուցելու հնարավորություն չկա, ապա պետք է պահպանման աշխատանքներ իրականացվեն»:

Անդրադառնալով 2017 թվականի ծրագրերին՝ ՀԱՊ տնօրենը շեշտել է, որ տարին հագեցած է լինելու տարաբնույթ ցուցահանդեսներով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ Նովոսիբիրսկում մարտին կբացվի Սարյանի աշխատանքները ներկայացնող մեծամասշտաբ ցուցահանդես: Նախատեսվում է նաեւ Ռուսաստանում ներկայացնել հայկական իմպրեսիոնիզմը: Բացառիկ ցուցահանդեսի շնորհիվ ռուս հասարակությունը կկարողանա պատկերացում կազմել հայ արվեստի եւ նրա անցած ճանապարհի մասին: Այս տարի երկու ցուցահանդես կանցկացվի Լեհաստանում:

Տարվա ամենակարեւոր իրադարձություններից մեկը կլինի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կկազմակերպվի Ազգային պատկերասրահում եւ կներառի ցուցանմուշներ նաեւ Ռուսաստանի թանգարաններից: Այն ներառելու է նաեւ երբեւէ չցուցադրված աշխատանքներ: «Միջոցառմանը պատկերասրահը պատրաստվում է մեկ տարուց ավելի: Ներկայումս բանակցություններ են տարվում Մխիթարյան միաբանության հետ, որպեսզի Այվազովսկու «Քաոսը» եւս ցուցադրվի այստեղ»,-առանձնահատուկ շեշտել է ՀԱՊ տնօրենը:

 

Տպել
1468 դիտում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել