Ով է գրել Ծառուկյանի հայտարարությունը, եւ որտեղ է այն գրվել` Երեւանո՞ւմ, թե՞ Մոսկվայում

Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ լայն դաշինքով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դեռեւս դեկտեմբերի 3-ին ԲՀԿ առաջնորդը իր տան առաջ նրա վերադարձի պահանջով միտինգ անող քաղաքացիներին խոստացավ «մոտ օրերս» հայտարարություն անել, թե ինչ մասշտաբով եւ ինչ կտրվածքով է լինելու իր մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին: Ասաց, որ դա հասկանալու համար իրեն երկու օր ժամանակ է հարկավոր:

Մեկուկես ամիս պահանջվեց փաստորեն, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հստակեցնի, որ պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եւ այդ նպատակով լայն դաշինք ձեւավորել:

Քաղաքական վերլուծաբանները գրեթե միակարծիք են`Սերժ Սարգսյանի համար Ծառուկյանը հանդիսանում է այն պահուստային տարբերակը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ եւ հեռացնել ճանապարհին հանդիպող բազմաթիվ խոչընդոտներ: Տարբերակ, որ Ծառուկյանը կարող էր ընտրություններին մասնակցելու որոշումն ինքնուրույն կայացնել, պարզապես, չի դիտարկվում:

Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը միակն է եղել, որ ազդել է Ծառուկյանի սույն որոշման վրա:

Անցած տարեվերջին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ: 100 օրվա ասուլիսում էլ ասաց, որ օլիգարխների հետ իրեն շատ հարմարավետ է զգում: Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի միջեւ, ինչպես հայտնի է լուրջ անջրպետ է առաջացել, որն էլ ավելի խորացավ, երբ պարզվեց, որ վարչապետը գուցե չկարողանա ՀՀԿ ցուցակով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հայաստանում քաղաքական գործունեությունը շարունակելու համար Կարապետյանին քաղաքական իրական հենարան է հարկավոր, որը տվյալ դեպքում կարող է լինել Գագիկ Ծառուկյանը՝ իր կուսակցությունով: Եւ այն, որ Ծառուկյանի համար վերջնական որոշման համար երկու օրվա փոխարեն մեկուկես ամիս պահանջվեց, կարծում ենք, կապված է այս հանգամանքով:

Եթե ամեն ինչ պարզ լիներ, այսինքն`Ծառուկյանն իր կուսակցությունով անհրաժեշտ լիներ միայն Սերժ Սարգսյանին, այդքան երկար մտածելու կարիք չէր առաջանա: Ճիշտ է, Սարգսյանը ժամանակին վիրավորեց Ծառուկյանին, բայց դրանից հետո նրանք վաղուց հաշտվել են, եւ դժվար թե այսքան երկար ԲՀԿ առաջնորդը ծանրութեթեւ աներ`արժե այդքանից հետո ընդառաջ գնալ Սարգսյանի խնդրանքին եւ նրան` կարեւոր այս փուլում թեւութիկունք կանգնել:

Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների արդյունքում, սակայն, Ծառուկյանն իսկապես կարող էր մտահոգվել: Մասնավորապես՝ նախորդ փորձը. սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետո Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքական իմաստով օգտագործված լինելու տխուր հիշողությունները կարող էին նրան հուշել, որ այս անգամ էլ նմանօրինակ զարգացումների վտանգ կա: Այս անգամ նրան սեփական օրակարգը «դեմ տալու» փորձ կանի Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք առաջին անգամ քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանը խոսեց հոկտեմբերի վերջին: Թերեւս, դրանից հետո էլ սկսվել են Կարեն Կարապետյանի ինտենսիվ շփումները ԲՀԿ առաջնորդի հետ` նպատակ ունենալով վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել` հարմար պահ ստեղծվելու դեպքում համատեղ ուժերով տապալել ՀՀԿ-ին եւ սանձել երկրում ամբողջական իշխանության ղեկը:

Կարապետյանը պետք է որ բաց չթողներ Ծառուկյանին սույն առաջարկն անելու հնարավորությունը, որովհետեւ շատ արագ հասկացած կլիներ, որ ՀՀԿ ներսում Սերժ Սարգսյանին տապալելու եւ նրա տեղը զբաղեցնելու շանսերն իր համար զրոյական են:

Այս երկարուձիգ ամիսների ընթացքում Ծառուկյանը, թերեւս, փորձել է հասկանալ, թե որքանով կարող է իր վրա լծակներ գործադրել Կարեն Կարապետյանը, ինչ հնարավորությունների է նա տիրապետում այս առումով: Չի բացառվում նույնիսկ, որ ԲՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանից երաշխիքներ է պահանջել, որ ոչ մի պարագայում չի կրկնվի 2015-ի փետրվարի 12-ի ելույթը, իր հերթին երաշխավորելով, որ երբեք մաս չի կազմի այլ ուժերի կամ գործիչների` Սերժ Սարգսյանի դեմ լարած դավերին:

Կարեն Կարապետյանի գործոնը չլինելու դեպքում նման բազմակի զգուշավորության կարիք էլ չէր լինի: Հայաստանյան քաղաքական ուժերի մեջ այլեւս չկա մեկը, որը կփորձեր Ծառուկյանին օգտագործել ընդդեմ Սերժ Սարգսյանի: Տեր-Պետրոսյանի եւ Հովիկ Աբրահամյանի համար գնացքը գնացել է, ՀՀԿ-ում այժմ Սարգսյանն անվերապահ հեղինակություն է, մյուս ուժերն էլ կամ Ծառուկյանին միանշանակ մերժում են, կամ նրա եւ նրա կուսակցության հետ անհամատեղելի են, որովհետեւ սեփական ամբիցիաներն ունեն: Ուստի դաշինքն էլ, որի մասին հայտարարեց ԲՀԿ առաջնորդը, դժվար թե տպավորիչ լինի: Այն ավելի շատ կներառի արբանյակ կամ ձախողված կուսակցություններ, եւ մի քանի հնչեղ անուններ:

Եւ, այնուամենայնիվ հարցը`արդյո՞ք Ծառուկյանը եւ Սարգսյանը կարողացել են փոխադարձաբար երաշխավորել, որ փետրվարտասներկուսի պատմությունը չի կրկնվի, բաց է մնում: Ճիշտ է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ինտելեկտը հաշվի առնելով քիչ հավանական է, սակայն մարդիկ սովորելու հատկություն ունեն. եւ Ծառուկյանն, օրինակ կարող է այս անգամ իր սեփական խաղը խաղալ`երկակի խաղը: Դա նշանակում է, որ իր վերադարձի շուրջ նա միաժամանակ պայմանավորված պետք է լինի ե՛ւ Սարգսյանի, ե՛ւ Կարապետյանի հետ: Այդ դեպքում իհարկե, հետաքրքիր է, թե նրանցից ով է գրել վերադարձի հայտարարության տեքստը: Իսկ գուցե մեկը գրել է, մյուսը խմբագրե՞լ:

Տպել
11379 դիտում

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան