Բակլան Աշոտյանինն էր, խաշած էր ցանում. Բորիս Մակիչյանի արձագանքը կեղծված դիպլոմների խնդրին

Ոչ պետական երեք բուհերում կեղծ հիմքերով դիպլոմներ տրամադրելու դեպքերի մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ օրերս տարածած անանուն հայտարարությունը որոշակի դժգոհություն է առաջացրել մասնավոր բուհերի ղեկավարների շրջանում:

Նրանք համարում են, որ կեղծիք թույլ տված բուհերն անվանական չնշելով` ստվեր է ընկնում բոլորի հեղինակության վրա: Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն այդ մասին նաեւ հայտնել է շաբաթ օրը ԱԱԾ-ում հյուրընկալվելու ժամանակ: Նրան պարզաբանել են, թե կարծում են, որ դիպլոմներ կեղծելու տհաճ երեւույթը բազմացման, շարունակվելու միտում ունի, ուստի իրենք հետապնդել են կանխարգելելու նպատակ:

«Եվ այնտեղ ինձ ցույց տվեցին, որ մի խումբ ուսանողներ, որոնք ուսումնական պրոցեսներին չեն մասնակցել, դիպլոմ են ստացել: Եղել են ուսանողներ, որոնք ուսումը կիսատ են թողել երկրորդ կուրսից, երրորդ կուրսից, բայց էլի դիպլոմ են ստացել: Եղել են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք երբեւէ Հայաստանի Հանրապետությունում չեն եղել, ձեւակերպված են եղել ուսանողներ եւ դիպլոմներ են ստացել: Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդում ընդգրկված են 12 բուհեր, բարեբախտաբար, մեր բուհերից ոչ մեկից գոնե մի փաստ նրանք չունեին: Ինձ հրավիրելը նույնպես այս երեւույթի կանխարգելման միջոց էր հանդիսանում: Ես բոլոր ոչ պետական բուհերի ռեկտորներին այս տեղեկատվությունն ուղարկելու եմ, իրենք թող ծանոթանան, որ զգույշ լինեն, նման դեպք, նման փաստ ոչ մի բուհում չկրկնվի»,- ասաց Բորիս Մակիչյանը:

Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ անկախ ոչ պետական բուհերի ռեկտորների անձից, այդ բուհերում կաշառակերության երեւույթը գրեթե չկա: ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված երեք բուհերում նույնպես, Մակիչյանի համոզմամբ, կոռուպցիան մեծ տարածում չունի: Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ թեպետ Ազգային անվտանգության ծառայությունը չի նշում կոռուպցիային առնչվող բուհերի անունները, մեզ հաջողվել է պարզել, որ խոսքը վերաբերում է Երեւանում գործող Սուրբ Թերեզայի անվան բժշկական եւ Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարաններին, ինչպես նաեւ Գյումրու «Պրոգրես» համալսարանին: Այսինքն` մեղադրանք է առաջադրվել այս բուհերի ռեկտորների նկատմամբ:  

Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահը եւս անուններ չհրապարակելով,  նկատեց, որ խնդրո առարկա բուհերում կազմակերպվում է արտասահմանյան ուսանողների կրթություն: Նա կարծիք հայտնեց, որ առկա իրավիճակը ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործունեության հետեւանք է, որը ոչ պետական բուհերի ընդունելությունը նույնպես դարձրեց միասնական քննակարգով, ինչը, Բորիս Մակիչյանի խոսքով, ապօրինի էր ու հանգեցրել է դիմորդների թվի էական կրճատման.   

««Բարձրագույն կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածում գրած է, որ ընդունելությունը բուհի իրավասությունն է, բայց դարձրին միասնական: Այդ միասնական ընդունելությունն էլ անարդար են կազմակերպում»:

Անարդարությունն, ըստ նրա, ոչ պետական բուհերի նկատմամբ է` անհավասար պայմաններ ստեղծելով, պետական բուհերի նկատմամբ դրանց ունեցած առավելությունները (ինչպես օրինակ հավատարմագրված լինելն է) ընդունելության ժամանակ քողարկելով եւ այլն:

«Հավատարմագրված, օրենքի գերակայությամբ գործող ոչ պետական բուհերի ընդունելությունը Աշոտյանի կամայականության արդյունքում վերջին վեց-յոթ տարում էապես նվազում էր, նրանց գործունեությունը նախկին նախարարը կազմալուծեց: Օրենքի համաձայն` պետական բուհերը պետպատվերով կրթություն են կազմակերպում: Մասնավոր բուհերում էլ դա պիտի արվեր, բայց այդ հնարավորությունը չէր տրվում: Միայն այս տարի մի բուհում 4 տեղ էր հատկացվել, էլի Արմեն Աշոտյանի կարգադրությամբ: Մասնավոր բուհերը, եթե նույնիսկ առաջարկում էին իրենց միջոցների հաշվին անվճար ուսուցում, դա էլ չէր գրվում հայտարարության մեջ: Դժվար է ասել` այսօր ոչ պետական բուհերում ինչպիսի անօրինականություններ կան: Այդ ամեն ինչը Արմեն Աշոտյանի կամայականության, տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում աշխատանքի ոճի արդյունքն էր»,- ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտորը:

Այս բուհի ուսանողների թիվն, ի դեպ, վերջին տարիներին կիսով չափ կրճատվել է`      3 000-ից  հասնելով 1 500-ի: Հարցին, թե ինչու ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոչ թե պետական, այլ մասնավոր բուհերը, Մակիչյանը պատասխանեց. «Պետական բուհերն, իմ կարծիքով, ինչ-որ մի տեղ պաշտպանված են, եւ Ազգային անվտանգության մարմինները, առանց նրանց կառավարման խորհուրդների համաձայնության, այնտեղ չեն մտնի»: Հայտնի է, որ պետական բուհերի խորհուրդները նախագահում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` երկրի առաջին դեմքերը: Մակիչյանը կարծում է, որ նրանք այդ բուհերի համար տանիքի դերակատարում ունեն:

«Երբ կառավարման խորհրդի նախագահները բարձրաստիճան պաշտոնյաներ են, քաղաքացիներն էլ շատ ժամանակ դիմում են այնտեղ, երեք անգամ ավելի վարձ են տալիս, քան թե մասնավորում: Այդ մարդկանց գործոնը բարձրացնում է պետական բուհերի հեղինակությունը, ժողովուրդն ինչ-որ մի տեղ մտածում է` դե իշխանությունը նրանց ձեռքին է, որոշ հարցերում կաջակցեն, շրջանավարտները աշխատանքի կանցնեն: Ես համոզված եմ, որ այսօր ոչ պետական մի շարք բուհերում կրթության որակին ավելի շատ մեծ տեղ է հատկացվում, ավելի մեծ աշխատանք են կատարում, քան բարձր հեղինակություն վայելող որոշ բուհերում»:

Տպել
6795 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)