Քաղաքապետարանը 2017-ին Թումանյան փողոցում ասֆալտ էլի կանի

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսն սկսեց նախապես հիշեցնելով, որ ինքը պատասխանատու է երեք ոլորտի համար՝ շինբարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության եւ սոցիալական ապահովության: Ուղիղ 50 րոպե Կամո Արեյանը պատմեց, թե ի՞նչ աշխատանքներ է կատարել քաղաքապետարանն այս ուղղությամբ 2013-ից 2016 թվականներին, մոռանալով, հավանաբար, որ ասուլիսը հրավիրվել է 2016 թվականի գործունեությունը ներկայացնելու նպատակով: Հիշեցնենք, որ 2013 թվականին Երեւան քաղաքի ավագանին քաղաքապետի պաշտոնում ընտրել էր Տարոն Մարգարյանին:

Կամո Արեյանի ասուլիսից առաջ լրագրողներին բաժանվեց ավելի քան 50 էջից բաղկացած՝ գունազարդ եւ պատկերազարդ մի գրքույկ, որտեղ վերնագիրը «Երեւանի քաղաքապետարանի 2016 թվականի գործունեության հաշվետվություն» էր, սակայն հաշվետվությունը ներկայացվում էր սկսած 2013 թվականից:

Փոխքաղաքապետը մանրամասն ներկայացրեց, թե քանի հեկտար, սանտիմետր, քառակուսի, կիլոմետր կանաչապատում, նկարազարդում, ասֆալտապատում եւ ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել:

Մեր դիտարկմանը, որ բոլոր թվերը ներկայացվում է 2013-ից 2016 թվականների համար, մինչդեռ ասուլիսը հրավիրվել էր 2016 թվականի հաշվետվության համար, Կամո Արեյանն արձագանքեց. «Այո, դուք նկատեցիք, որ ես տալիս եմ 2016 թվականի հաշվետվություն եւ կատարում եմ համեմատական վերլուծություն: Հաշվետվություն՝ չոր, միայն այս տարվա կատարողական, կարծում եմ, որեւէ տպավորություն չի կարող թողնել անգամ իր՝ ներկայացնողի վերլուծական աշխատանքի մեջ: Եթե դու հաշվետվությունը չես ներկայացնում համեմատության մեջ, որակական եւ քանակական գնահատականների մեջ, դառնում է իմաստազուրկ: Դրա համար իմ հղումները գալիս են քառամյա ծրագրի մեկնարկից»:

Armtimes.com-ի հարցին՝ այդ դեպքում 2013 թվականից մինչ օրս Երեւան քաղաքի Թումանյան փողոցը քանի՞ անգամ է ասֆալտապատվել, փոխքաղաքապետը շտապեց հարցի ենթատեքստին պատասխանել. «Հարցի ենթատեքստն ու ուղղամտությունը պարզ է, դա կնշանակի, թե կենտրոնական փողոցները քանի՞ անգամ են ասֆալտապատվել: 2013 թվականից 2016 թվականները ես նշեցի, 2013-2014 թվականին 88 փողոց, 2014-ին 25 փողոցից կենտրոնում ընդգրկված է եղել միայն 2 փողոց՝ Գրիգոր Լուսավորիչը եւ Ագաթանգեղոսը, մնացած բոլոր փողոցները բաժին են ընկել ծայրամասերին: Թումանյան փողոցի վրա հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնք կրելու են պարբերական բնույթ»:

Կամո Արեյանը նշեց, որ բացառված չէ, որ Թումանյան փողոցի մի հատվածը հենց վաղը քանդվի, քանի որ կարող են լինել ստորգետնյա ենթակառուցվածքների (էլեկտրական լարեր, կոյուղիներ եւ այլն) վթարներ, որոնք հանգեցնելու են քանդման:

Մեր մյուս հարցին՝ Երեւանի քաղաքապետարանը 2017 թվականին քանի՞ հին շենք է պատրաստվում քանդել Երեւանում, խոսքը միայն պատմամշակութային շինությունների մասին չէ, Կամո Արեյանը պատասխանեց, որ քանդման ծրագիր չունեն, այդպիսի աշխատանքները կառուցապատման, ներդրումային ծրագրերում է լինում: «Քաղաքաշինական խոշոր հատվածներում, ինչպիսիք են Հին Երեւան, «33» թաղամասի (Ֆիրդուսի շուկայի հարակից տարածք), այդպիսի շենքեր որոնք կունենան ճարտարապետական, քաղաքաշինական խոշոր արժեք, այդպիսի միտում եւ ծրագիր չկա»,- ասաց Կամո Արեյանը՝ կրկնելով քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի այն խոսքը, որ Արամի փողոցում ՀՀ առաջին հանրապետության կառավարության ղեկավար Արամ Մանուկյանի տունը չի քանդվելու: «Այդպիսի ծրագիր, որեւէ արժեք ներկայացնող շենք քանդելու այդպիսի միտում չկա»,- ընդգծեց նա:

Կամո Արեյանին հիշեցրեցինք, որ իր 50 րոպե տեւած ելույթի սեղմ տարբերակը լրագրողներին բաժանվել է եւ հետաքրքրվեցինք, որքա՞ն գումար է քաղաքապետարանը վճարել այդ գրքույկների տպագրության համար, սակայն փոխքաղաքապետն առաջարկեց այդ հարցի պատասխանը տրամադրել ավելի ուշ, թվերը ճշտելուց հետո միայն:

Տպել
2827 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել