Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի նախագահն ակնկալիքներ ունի այս տարվա աշխարհի առաջնությունից

18/01/2017 schedule15:31

Հայաստանի մուայթայ ֆեդերացիան նախապատրաստվում է առաջիկա աշխարհի առաջնությանը: Մրցաշարն անցկացվելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս տարվա մայիսի 2-12-ը: Այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը նշեց, որ առաջնությանը մասնակցելու են փորձառու մարզիկներ, որոնցից ինքը սպասելիքներ ունի:

«Մասնակցելու են 3 հոգի՝ Գոռ Նազարյանը (57 կգ քաշային կարգ, 2015 թ. աշխարհի առաջնությունում՝ 4-րդ տեղ, Եվրոպայի 2015 թ. չեմպիոն), Արմեն Գրիգորյանը (71 կգ, միջազգային մրցաշարերի, պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող) եւ Ալբերտ Ամիրջանյանը (63,5 կգ, աշխարհի, Եվրոպայի, միջազգային մրցաշարերի չեմպիոն): Այդ 3 մարզիկից ես ակնկալիքներ ունեմ: Բացի նրանցից՝ հնարավոր է՝ նոր մարզիկներ ընդգրկվեն հավաքական Հայաստանի առաջնությունից հետո»,- ասաց Բրուտյանը:

Աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանակներում հավաքականը մարտի 15-30-ը գլխավոր մարզիչ Գոռ Գեւորգյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թաիլանդի՝ Պատայա քաղաքում: Վերադառնալուց հետո մարզիկները մասնակցելու են ապրիլի 7-9 կայանալիք Հայաստանի առաջնությանը, որից հետո եւս մեկ հավաք է տեղի ունենալու Մոսկվայում:

Այս տարվանից ՀՀ մուայթայ ֆեդերացիան նաեւ նախապատրաստվում է 2020 թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերին: ՄՕԿ-ի 2016 թ. դեկտեմբերի 6-ի համագումարի ժամանակ Մուայթայ միջազգային ֆեդերացիան ընդգրկվել է օլիմպիական ընտանիք: Արտակ Բրուտյանը նշեց, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք արդեն Տոկիո 2020-ի ընթացքում մրցումներ կլինեն, թե՝ ոչ, սակայն ցուցադրական ելույթներ հաստատ լինելու են: Բրուտյանը թվարկեց նաեւ այն մրցաշարերը, որոնց հայ մարզիկները մինչեւ 2020 թ. մասնակցելու են:

«Ամեն տարի լինում են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ: Նաեւ, ինձ թվում է, որակավորման մրցաշարեր կլինեն»,- ասաց նա:

Մինչև Օլիմպիական խաղերը ՀՀ ֆեդերացիան փորձելու է Հայաստանի հավաքական բերել ծագումով հայ այն մարզիկներին, որոնք այլ երկրների դրոշների ներքո են հանդես գալիս: Նման փորձ արդեն կա. օրինակ, 24-ամյա Ալբերտ Ամիրջանյանը, որն իր մարզական բոլոր հաջողությունները գրանցել է Ռուսաստանի դրոշի ներքո, 2016 թվականից Հայաստանի հավաքական է տեղափոխվել:  

Հայաստանի մուայթայ ֆեդերացիան Հայաստանում միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն է 2011 թվականից: Մինչեւ այսօր այն ֆինանսավորվում է ֆեդերացիայի նախագահի, նրա ընկերների, ինչպես նաեւ հովանավորների միջոցով: Արտակ Բրուտյանը հույս ունի, որ այսուհետ պետական աջակցություն նույնպես կլինի:

«Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ ամեն ինչ կլինի ըստ հերթականության: Երեւի, եթե արդյունքներ լինեն, ֆինանսավորում կլինի: Մինչեւ այժմ ամեն ինչ իմ, ընկերներիս ու հովանավորների միջոցով է եղել: Մենք կանգ չենք առնելու, առաջ ենք գնալու, բայց պետականորեն էլ պետք է ֆինանսավորվի. օլիմպիական սպորտաձեւը չի կարող չֆինանսավորվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մինչեւ այժմ մարզական հաջողություններ հայ մարզիկներն ունեցել են եւ կունենան:

Հայաստանում այս մարզաձեւով զբաղվում են մոտ 400 մարզիկ: Մայրաքաղաք Երեւանում եւ 3 մարզերում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Արարատում գործում է 10 ակումբ:

Տպել
1324 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ