Բացահայտվել են «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա հարձակման բոլոր հանգամանքները

18/01/2017 schedule17:30

«Բրավո» տաքսի ծառայության տնօրեն, գործարար Լեւոն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով իրականացված անաչառ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են հանցագործության կատարման բոլոր հանգամանքները:

Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՔԾ-ից, մասնավորապես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էդգար Մանուկյանը եւ ՀՀ ոստիկանության աշխատակից Հրաչյա Ֆալանջյանը նախնական համաձայնության են եկել ավազակային հարձակում կատարելու հարցում եւ ատրճանակով, դանակով, դիմակներով ու ավազակային հարձակման համար նախատեսված այլ գործիքներով զինված` 2016 թվականի մայիսի 13-ի գիշերը պատուհանից ապօրինաբար մուտք են գործել «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն Լեւոն Ավետիսյանին պատկանող բնակարան: Այնուհետև, ատրճանակի եւ դանակի գործադրմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով, գույք հանձնելու պահանջ են ներկայացրել ամուսիններ Լևոն եւ Անուշ Ավետիսյաններին:

Հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը` Է. Մանուկյանը դիտավորությամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր ծակած-կտրած վնասվածքներ է պատճառել Լեւոն Ավետիսյանին, ինչպես նաեւ՝ վերջինիս որդուն` ծնողներին օգնության հասած անչափահաս Դավիթ Ավետիսյանին եւ նրանց ազգական Սամվել Հարությունյանին: Այդ ընթացքում Հ. Ֆալանջյանը, զրկվելով դիմակից եւ բնակարանատերերի համար ճանաչելի դառնալով, իրականացրած հանցավոր արարքը թաքցնելու նպատակով, կատարել է ավազակությամբ զուգորդված երկու եւ ավելի անձանց սպանության փորձ, այն է՝ ատրճանակից կրակել եւ կյանքի ու առողջության համար վտանգավոր հրազենային վնասվածքներ է պատճառել Լեւոն եւ Դավիթ Ավետիսյաններին:

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ապօրինաբար բնակարան ներխուժած զինված անձանց՝ Հ. Ֆալանջյանի եւ Է. Մանուկյանի հարձակումից պաշտպանվելու նպատակով տան բնակիչները դիմադրություն են ցույց տվել եւ կարողացել վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Հ. Ֆալանջյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Ի դեպ, հետագա քննության ընթացքում բացահայտվել է նաեւ Է. Մանուկյանի կողմից գողության եղանակով կատարած գույքի հափշտակության մեկ այլ դեպք:

Կատարած հանցավոր արարքների համար Է. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ. Ֆալանջյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` վերջինիս մահվան հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը:

Տպել
886 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա