Ամբոխն է սկսել հրահրելով` հայհոյել ու հարվածել. վկա ոստիկանը՝ հուլիսյան բախումների մասին

18/01/2017 schedule22:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երեկ շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը:

Դատական նիստին ներկայացել էին 11 վկաներից 2-ը, մյուսները ըստ դատավորի՝ դատարանին պատշաճ ծանուցել էին իրենց բացակայության պատճառների մասին:

Դատարան դատակոչված վկաներից ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա Ռաֆայել Մնացականյանը: Վերջինս պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 20-ին Խորենացի փողոցում եղել է ծառայության մեջ. «21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել եմ ծառայություն իմ անձնակազմի հետ: Այդ ժամանակ եղավ խուլիգանություն, հրահրոց ժողովրդի կողմից: Մենք եղել ենք կանգնած, ժողովրդի կողմից նետվել են կոշտ, կոպիտ իրեր, շշեր: Դիմացի շարքում չեմ եղել, բայց լսել եմ հայհոյանքներ եւ տեսել եմ նետված իրերը: Ոստիկանության կողմից էլ մի քանի անգամ հորդոր եղել է ժողովրդին, որ հավաքն ապօրինի է»,-ասաց նա:

Մեղադրող դատախազի հարցին, թե որ հատվածում է ծառայություն իրականացրել, Ռաֆայել Մնացականյանն ասաց, որ ինքը կանգնած է եղել անձնակազմից երեք մետր հեռավորության վրա, եւ առջևում կատարվող իրադարձություններն իր համար տեսանելի չեն եղել:

Ռաֆայել Մնացականյանն ասաց, որ ժողովրդի կողմից ոստիկանության ուղղությամբ իրերի նետումն ու հայհոյանքները տեւել են 20-30 րոպե: Վկա-ոստիկանն ասաց, որ Խորենացի փողոցում ամբաստանյալներ Արարատ Խանդոյանին եւ Արման Առաքելյանին չի տեսել:

Արարատ Խանդոյանի հարցին, թե ոստիկանությանը հրաման էր տրված պաշտպանե՞լ, թե՞ ջարդել ժողովրդին, վկան պատասխանեց՝ պաշտպանել: Խանդոյանի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է եղել, որ տուժել է ժողովուրդը, Ռաֆայել Մնացականյանն ասաց. «Տեղյակ չեմ»: Երկրորդ վկան ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Մկրտչյանն էր, ով ծառայություն էր իրականացրել Խորենացի փողոցում: Նա նույնպես նշեց, որ ոստիկանության կողմից մի քանի անգամ ժողովրդին զգուշացվել է, որ կատարում են ապօրինի արարք, նկարագրեց նաեւ, որ ժողովրդին չի հաջողվել անցնել նշված տարածք, իսկ բախման արդյուքնում տուժվել են ոստիկաններ:

«Ամբոխն է սկսել հրահրելով` հայհոյել ու հարվածել։ Ոստիկանության կողմից պահանջ է հնչեցվել ազատել երթեւեկելի մասը, հավաքվեք մայթերին»,- ասաց վկան։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանն ու իր հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Արման Առաքելյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: 

Տպել
3092 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին