Գագիկ Ծառուկյանը կգնա՞ իշխանափոխության. նա այդ մասին հայտարարություն չի արել

Եթե մինչեւ այժմ քաղաքական դաշտում քննարկվում էր հարցը, թե Գագիկ Ծառուկյանը կվերադառնա՞ ակտիվ քաղաքականություն, ապա նախօրեին 2015թ. փակված էջը բացելու վերաբերյալ նրա հայտարարությունից հետո շեշտադրումը փոխվել է:

Հիմա արդեն առաջին պլան է մղվում հարցը՝ արդյոք Գ. Ծառուկյանը կրկին իշխանական ծրագի՞ր է իրականացնում, ինչպես արեց 2006-2007թթ., թե՞ այս անգամ ազնիվ ընդդիմադիր նկրտումներ ունի: Արդյոք նրան իշխանություննե՞րն են խաղի մեջ մտցնում, որպեսզի կրկին ընդդիմադիր էլեկտորատի ձայները տանի եւ իրական ընդդիմությանը խանգարի լայն ընդգրկվածություն ունենալ ԱԺ-ում, թե՞ այս անգամ նա, իսկապես, ընդդիմադիր դաշինք է գլխավորելու:

Իրական ընդդիմություն լինելու հարցը պարզելը նախընտրական շրջանում բարդ է, բայց անհնարին չէ: Իհարկե, այս դեպքում նույնպես նա կփորձի իր քարոզարշավին այնպիսի տոնայնություն տալ, այնպես քննադատել իշխանություններին, որ ընտրողների մեջ վերանա կեղծ ընդդիմություն լինելու կասկածը: Բայց եթե նա ընդդիմադիր ընտրազանգվածին մոլորեցնելու նպատակ ունի, ապա այդ կեղծիքն ինչ-որ պահի կբացահայտվի: Իսկ եթե Ծառուկյանն, իսկապես, ընդդիմադիր է, նա անպայման պետք է իշխանափոխության գնա, ամեն ինչ անի, որ գործող իշխանությունն ապրիլյան ընտրություններին չկարողանա հաղթել: Բայց եթե նա կրկին իմիտացիոն ընդդիմադիր գործունեություն վարի եւ փոշիացնի ընդդիմության ձայները, ապա դա գոնե քաղաքական ուժերի համար ակնհայտ կդառնա նաեւ նախընտրական շրջանում: Եվ ակնհայտ կդառնա նաեւ Ծառուկյանի հետ լայն դաշինքի գնացող ուժերի իրական ընդդիմություն լինել-չլինելու հարցը:

Ամեն դեպքում որ ուժերը կամ միգուցե դաշինքները կհամագործակցեն Ծառուկյանի կողմից ձեւավորվող դաշինքին եւ ընդդիմադիր միավորում կդառնան: Քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ նրա հայտարարությունից հետո համագործակցության համաձայնագիր ստորագրեցին նաեւ Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» եւ Արամ Գ. Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները: Արդեն իսկ ակնհայտ է, որ այս դաշինքն էլ կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Իրական ընդդիմության առաքելությունն իրականացնելու եւ իշխանափոխության գնալու համար կհամագործակցե՞ն արդյոք  Օհանյանի եւ Ծառուկյանի գլխավորած դաշինքները: Կամ ընդհանրապես Օհանյանին սատարող կուսակցությունները հնարավոր համարո՞ւմ են Ծառուկյանի դաշինքի հետ համագործակցությունը: Վ. Դալաքյանը մեր հարցմանն ի պատասխան ասել է, որ ողջունում է Գ. Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, եւ որ այն ժողովրդի կողմից պահանջված էր: «Կարծում եմ, Ծառուկյանը մեր ժողովրդի եւ մեր պետության համար լուրջ անելիքներ ունի: Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը կհամագործակցի՞ Ծառուկյանի հետ, ապա ես մշտապես հայտարարել եմ, նաեւ մեր համագումարի ընդունած բանաձեւում է արձանագրված, որ Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ լրջագույն մարտահրավերները հնարավոր է լուծել միայն քաղաքական ուժերի, հասարակական միավորումների համախմբման եւ կոնսոլիդացիայի արդյունքում: Ուստի մենք կողմնակից ենք մեր երկրի առջեւ կանգնած հիմնախնդիրները լուծել միասնաբար: Իմ կարծիքով, մենք  Ծառուկյանի հետ համագործակցելու մեծ հնարավորություններ ունենք, միաժամանակ այդ հարցը կքննարկենք կուսակցության վարչությունում եւ կընդունենք համապատասխան վերջնական որոշում: Այդ հարցը քննարկելու ենք նաեւ մեր դաշնակից կուսակցությունների հետ»,- ասում է Դալլաքյանը:

Դաշնակիցներից Ա. Գ. Սարգսյանը մեզ հետ զրույցում նույնպես չբացառեց Ծառուկյանի հետ նախընտրական համագործակցությունը: «Եթե տեսնենք, որ նպատակները, ծրագրերը համընկնում են, չեմ բացառում համագործակցելը: Պետք է հասկանալ՝ համակարգ փոխելու նպատակ ունե՞ն, թե ոչ: Դա է գլխավոր հարցը»,- ասաց նա:

Ս. Օհանյանը դեռեւս ձեւավորված գրասենյակ չունի, որտեղից հնարավոր լինի պարզաբանում ստանալ: Փորձեցինք նրան սատարող «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ Ազատ Արշակյանից պարզել, թե արդյոք իրենք հանդիպե՞լ են Գ. Ծառուկյանի հետ եւ քննարկե՞լ են նախընտրական համագործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ այս շարժման ղեկավարն է Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: «Ծառուկյանի հետ չենք հանդիպել, գուցե Արթուր Ալեքսանյանը հանդիպել է: Բայց նա բավականին թափանցիկ է աշխատում, մենք տեղյակ կլինեինք, եթե հանդիպած լինեին: Կարծում եմ՝ հանդիպում չի եղել»,- ասաց Ա. Արշակյանը:

Այնուամենայնիվ նա հույս հայտնեց, որ Ս. Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը կմեծանա մինչեւ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: Իսկ ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանի հետ համագործակցելուն, ապա նա անգամ կանխատեսեց, որ կարող է դաշինքների միություն ստեղծվի: «Նրանք, ովքեր իսկապես ուզում են բարեփոխումներ անել, այս քրեաօլիգարխիկ համակարգը հեռացնել իշխանությունից, եւ Հայաստանի քաղաքական կյանքն իսկապես քաղաքականանա, պետք է միավորվեն, համադաշինք ստեղծեն: Իսկ հետընտրական փուլում կարող են ավելի ազատ լինեն»,- ասաց Արշակյանը:

Իսկ արդյոք Ծառուկյանը համակարգի կամ իշխանության փոփոխությա՞ն է գնալու: Համենայնդեպս նախօրեին արված նրա հայտարարության մեջ նման պահանջ չկար: Նա ընդամենն ասում է, որ նկատի ունենալով մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ իր՝ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, բացում է քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով լայն դաշինք: «Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման եւ հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջեւ պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարեւոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչեւ վերջ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի»,- ընդամենը հայտարարում է նա:

Իհարկե, առերեւույթ իշխանափոխության պահանջ չդնելը միգուցե Գագիկ Ծառուկյանի կողմից առայժմ զգուշավորության պահանջ է, բայց դա այդպիսին չի կարող լինել արդեն քարոզարշավի ժամանակ: Այդպիսով, իրական ընդդիմություն լինել-չլինելու դիլեման կբացահայտվի նրա հետագա քայլերի ու հայտարարությունների արդյունքում, ինչպես նաեւ նրա գործունեության նկատմամբ իշխանությունների մեղմ կամ կոշտ վերաբերմունքով:

Տպել
4052 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի