Է´լ պաշտոնանկություն, է՛լ բռնաբարության փորձ. Կապանի ԲԿ տնօրենը գուցե դատի տա մարզպետին

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենը: Լուրն անմիջապես էլ մեծ հնչեղություն ստացավ:

Արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը մեր զրույցում հայտարարեց, որ իր պաշտոնանկությունը Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի սուբյեկտիվ որոշման հետեւանքն է ու որ իրեն ոչ ոք այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու է միակողմանիորեն լուծվել աշխատանքային պայմանագիրը:

«Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ ոմն Նունե Գեւորգյան ինձ ասել էր, որ մարզպետը պահանջում է աշխատանքից ազատման դիմում գրեմ: Ես պատասխանել էի` դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում: Եթե մարզպետը ինձ կանչի, մենք քննարկենք այդ խնդիրը, ու եթե լինեն հիմնավորված պատճառաբանություններ, ես դիմումը կներկայացնեմ: Ի պատասխան` տիկին Գեւորգյանը տեղեկացրել էր, որ մարզպետը չի ուզում ինձ հետ հանդիպել: Դրանից հետո մի ամբողջ օր որեւէ լուր չի եղել, եւ ընդամենը երեկ երեկոյան (հունվարի 17-ին-խմբ.), ինձ հրավիրել են մարզպետարան եւ ծանոթացրել մարզպետի կարգադրությանը, որ ես հունվարի 17-ից աշխատանքային պայմանագրի 3-րդ հոդվածի 6-րդ «դ» ենթակետով ազատվել եմ աշխատանքից»,- մանրամասնեց Սմբատ Օրբելյանը:

Աշխատանքային պայմանագրի մեջբերված հոդվածն, ըստ նրա, վերաբերում է այդ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու հնարավորությանը, ինչից էլ մարզպետը, փաստորեն, օգտվել է: Կապանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը դիմել է իրավաբաններին, ու եթե նրանք գտնեն, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում, ապա չի բացառվում, որ գործը հասնի դատարան: «Ես ուզում եմ ապրել իրավական պետության մեջ: Եվ եթե դա իսկապես իրավունքի ոտնահարում է, ինչ խնդիր կա, խնդիրը պիտի բարձրաձայնել ու փորձել լուծել նաեւ այս ճանապարհով: Մենք դրանով մեր երկիրն ավելի իրավական կդարձնենք»,- նկատեց Սմբատ Օրբելյանը:

Հարցին, թե իր պաշտոնանկությունը կարո՞ղ է կապված լինել Կապանի բժշկական կենտրոնում նախորդ տարեվերջին գրանցված ողբերգական դեպքի հետ, երբ մահացան ծննդկանն ու նրա երեխան, Օրբելյանը պատասխանեց, որ դա կարող է առիթ ու պատրվակ լինել, բայց ոչ պատճառ. «Դա պատճառ լինել չի կարող, որովհետեւ այնպես չէ, որ միայն Կապանի բժշկական կենտրոնում են այդպիսի դեպքեր գրանցվել, ես արդեն 35 տարվա բժիշկ եմ, չեմ հիշում այդպիսի բան, որ հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում, հանձնաժողովն էլ որոշում չկայացրած, այդ առումով որեւէ բժշկի դեռ որեւէ խոսք չասած, բժշկական կենտրոնի տնօրենն ազատվի աշխատանքից: Այսօր Երեւանում էլ, մարզերում էլ բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, ցավոք սրտի կյանքը եւ մահն իրար հետ ձեռք ձեռքի են»:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշումը դժգոհություն է առաջացրել Կապանի բուժկենտրոնի աշխատակիցների շրջանում, եւ նրանք գնացել են մարզպետարան` Հակոբյանի հետ հանդիպելու: Երեկ նաեւ ստորագրահավաք են իրականացրել ու բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին: «Այսօր իմ կոլեկտիվը փորձեց ընդվզել, որովհետեւ մարդկանց հետ աշխատել ենք երկար տարիներ` ձեռք ձեռքի տված, գիշեր-ցերեկ, բայց մարզպետը բժիշկների հետ խոսում է շանտաժի լեզվով: Երբ որ փաստարկներն ավարտվում են, նա ասում է` ես ձեզ բոլորիդ կազատեմ աշխատանքից, Երեւանից բժիշկներ կբերեմ ու կաշխատեն: Դա հարցի լուծո՞ւմ է: 37 թվին էլ մարդկանց չէին ազատում, գնդակահարում էին»,- երեկ մեր զրույցում զուգահեռ անցկացրեց Օրբելյանը:

Մարզպետն, ըստ նրա, կոլեկտիվին է ներկայացրել Կապանի բժշկական կենտրոնի նոր տնօրենին` պաշտոնակատարի կարգավիճակով: Վերջինս, Օրբելյանի փոխանցմամբ, Կապանի բժշկական քոլեջի արդեն նախկին տնօրեն ու Հայաստանի հանրապետական կուսակցության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Սարգսյանն է: Թերեւս չպետք է կասկածել, որ հենց նա էլ կհաղթի թափուր պաշտոնի առաջիկա մրցույթում: Ի դեպ, Սմբատ Օրբելյանը նույնպես հանրապետական է, ասում է` ուղնուծուծով:

Նկատենք, որ Սյունիքի մարզում բժշկական կենտրոնների տնօրենների պաշտոնանկության շարք է սկսվել: Կարծես թե, այժմ էլ իր հերթին է սպասում Գորիսի բժշկական կենտրոնի ղեկավարը: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ աշխատանքից ազատվել են Քաջարանի եւ Սիսիանի բժշկական կենտրոնների տնօրենները: Առաջինի դեպքում նշվում էր, որ դա եղել է սեփական դիմումի համաձայն, մյուս դեպքում վկայակոչվում էր կենսաթոշակի տարիքը: Սմբատ Օրբելյանը հրաժարվեց դիմում գրել եւ խնդիրը դուրս եկավ քաղաքի ու մարզի սահմաններից:

Կատարվածին պաշտոնական հաղորդագրությամբ երեկ անդրադարձել է Սյունիքի մարզպետարանը` մասնավորապես նշելով, որ Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Նշվում է նաեւ, որ Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը լուծարվել է՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:

Հ.Գ. Երեկ ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Կապանի բժշկական կենտրոնում նախորդ օրը բռնաբարության փորձ է տեղի ունեցել. անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: ՀՀ քննչական կոմիտեից Armtimes.com-ին պատասխանել են, որ քրական գործ չի հարուցվել, առայժմ նյութերն են ուսումնասիրվում: ԲԿ-ի նախկին տնօրեն Օրբելյանն էլ, անդրադառնալով միջադեպին, ասել է.

«Ես չեմ հավատում էդ բանին, էդ ինչ-որ գրում են՝ չեմ հավատում: Ես միանշանակ վստահ եմ, որ դա էլ հիվանդանոցի շուրջ ստեղծված այս աժիոտաժային իրավիճակին ենթակա դրսեւորում է»: Կայքի հետ զրույցում նա պատմել է, որ իրեն փոխանցված տեղեկությունների համաձայն, աղջիկն ինքնասպանության նպատակով դեղ է ընդունել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել հիստերիայի նոպայով: Նա ցանկացել է վերջ տալ կյանքին, քանի որ բռնաբարվել է: Ու հիմա ստացվում է, որ նրան փորձել է բռնաբարել նաեւ բժիշկը: «Սա հավատալո՞ւ բան է»,- տարակուսել է աշխատանքից ազատված տնօրենը:

Տպել
10227 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան