Գերմանացի բժիշկները հիմա էլ պնդում են, որ Ռուբեն Առաքելյանին վիրահատություն անհրաժեշտ չէ

Բոննի համալսարանական կլինիկայի բժիշկները հիմա էլ պնդում են, որ ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում հրազենային ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանին վիրահատություն անհրաժեշտ չէ: Մինչդեռ ամիսներ շարունակ գերմանացի մասնագետների համոզմունքը տրամաբանորեն հակառակն էր:

Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը, դժվարացավ նշել՝ ինչու է նման որոշում կայացվել, միայն նշեց, որ երիտասարդին չվիրահատելու օգտին հանդես են եկել վերականգնողական կուրս անցկացնող մասնագետները:

«Երեխան շարունակում է կլինիկայում վերականգնողական բուժում ստանալ, իսկ ահա մայրը՝ Անահիտն, ապրում է ժամանակավոր կացարանում: Ռուբենին դուրս գրելու մասին առայժմ խոսք անգամ չկա: Պարզապես, հիմա փորձ են անում ժամանակավոր կացարանում երեխային սենյակ տրամադրել: Գործընթացը ձգձգվում է: Երբ սենյակը տրամադրվի, նա վերականգնողական բուժումը կշարունակի հիվանդանոցից դուրս»,- Armtimes.com-ի թղթակցին պատմեց Նարինեն Թումանյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ կարգավիճակի հարցի լուծվելուց հետո Ռուբենն ու մայրը մշտական բնակություն հաստատեն Գերմանիայում: Այս հարցով, ինչպես ասաց վիրավոր զինծառայողի մորաքույրը, դեռեւս հստակ  որոշում չկա: Միայն հստակ է, որ դա մեծապես կօգնի Ռուբենին, քանի որ բուժումն իրականացվում է ամենաբարձր մակարդակով:

«Ուղղակի երեխան Հայաստանը շատ է կարոտում, ուզում է հնարավորինս շուտ վերադառնալ: Խոսում է, գրում այդ մասին: Տեսնենք՝ ինչպես կլինի»,- նշեց Նարինե Թումանյանը:

Հիշեցնենք, որ վիրավոր զինծառայողն ապրիլյան քառօրյա պատերազմում ողնուղեղի հրազենային վնասվածք էր ստացել եւ չի կարողանում վերջույթները շարժել: Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվելու ընթացքում զինծառայողն ընդունակ էր միայն մեկ ձեռքը շարժել, մյուսը նույնիսկ չէր զգում, սակայն նրա մայրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ որդին կապաքինվի:

«Մենք մեծ հույս ունենք, որ արտասահմանում կհաջողվի բուժել Ռուբենին: Տղաս էլ իր վրա աշխատում է եւ մեծ հույս ունի, որ կառողջանա»,- ասել էր Անահիտ Մկրտչյանը` հավելելով, որ Գերմանիայում բուժում ստանալու համար անհրաժեշտ 43 հազար եվրոն գերմանական կլինիկային ավելի վաղ փոխանցել էին պաշտպանության ու առողջապահության նախարարությունները:

Տպել
4228 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)