Չզարգանալու երաշխիք. մեկ միլիարդ դոլարի փոխարեն 6 միլիոն դոլարի ներդրում

Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարի վրա կուտակված մշուշը պայմանավորված է հիմնականում նրանով, որ չեն երեւում տնտեսության մեջ իրականացվելիք խոշոր ներդրումների ուրվագծերը:

Այն, որ ներդրումների ոլորտում իրավիճակը իրոք մշուշոտ է, պարզ է դառնում նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հրապարակված զեկույցից: «2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 միլիոն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3 տոկոսն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ»,- ասված է այդ զեկույցում:

Զեկույցում, իհարկե, մեղմ, շատ մեղմ, չափազանց մեղմ է գնահատականը, թե դա «բավարար չէ»: Իրականում սա խայտառակ վատ ցուցանիշ է: Ըստ մասնագիտական վերլուծությունների, Հայաստանի տնտեսության նորմալ զարգացման համար ներդրումների ընդհանուր ծավալը տնտեսության մեջ պետք է կազմի համախառն ներքին արդյունքի 25-40 տոկոսը, այսինքն՝ տարեկան 3.5-4 միլիարդ դոլար: Տվյալ դեպքում մենք միայն օտարերկրյա ներդրումների մասով ունենք ընդամենը 1.3 տոկոս: Թե ինչ է դա նշանակում, նույնպես նշված է վերոնշյալ զեկույցում: Ըստ այդմ, «Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ, Հայաստանի տնտեսությունը զրկվում է օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից, Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը»,-նշված է զեկույցում: Էլի շատ մեղմ է նկարագրված, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը:

Եվ ուրեմն, ինչ է ուզում անել կառավարությունը իրավիճակը շտկելու համար: Կառավարությունը, ինչպես նշված է զեկույցում, առաջնահերթ կարգով պատրաստվում է  բարձրացնել ներդրումների պաշտպանության եւ դրա նկատմամբ վստահության մակարդակը, ձեւավորել ներդրումային ծրագրերի իրականացման լրացուցիչ հնարավորություններ եւ բարձրացնել Հայաստանի` որպես ներդրումների իրականացման ապահով եւ շահեկան վայրի ճանաչելիությունը: Փաստորեն, կառավարության համոզմամբ, այս պայմանների բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում: Եվ թերեւս հենց այստեղ է կառավարության սխալը: Այն որ ներդրումները պետք է պաշտպանված լինեն, անվիճելի է: Բայց  միայն դա՞ է խոչընդոտը:

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ցածր մակարդակի հիմնական պատճառը իրականում բոլորովին այլ է: Այնպես չէ, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողներին գիշերը փողոցում սպանում են, իսկ ներդրումները՝ գողանում: Վերջիններս բոլորովին այլ խնդիրների են հանդիպում: Մի քանի օրինակների վրա դրանում կարելի է համոզվել: Ֆրանսիական միանգամից երկու խոշոր ընկերություններ` «Քարֆուրն» ու «Օրանժը» Հայաստանում այնպիսի ճակատագիր ունեցան, որը շատ լավ դաս կարող է հանդիսանալ մյուս խոշոր ներդրողների համար: «Քարֆուրը» «Դալմա մոլում» մեծ տարածք էր վարձել, մտադիր էր ամբողջ թափով մտնել Հայաստանի մանրածախ առեւտրի շուկա: Սակայն մի քանի օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ կայացած համաձայնության արդյունքում «Քարֆուրին» դուրս շպրտեցին այդ տարածից, եւ դրան զուգահեռ ստիպեցին նրան արմատապես փոխել գործունեության ռազմավարությունը, որի համաձայն նա պետք է վաճառքի ներկայացներ ավելի շատ «հայաստանյան արտադրողների» ապրանքները: Հիմա «Քարֆուրը» օրեցօր նվազեցնում է իր զբաղեցրած տարածքը «Երեւան մոլում», ու Հայաստանում նրա գործունեության հեռանկարը  առնվազն մշուշոտ է: Դրան գումարենք նաեւ այն, որ «Քարֆուրը» չի կարող իր գործունեության մեջ օգտվել մատակարարման մութ սխեմաներից, ի տարբերություն մեր մանրածախ առեւտրի «արքայից»` «Երեւան Սիթիից»:

«Օրանժը» ավելի վատ ճակատագիր ունեցավ` հիմա այն Հայաստանում այլեւս ներկայացված չէ: «Օրանժի» հեռանալու պատճառները կարելի է երկար վերլուծել, սակայն պետք է արձանագրել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում հաջողությամբ գործող այդ ընկերության հայաստանյան ձեռնարկությունը պարզապես սնանկացավ: «Չդիմացավ» մրցակցությանը եւ առաջին հերթին՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմին», որի կողմից էլ գնվեց «Օրանժի» հայաստանյան ունեցվածքը:

Ու եթե խոշորացված նայենք իրավիճակին, կհասկանանք, որ օտարերկրյա ներդրողները Հայաստանում պարզապես չեն դիմանում մրցակցությանը: Տեղի «գործարարները», որոնք սերտաճած են իշխանությունների հետ, միշտ, բոլոր իրավիճակներում ունեն շատ ավելի արտոնյալ դիրք: Նրանք մոնոպոլիզացրել են շուկան ու դարձել պետություններ պետության մեջ: Իսկ ինչպես պարզվեց Կարեն Կարապետյանի վերջին ասուլիսի ժամանակ, գործող կառավարությունը նախկինների պես, իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է «բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու մեջ»: Դա չի ստացվել նախկին կառավարությունների մոտ ու չի ստացվելու նաեւ գործող կառավարության մոտ:

Ի դեպ, վերը նշված զեկույցից պարզ է դառնում, որ կառավարությունը ներդրումների ոլորտում պատրաստ է բավարարվել քչով: «Իրականացված աշխատանքների արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կընդլայնեն թվով 8 ընկերություն, որոնք շուրջ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղեր»,- նշված է զեկույցում: 3 միլիարդ դրամ, կամ մոտ 6 միլիոն դոլարի ներդրում մեկ եռամսյակում. եւ սա ներկայացվում է որպես ձեռքբերում: 6 միլիոն դոլար: Եվ դա այն դեպքում, երբ մեր տնտեսության նորմալ զարգացման համար անհրաժեշտ է տարեկան 3.5-4 միլիարդ դոլարի ներդրում, կամ եռամսյակային միջին կտրվածքով՝ մոտ 1 միլիարդ դոլար:

Ահա հենց սա նկատի ունենալով կարելի է պնդել, որ մեր տնտեսության զարգացման հեռանկարները առնվազն առայժմ չեն ուրվագծվում: Համատարած մշուշ է:

Տպել
9218 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին