Մանվել Գրիգորյանը չի ցանկանում կրկին պատգամավոր դառնալ

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու ցանկություն չունի:

Մեր հարցին ի պատասխան այդ մասին ասաց Երկրապահ կամավորականների միության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ հերքելով մամուլի այն հրապարակումը, որի համաձայն Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ Գրիգորյանը պատգամավոր դառնա:

«Մանվել Գրիգորյանը դեռ 2012-ին համաձայնեց առաջադրվել միայն այն նպատակով, որ աշխատի երկրապահ կամավորականի մասին օրենքի ընդունման ուղղությամբ: Նա հասավ նրան, որ երկրապահ կամավորականությունը պետական ճանաչում ունենա: Այդ օրենքի ընդունումից հետո բազմիցս հայտարարել է, որ մտադրություն չունի նորից Ազգային ժողով գալ: Հիմա էլ չունի նման ցանկություն, բայց կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- ընդգծեց Վարդանյանը:

Նա բացառեց, որ Գրիգորյանը կարող է ռեյտինգային կարգով առաջադրվել. «Ինքը ե՞րբ է առաջադրվել ռեյտինգայինով: ԵԿՄ նախագահն ամբողջ Հայաստանի ԵԿՄ նախագահն է, չի կարելի փոքրացնել: Նա էջմիածնինը չի, Արմավիրի մարզինը չի, ամբողջ Հայաստանինն է, չի կարող որեւէ տարածքում առաջադրվել, նորմալ չի»,- ասաց նա:

Վարդան Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր համարո՞ւմ է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հեռացվի ԵԿՄ-ից:

«Հասարակական կազմակերպությունից մարդուն հեռացնում են կանոնադրական ինչ-որ խախտման համար: Բայց Սեյրան Օհանյանի հետ կապված, ընդհանրապես քննարկում չի եղել՝ հեռացնել, չհեռացնել»,- վստահեցրեց Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր դիրքերից հանդես գալը չի կարող ԵԿՄ-ից հեռացման հիմք լինել, նման նախադեպ չկա:

Հարցը փորձեցինք ճշտել նաեւ հայտնի ԵԿՄ-ական Սեյրան Սարոյանից, որը վերջերս հայտարարել էր, թե ցավում է, որ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է դարձել: «Չեմ լսել, տեղյակ չեմ»,- պատասխանեց նա:

Խոսելով ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին իր առաջադրվելու հավանականության մասին՝ Սարոյանն ասաց, որ որոշել է կրկին առաջադրվել իր հայրենի Արմավիրի մարզն ընդգրկող ընտրատարածքից՝ ռեյտինգային կարգով: «Ոտքս վիրահատել են, տնից չեմ կարողանում դուրս գալ, այդ ուղղությամբ դեռ չեմ աշխատում, բայց երեւի առաջադրվեմ»,- ասաց նա:

Տպել
11290 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի