Վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Իսրայելի խորհրդարանի նախագահ

19/01/2017 schedule17:30

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Իսրայելի պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես, ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության եւ, հատկապես, գյուղատնտեսության ոլորտները: Կնեսետի խոսնակը կարեւորել է նաեւ հայ եւ հրեա համայնքների ունեցած դերակատարությունը պետությունների զարգացման գործում:

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: «Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն առկա է որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը:

Պարոն Էդելշտեյնը նաեւ հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծումներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հանդիպումների հաճախակի կազմակերպմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար, եւս ընդգծել է միջխորհրդարանական շփումների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, հասարակության միջեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ քաղաքական երկարատեւ փոխգործակցության առումով: Արտակ Զաքարյանը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կնեսետի նախագահ Յուլի Էդլշտեյնի կողմից վերջերս ստորագրված միջխորհրդարանական փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ վերջերս Երեւանում ձեւավորված «Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումը»` որպես միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության զարգացման ու ընդլայնման համար իրավական եւ հասարակական լայն բազա: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ հունվարի 19-ին Թել Ավիվում կայանալիք երկրորդ ֆորումի արդյունքները կարող են շոշափելի լինել եւ քայլ առ քայլ նպաստել հասարակական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը մի շարք ոլորտներում:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ դրանց հանգուցալուծման վերաբերյալ հայկական դիրքորոշումները: Հանդիպման ավարտին պարոն Էդելշտեյնը հաջողություն է մաղթել Հայաստանի խորհրդարանին առաջիկա ընտրությունների կազմակերպման հարցում եւ հույս հայտնել, որ նորընտիր խորհրդարանում եւս ակտիվ կլինեն հայ-իսրայելական կապերը: Նույն օրը Կնեսետի լիագումար նիստում Կնեսետի խոսնակը հատուկ ուղերձով ողջունել է հայկական խորհրդարանական պատվիրակությանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Կնեսետի անդամներ, ցանկանում եմ ողջունել Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբին: Բարի գալուստ հարգարժան հյուրեր Երուսաղեմ, Իսրայելի մայրաքաղաք, եւ ժողովրդավարության մեր նստավայր Կնեսետ: Հայ եւ հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ընդհանրություններ իրենց ողջ պատմության ընթացքում: 20-րդ դարում մեր ժողովուրդներն անցել են սարսափելի ողբերգությունների միջով՝ կանգնելով վերացման սպառնալիքի առջեւ: Մենք հայ ժողովրդին համարում ենք բարեկամներ, եւ հույս ունենք զարգացնել մեր կապերն ու համագործակցությունը նաեւ մշակույթի, տուրիզմի, տնտեսության, եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտներում:

Վերջին ժամանակներում սա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկրորդ այցն է Իսրայել: Մենք հույս ունենք. որ հաճախակի կդառնան խորհրդարանականների փոխայցերը` նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու միմյանց: Հայաստանը, Իսրայելի նման, ունի մեծ սփյուռք` հատկապես Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Հրեա ժողովրդի նման, հայերը եւս ամուր կապված են իրենց հայրենիքին: Հայկական սփյուռքը թվով շատ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունն ինքնին, որը բնորոշ է նաեւ հրեա ժողովրդին: Մենք հույս ունենք համագործակցել ձեզ հետ՝ փոխանակելով մեր իմացությունները եւ փորձը սփյուռքի հետ կապերի պահպանման հարցում: Կնեսետի, նրա անդամների եւ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ եւ ցանկանում հաճելի օրեր Իսրայելում եւ Երուսաղեմում: Իմ օրհնությունը ձեզ եւ ձեր մեծ ժողովրդին»:

Տպել
1073 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին