ՀՀԿ խորհրդի նիստի օրը հայտնի է. ԳՄ-ին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, ԳՄ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները քարոզարշավի ժամանակ կուսակցության ռազմավարության, թեկնածուների հետ կապված խնդիրները, կուսակցության խորհրդի անդամների թեկնածուների հարց է քննարկվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ցուցակի հետ կապված հարց չի քննարկվել, դա կքննարկենք խորհրդի նիստից հետո, քարոզչական խումբը եւ շտաբի աշխատանքները սկսվել են, բայց չեն ավարտվել, մինչեւ փետրվար ամիսը կներկայացնենք շտաբի կառուցվածքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովն ու անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցին: Ըստ ՀՀԿ խոսնակի, եթե պարզվի, որ վերջին տարիներին վարչապետի՝ Հայաստանում չբնակվելու հարցը խնդիր է հանդիսանալու, ապա նա չի լինի կուսակցության համամասնական ցուցակում:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 26-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, սակայն ՀՀԿ փոխնախագահների մասին հստակություն դեռ չկա: Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք նաեւ, թե այսօրվա նիստին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցե՞լ է, թե՝ ոչ: Նա ասաց, որ Աբրահամյանը նիստին չի մասնակցել, իսկ չմասնակցելու պատճառների մասին որեւէ բան չի կարող ասել:

Հարցին՝ ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին մրցակից համարո՞ւմ է, թե՝ ոչ, Շարմազանովը պատասխանեց. «Մենք բոլոր քաղաքական ուժերին, անկախ նրանց ազդեցությունից, կենսագրությունից, բոլորին, որոնք կմասնակցեն ընտրություններին, մենք պատրաստ ենք նրանց հետ օրենքով սահմանված կարգով մրցակցել, հանրությունը ապրիլի 2-ին կորոշի՝ ում է ձայն տալու»:

Տպել
2997 դիտում

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)