Վահան Շիրխանյանին բերման կենթարկե՞ն. դատախազը միջնորդեց անհապաղ միջոցներ ձեռնարկել. ՖՈՏՈ

20/01/2017 schedule21:07

2015 թ-ին ԱԱԾ-ի կողմից Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստն արդեն երրորդ անգամ է հետաձգվում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ու ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն երրորդ անգամ է չեն կարողանում ապահովել զինված խմբի գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ներկայությունը դատական նիստերին: Նշենք, որ Շիրխանյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել դատական նիստին, սակայն ի վիճակի չէ ինքնուրույն քայլել, եւ նրան դատարան տեղափոխելու համար պատգարակ է հարկավոր:

Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հերթական գրությունն են ուղարկել դատարանին՝ տեղեկացնելով, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից եւ մասնակցել գործով քննությանը:

Նշվածի վերաբերյալ մեղադրող դատախազը հայտարարեց, թե Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, եւ որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ`չներկայանալով նիստերին: Դատախազը նշեց. «անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եւ Շիրխանյանին ներկայացնել դատարան»: Մեղադրողն, ամենայն հավանականությամբ, ակնարկում էր Շիրխանյանին ուժով դատարան բերելը, այսինքն՝ բերման ենթարկելը:

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ի պատասխան մեղադրողի հայտարարության, դատարանին կրկին ներկայացրեց երեք փաստաթուղթ, որոնք վկայում են իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակի մասին, մասնավորապես` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի`դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 10-ին կայացրած որոշումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ընթացիկ հաշվետվությունը եւ օրեր առաջ նյարդաբանի կողմից կատարված զննության արդյունքները:

Զինված խմբի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը միջնորդեց Շիրխանյանի վերաբերյալ քննվող գործի վարույթն անջատել: Այս միջնորդությանը, սակայն, դատարանը չանդրադարձավ: Բեկթաշյանը հայտնեց, որ ՔԿՀ-ից պահանջելու են Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` նրա հիվանդության քարտը:

Գործով ամբաստանյալների պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը, Հայկ Ալումյանն ու մի քանի այլ պաշտպաններ միջնորդեցին դատարանին՝ մեկ ժամով հետաձգել դատական նիստը եւ ՔԿՀ-ին հրահանգել՝ Շիրխանյանին սայլակով կամ պատգարակով տեղափոխել դատարան, սակայն նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը, առանց քննության առնելու պաշտպանների միջնորդությունը, հապճեպ հետաձգեց դատական նիստը:

Դատական նիստի ավարտից հետո Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ իրենք չեն ցանկանա, որպեսզի Շիրխանյանի վերաբերյալ գործից մաս անջատվի:

Անդրադառնալով մեղադրող դատախազի միջնորդությանը` Ալումյանն ասաց. «Եթե մեղադրողը նկատի ուներ բերման ենթարկելու որոշումը, ապա պետք է նման միջնորդության հիմք ունենար, սակայն նա պատկերացնում է, թե որքան տգեղ կհնչեր, եթե միջնորդեր Շիրխանյանին բերման ենթարկել: Նա ուզում էր, որ այդ տգեղ որոշումը կայացնի դատարանը, այլ կերպ ասած` այդ «կեղտոտ» աշխատանքը թողնում էր դատարանի վրա: Տգեղ կլինի, քանի որ Շիրխանյանը չի կարողանում քայլել, սակայն ցանկանում է մասնակցել դատական նիստին»:

Պաշտպանի խոսքով` եթե անգամ Շիրխանյանին ուժով բերեն դատարան, ստիպված են լինելու նրան գրկած բերել, սակայն, ըստ նրա, դա էլ է տարբերակ: «Շիրխանյանն ուզում է գալ դատարան: Հիմա թե ինչպե՞ս կբերեն գրկա՞ծ, պատգարակո՞վ, թե՞ սայլակով, հարց է»,- նշեց պաշտպանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է` չեն ցանկանում Շիրխանյանին պատգարակով բերել, որպեսզի նրան այդ վիճակով չտեսնեն, պաշտպանն արձագանքեց. «Ամբաստանյալի վիճակը վաղուց է այդպես. մի մարդ, ով շատ մաքրասեր լինելով, 4 ամիս է` չի կարողանում լոգանք ընդունել, իր խցում ամեն օր ստիպված սառը ջրով շփում է իրեն, որպեսզի հիգիենան պահի, քանի որ ոչ ոք նրան չի օգնում, այդ մարդու վիճակի մասին էլ ի՞նչ է մնում ասել»:

Շիրխանյանի առողջական վիճակի մասին այսօր բարձրաձայնեց հայտնի փաստաբան, ՌԴ միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, ՄԻԵԴ-ում ընդդեմ ՌԴ-ի առաջին գանգատը ներկայացրած ու շահած Կարինա Մոսկալենկոն: Նա ՄԻԵԴ-ում ներկայացնում է Վահան Շիրխանյանի շահերը:

Մոսկալենկոն, որը ժամանել է Ստրասբուրգից, այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն առավոտյան թույլ չի տվել հանդիպել Վահան Շիրխանյանի հետ, մինչդեռ նախապես տեղեկացվել է իր այցի մասին, ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր:

«Նախապես պայմանավորվածություն կար, որ պետք է հանդիպեմ Շիրխանյանի հետ: Ես հազարավոր կիլոմետրեր եմ կտրել՝ իմ պաշտպանյալին հանդիպելու նպատակով, գիտեմ, որ նրա վիճակը իսկապես ծայրահեղ ծանր է, բայց առավոտից ինձ թույլ չեն տալիս հանդիպել նրան»,- ասաց նա` հավելելով. «Իմ պարտականությունն է ՄԻԵԴ-ում Շիրխանյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ներկայացնելը, ոչ թե ներպետական ատյանում ընթացող գործի քննությանը հետեւելը»: Հայտնի փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ ոչ միայն Շիրխանյանի կալանավորման որոշումն է սխալ եղել, այլ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածները:

Մոսկալենկոն տեղեկացրեց, որ Շիրխանյանի անունից ներկայացված գանգատը ՄԻԵԴ-ն ընդունել է վարույթ եւ դասել առաջնահերթ քննվող գործերի շարքը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 14:30-ին:

Տպել
3452 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին