Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

22/01/2017 schedule20:15

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ:

Վիրահայոց թեմից տեղեկանում ենք, որ 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց Հրանտ Դինքի հոգեհանգստյան պաշտոն, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, հավատացյալներ:

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչմանն էր նվիրված թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատի «Ո՞վ եմ ես» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը բացվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:

Lքված շինություններ, ամայացած գյուղեր ու քաղաքներ, փլատակված վանքեր ու տաճարներ արտացոլող լուսանկարները բարձրաձայնում են ճշմարտությունը, ցույց տալիս Հայոց Ցեղասպանության հետքը, որն այնպես ջանադրաբար ձգտում է մոռանալ ու վերացնել թուրքական պետությունը: Ցուցադրված նկարներից ամեն մեկը հայոց պատմական հայրենիքի տարբեր շրջանների ողբերգական պատմության մի դրվագ է:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին հեղինակը՝ թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատը, թուրքահայ Մուրադ Ալուչլուն, գրող Իրակլի Կակաբաձեն, ռեժիսոր Մալխազ Կուխիանիձեն, Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, տարբեր ազգերի մտավորականներ, արտասահմանցի հյուրեր:

Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար «Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնեց Ումուտ Վեդատին՝ թուրքական իշխանությունների վերաբերմունքը արհամարհելու, ցեղասպանության թեման բարձրաձայնելու, նաև Հրանտ Դինքի հիշատակը այս ցուցահանդեսով խնկարկելու համար:

Ումուտ Վեդատը անդրադարձ կատարելով Հրանտ Դինքի հիշատակին, խոսեց Թուրքիայում խոսքի ազատության, Հայոց ցեղասպանության թեմաների և լուսանկարների միջոցով արդարության ձայնը լսելի դարձնելու, հայերի դեմ թուրք ազգայնամոլների գործած ոճրագործությունները սերունդներին հասանելի դարձնելու իր նպատակի մասին:

Նենգաբար սպանված Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքը մտահոգված էր թուրքերի և հայերի միջև հաշտություն հաստատելու հարցով, գործում էր Թուրքիայի ժողովրդավարացման, խոսքի ազատության, մարդու իրավունքների և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների մասին-սա էր մեծ ժողովրդասերի, արդարության խոսքի ջատագովի հավատո հանգանակը: Ահա այս մասին իրենց ելույթներում կարևորեցին գրող Իրակլի Կակաբաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Ալիքմեդիա օնլայն հայերեն լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության և գնահատանքի խոսքում անդրադարձ կատարեց Հրանտ Դինքի ապրած կյանքին և գործունեությանը, կիսեց արժանավոր հայորդու ազատամտությունը, ժողովրդավարական գաղափարները, պայքարը ազգայնամոլության և ճշմարտության խեղաթյուրման դեմ:

Հրանտի Դինքի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ցուցահանդեսը նաև բողոք էր հայոց Ցեղասպանության կազմակերպիչների դեմ, նաև Թուրքիայում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու պահանջ: Ցուցահանդեսը կշարունակվի ևս երկու շաբաթ: 

Տպել
1625 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան