Ո՞վ է թոզ փչում «Կոկա-կոլա»-ի հարցում. հասարակության մեջ դժգոհության ալիք է բարձրանում

22/01/2017 schedule23:00

Վերջին շրջանում սննդի խանութներում կարելի է տեսնել Հայաստանի պատմամշակութային արժեքների` մասնավորապես Գառնու հեթանոսական տաճարի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի, Կասկադի, Արարատ լեռան, Սասունցի Դավիթ արձանի պատկերներով պիտակավորված «Կոկա-կոլա» ըմպելիքը:

Շատերի կարծիքով` անթույլատրելի քայլ է, երբ  օտար ընկերությունները Հայաստանի պատմամշակութային արժեքներն օգտագործեն մարքեթինգային նպատակներով:

Armtimes.com-ի հետ զրույցում PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը նշեց, որ հասարակության շրջանում այդ առիթով դժգոհություն է առաջացել.

«Խնդիրը շատ խորքային է: Մարդիկ դեմ չեն, որ իրենց հոգևոր-մշակութային արժեքները հայտնվեն, օրինակ, դպրոցական տետրերի կազմերին, որովհետև դա մեծ կրթական նշանակություն ունի, բայց «Կոկա-Կոլայի» շշին հայտնված Օպերայի շենքը, Գառնու տաճարը, Սասունցի Դավթի արձանը, Արարատ լեռը և այլ արժեքներ, իրոք, վիրավորական են»,-նշեց մասնագետը:

Հայկ Կիրակոսյանի դիտարկմամբ` խոսքը մի ըմպելիքի մասին է, որն առանձնապես բարի համբավ չունի կապված իր օգտակարության հետ և դեռ ավելին՝ հայտնի է իր թուրք սեփականատերերով:

«Իսկ շշերն էլ կամ հայտնվում են գետնին՝ ցեխի մեջ ու ոտքի տակ կամ՝ որ ավելի սարսափելի է երեխան իր ձեռքով այն աղբարկղն է նետում: Եվ սա արդեն ենթագիտակցական ազդեցություն է, որի վտանգավորությունը կարող է հաստատել ցանկացած հոգեբան: Իհարկե, այդ ամենը չի արվում այն նպատակներով՝ ինչ ներկայացնում են «Կոկա-Կոլան» և հատկապես մշակույթի նախարարությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ օրենքներ է խախտել «Կոկա-կոլան», Հայկ Կիրակոսյանը, նկատեց, որ առաջին հերթին՝ հեղինակային իրավունքների մասին օրենքը:

«Ես գիտեմ, որ, օրինակ, «Կոկա-կոլան» Սասունցի Դավթի արձանի կամ Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ու Կասկադի նկարներն իր արտադրանքի պիտակների վրա տպելու համար քանդակագործ Երվանդ Քոչարի ու ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի սերունդներից որևէ թույլտվություն չի ստացել: Երվանդ Քոչարի ստեղծագործությունները` կտավները, քանդակները պատկանում են կա՛մ իր անվան թանգարանին, կա՛մ իրավահաջորդներին ու ժառանգներին: Այսինքն՝ ընկերությունն իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պետք է այդ մարդկանց դիմեր: Մինչդեռ, ինչպես պարզվեց, նրանք միայն մշակույթի նախարարությանն են դիմել, և հենց այդ կառույցն էլ կանաչ լույս է վառել նրանց խայտառակ ծրագրի համար»,-մանրամասնեց Հայկ Կիրակոսյանը:

Նշենք, որ մտավոր սեփականության մասին օրենքի սահմանմամբ` հեղինակի մահից հետո 50 տարվա ընթացքում նրա ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պատկանում է իր ժառանգներին: Տվյալ հեղինակի ստեղծագործությունները առանց ժառանգների համաձայնության արտատպելը անօրինականություն է համարվում:

Հայկ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտեց, որ Մշակույթի նախարարությունը արդարացնում է այդ քայլը` ասելով, որ իրենք այդ ազգային արժեքների օգտագործումը հենց այնպես չեն թույլատրել, այլ որոշակի պարտավորության դիմաց:

«Իբրև թե այդ արտադրանքի վաճառքի հասույթի մի մասը ընկերությունը պարտավորվել է տրամադրել ՀՀ մշակույթի նախարարության՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին: Եվ սա այն դեպքում, երբ այդ արտադրանքը որպես հուշանվերային ապրանքախումբ խիստ սահամանափակ քանակությամբ է շուկա հանվելու: 
Պարզվում է, սակայն, որ անգամ արտասահմանյան ընկերություններն ազատորեն և առանց որևէ համաձայնության գալու հեղինակի կամ պետության հետ կարող են օգտագործել այդ հեղինակին կամ պետությանը պատկանող պատմամշակութային արժեքների նկարներն իրենց նպատակների համար` տպելով ու արտատպելով դրանք ցանկացած արտադրանքի վրա»,- ասաց մասնագետը` հավելելով, որ մտավոր սեփականության գործակալության նշած ցանկացած արտադրանքը իր մեջ ներառում է նաև զուգարանի թղթերը, անձեռոցիկները, պահպանակները և այլն:

«Այս ամենը համադրելով՝ ավելի քան պարզ է դառնում, որ նշված երկու գերատեսչություններից մեկն անամոթաբար ստում է և թոզ փչում լրատվամիջոցների ու հասարկության աչքին: Մեկն ասում է` հանգիստ կարելի է օգտագործել այդ բոլոր խորհրդանիշները, իսկ մյուսը՝ թե իբր իրենցից թույլտվություն են հարցրել, նրանք հատուկ փաստաթղթով հաստատել են և դեռ գումարային ակնկալիքներ ունեն: Ես կարծում եմ, որ եթե շարունակեն այսպես մեկը մյուսի վրա գցելով գործել, ապա առավել արդյունավետ կլինի խնդիրը ևս մի աստիճան բարձրացնել՝ այն դարձնելով ՀՀ վարչապետի ուշադրության առարկան»,-եզրափակեց PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը:

Անի Հակոբյան

Տպել
4569 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում