Քաղաքացին դիմում է վարչապետին. ԴԱՀԿ-ն զրկում է միակ սեփականությունից

Երեւան քաղաքի Կիլիկիա թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչ Անահիտ Սիմոնյանը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ակնկալելով օժանդակություն, որպեսզի իր ընտանիքի միակ սեփականությունը հանդիսացող բնակարանը հարկադիր էլեկտորանյին աճուրդից հանվի: Քաղաքացին պատրաստակամ է վճարել «Արդշինբանկ»-ի առջեւ ունեցած վարկային պարտավորությունները, սակայն նոր ժամանակացույցով: Այս մասին Անահիտ Սիմոնյանն ասաց Armtimes.com-ի հետ զրույցում՝ պատմելով, թե ինչպես է հայտնվել անելանելի վիճակում:

Ըստ նրա, տարիներ առաջ իր բնակարանը գրավադրել է եւ գումարը՝ մոտ 10 միլիոն դրամ տրամադրել ընտանիքի կնքահորը (քավորին), որը, սակայն ինչպես հետագայում է պարզվել, խարդախությամբ բազմաթիվ քաղաքացիներից խոշոր չափի գումարներ է վերցրել եւ ետ չի վերադարձրել: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականին վճռել է, որ Վարդան Մելքոնյանից (ընտանիքի կնքահայրը) պետք է 9.8 մլն դրամ բռնագանձվեր եւ տրամադրվեր Անահիտ Սիմոնյանին: Սիմոնյանի ընտանիքը չկարողանալով ստանալ այդ գումարը (Վարդան Մելքոնյանը 2011 թ.-ին դատապարվել է ազատազրկման) որոշում է հիփոթեքային վարկ ձեւակերպել եւ վճարել սկզբում գրավադրած տան համար, որից հետո արդեն խնդիրներ է ունենում նոր վարկը մարելու հարցում, իսկ «Արդշինբանկը» դիմում է ԴԱՀԿ՝ գումարը բռնագանձելու համար:

Երկու անգամ աճուրդ է հայտարարվել, առաջին անգամ 23 միլիոն մեկնարկային գնով աճուրդում գնորդ չի եղել, իսկ երկրորդ աճուրդի ժամանակ (18 միլիոն դրամ մեկնարկային գնով) գնորդը տեղեկանալով, որ տանը մարդիկ են բնակվում չի ցանկացել գնել այդ բնակարանը՝ հասկանալով, թե ինչի հետեւանքով է բնակարանը աճուրդում հայտնվել:

«2016 թվականի դեկտեմբեր եւ 2017 թվականի հունվար ամիսների համար նախատեսված 130 հազարական դրամները չեմ մուծել, ահավոր տոկոսներ է գնում վրան: Ես ընդամենը ժամանակ եմ խնդրում, որ գոնե այս հունվար-փետրվար ամիսն անցնի ու սկսեմ քիչ-քիչ վճարել»,- ասաց Անահիտ Սիմոնյանը՝ նշելով, որ այլ սեփականություն չունի:

Մեր զրուցակիցը հունվարի 16-ին իր խնդրի հետ կապված բազմաթիվ հիմնավորումներով մի նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին: Հունվարի 23-ին այդ նամակը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի հանձնարարականով հասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում նախորդ տարի փոփոխություն կատարվեց, որի համաձայն քաղաքացին չպետք է զրկվի միակ սեփականությունից ստանձնած պարտավորությունները չկատարելու հետեւանքով:

Տպել
4001 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ