Դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ ԱԱԾ աշխատակիցները բռնություն են գործադրել

23/01/2017 schedule16:39

2016 թ-ի հոկտեմբերի 27-ին կաշառք ստանալու պահին ձերբակալված, ապա կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն արդեն երկրորդ անգամ է հետաձգվում:

Իշխան Բարսեղյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում: Դատավորին «կաշառք առաջարկող» Նորիկ Հակոբյանը սույն գործով վկայի կարգավիճակ ունի: Նա, սակայն երկու դատական նիստին էլ չի ներկայացել:

Բացի Իշխան Բարսեղյանից ամբաստանյալի աթոռին է նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանը, որն էլ մեղադրվում է կաշառքի միջնորդության մեջ:

Գործը հիշեցնենք, քննվում է նույն դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ դատավոր Իշխան Բարսեղյանը չէր ներկայացվել դատարան: Կարեն Մարդանյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ՔԿՀ-ից գրություն է ստացվել այն մասին, որ առողջական վիճակից ելնելով Իշխան Բարսեղյանին հնարավոր չէ ներկայացնել դատական նիստին: Բացի այդ գործով, մյուս ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպանության համար ներգրավվեցին երեք պաշտպաններ:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Էլզա Զաքարյանը հրաժարվել էր իր պաշտպանից եւ հանրային պաշտպան խնդրել: Այսօրվա դատական նիստին թե՛ հանրային պաշտպան էր ներկայացել եւ թե՛ երեք փաստաբան: Էլզա Զաքարյանը, սակայն, այս անգամ էլ հրաժարվեց հանրային պաշտպանից եւ գործով ներգրավվեց երեք պաշտպան՝ Տիգրան Աթանեսյանը, Հովհաննես Չամսարյանը եւ Արմեն Սողոմոնյանը: Բացի դա Իշխան Բարսեղյանի գործով եւս մեկ պաշտպան ներգրավվեց՝ Արա Ղազարյանը: Բայց քանի որ Իշխան Բարսեղյանը դատարանում չէր եւ, ըստ նախագահող դատավորի՝ Բարսեղյանի կամքը հաստատելու վերաբերյալ չկար որեւէ փաստաթուղթ, ուստի Արա Ղազարյանի հարցը կքննվի հաջորդ նիստում: Այսպիսով՝ Իշխան Բարսեղյանի շահերը դատարանում կպաշտպանեն վեց փաստաբաններ՝ նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանը, Լիանա Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը, Կարեն Ղազարյանը եւ Արա Ղազարյանը:

Պաշտպաններից Վլադիմիր Գրիգորյանը չէր ներկայացել, սակայն նախորդ դատական նիստում նրա դիտողությունը` ինչո՞ւ է մեղադրող դատախազի աթոռն ավելի բարձր տեղում դրված, տեղ էր հասել: Այսօր արդեն, դատախազ Կարեն Բիշարյանը, իր «դիրքով» հավասարվել էր դատավարության մասնակիցներին, նրա սեղանն ու աթոռը բարձր տեղից ներքեւ էր իջեցվել: Այսպիսով՝ ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին:

Դատական նիստի ավարտից հետո Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը պարզաբանեց, որ իր պաշտպանյալի մոտ ատամների հետ կապված խնդիր է առաջացել, դատավորը, կարելի է ասել, ենթարկվել է բերանի խոռոչի փոքր վիրահատության, միգուցե խնդիրը դրա հետ է կապված։ «Ես նույնպես անակնկալի եկա, որ չէր ներկայացվել դատարան: Բայց ուրբաթ օրը գիտեի, որ իր ինքնազգացողությունը շատ վատ է»,- ասաց նա: Խնդրի առաջացումը, ըստ պաշտպանի, նաեւ առաջացել է Իշխան Բարսեղյանին բերման ենթարկելու ընթացքում։

«Այդ մասին պարոն Բարսեղյանն էլ է հայտարարություն արել, որ բռնության է ենթարկվել։ Նախաքննության ընթացքում այդ մասին հայտարարություններ եղել են, եւ դա նույնպես նպաստել է, որպեսզի առաջանային այդ խնդիրները։ Ամբողջ ատամնաշարը շարժվում էր»,- ասաց Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, թե իրենք գտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս ոչ համաչափ ուժ է կիրառվել Իշխան Բարսեղյանի նկատմամբ։ Մեր դիտարկմանը,  այսինքն` ձերբակալվելիս դատավորը դիմադրել է, Էլբակյանն ասաց. «Խոսքը նրա դիմադրության մասին չէ: Երբ նրան փորձել են բերման ենթարկել, հենց այդ ժամանակ ոչ համաչափ ուժ է կիրառվել եւ նա ստացել է մարմնական վնասվածքներ նաեւ դեմքի հատվածում»:

Մեր ճշտող հարցին, թե դատաբժշկական փորձաքննություն նշանակվե՞լ է եւ ի՞նչ աստիճանի վնասվածքներ է Իշխան Բարսեղյանը ստացել, պաշտպանը պատասխանեց, որ կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրենց չի բավարարում։ «Վնասվածքները, ըստ էության նշվել են, սակայն նրա մարմնական վնասվածքների չափը եւ վարույթն իրականացնող մարմնի որոշումը մեզ չի բավարարում, համապատասխան փուլում միջնորդությամբ հանդես կգանք: Ըստ եզրակացության՝ նա թեթեւ աստիճանի մարմնական վնասվածք է ստացել», - պատասխանեց Վարդուհի Էլբակյանը:

Մյուս հարցին, թե նրան բռնության ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, Էլբակյանն ասաց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը հաղորդում չի ներկայացրել, սակայն դա քննարկման թեմա դարձել է: «Իսկ ընդհանուր բռնության վերաբերյալ պաշտպանական կողմն այս պահին մեծ աշխատանքներ է տանում: Աշխատանքները երբ պատրաստ կլինեն, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- եզրափակեց նա:

Գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ երեքով որոշեցին պաշտպանել իրենց գործընկերոջ շահերը: Մեր հարցին ի պատասխան Աթանեսյանն ասաց. «Նախորդ դատական նիստին Էլզա Զաքարյանն ասել էր, որ չունի միջոցներ փաստաբան վարձելու համար եւ խնդրեց, որ իրեն տրամադրեն հանրային պաշտպան: Այդ լուրն իմանալով ես վրդովեցի, որ մեր պալատը չի զբաղվում մեր կոլեգայի պաշտպանության հարցով՝ անկախ ամեն ինչից»,- հավելեց Աթանեսյանը:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով):

Տպել
3844 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա