ՊԵԿ-ի տրյուկը. ինչպես է քողարկվում անկարողությունը մոնոպոլիաների դեմ պայքարում

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը «Ելք» դաշինքի համաժողովում ունեցած ելույթում հայտարարեց, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում»: Արձագանքելով այս հայտարարությանը ՀՀ Պետեկամուտների կոմիտեն տարածեց հաղորդագրութուն այն մասին որ «... Բանանի մենաշնորհի խնդիր չկա»: Ինչպես այսօր տեղեկացրել են ՊԵԿ-ից, 2016 թվականի ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ: Ըստ ՊԵԿ-ի, «Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը...»:

ՊԵԿ-ի կողմից այսպիսի ցուցանիշների ներկայացումը հին «տրյուկ» է: Նախկինում էլ, երբ խոսվել է բանանի եւ այլ ապրանքային շուկաներում մենաշնորհների մասին, ՊԵԿ-ը հայտարարել է, թե այդ շուկաներում բազմաթիվ ներկրողներ կան: Օրինակ, 2014-2015 թվականներին էլ բանան ներկրող կազմակերպությունների եւ անհատների թիվը անցնում էր 10-ից: Սակայն այդ շուկայում մենաշնորհին տիրապետող «Քեթրին» ընկերությունը ներկրել էր ավելի քան 10 հազար տոննա, իսկ մյուս ներկրողները միասին մոտ 150 տոննա: Այլ կերպ ասած, ՊԵԿ-ի տրամաբանության համաձայն, եթե մի ընկերությունը, տվյալ դեպքում «Քեթրինը» ներկրում է ամբողջ բանանի 99 տոկոսը, իսկ մյուսները միասին վերցրած` 1 տոկոսը, ապա դա արդեն մենաշնորհ չէ:

ՊԵԿ-ի այսօրվա հաղորդագրությունը եւս այս «փայլուն» տրամաբանության շրջանակներում է: Այս «տրյուկը» ՊԵԿ-ը կիրառում է միայն այն նպատակով, որպեսզի ցույց տա, թե բանանի ներկրման մոնոպոլիա չկա եւ հետեւաբար՝ դա չարիք չէ: Մյուս կողմից այդ «տրյուկով» ՊԵԿ-ը քողարկում է կառավարության` մենաշնորհների դեմ պայքարի անկարողությունը:

Ուշագրավ փաստ` 2014-2015 թվականներին ներկրող կազմակերպություն է դիտարկվել օրինակ մի ընկերություն, որ 203 կիլոգրամ բանան է ներկրել Կոստա Ռիկայից, մի անհատ, որը Գերմանիայից ներկրել է 32 կիլոգրամ եւ այլն: Թե որքան բանան է ներկրել 2016 թվականին «Քեթրին» ընկերությունը եւ որքան` մյուսները միասին վերցրած, պարզ կդառնա առաջիկայում:

Տպել
7021 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը