Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանին զրպարտության մեջ չի մեղադրում

23/01/2017 schedule18:31

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստ է քաղաքացի Դավիթ Հարությունյանին տրամադրել բոլոր փաստերը, որոնք ապացուցում են, որ Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն իր կենսագրությունը չի կեղծել: Օրեր առաջ քաղաքացին բաց նամակ էր գրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ նշելով, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում դրված Թոփչյանի կենսագրության մեջ չափազանցումներ կան, եւ նվագախմբերից 10-ում, որոնք նշված են կայքում, նա հանդես չի եկել: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հունվարի 19-ին հրապարակված նամակին 2 օր անց պատասխանել է:

«Մեզ համար փոքր-ինչ զարմանալի է, որ չենք ճանաչում Ձեզ որպես դասական երաժշտության այդքան ջերմեռանդ ջատագովի: Տարօրինակ է նաեւ, որ գոնե մեկ անգամ համերգասրահ այցելելուց եւ մեր նվագախմբի հերթական բարձրորակ կատարմանը ներկա գտնվելուց հետո (եթե այդպիսի դեպք գրանցվել է Ձեր կյանքում) կարող եք այդքան ժամանակ կորցնել՝ Թոփչյանի արտասահմանյան ելույթների ցանկն ուսումնասիրելու եւ նամակագրություն-բանսարկություն պատրաստելու վրա՝ չնկատելով ու չգնահատելով այն, ինչ ունենք այսօր եւ ինչին հասել ենք տարիների ընթացքում, գերազանցապես հենց մաեստրո Թոփչյանի գործուն ջանքերի ու աննկուն աշխատանքի շնորհիվ»,- գրված է Մշակույթի նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Լուսինե Մնացականյանը նշեց, որ այս պահին իրենց ձեռքի տակ ունեն բոլոր փաստերը (բուկլետներ, համերգային ծրագրեր, տեսանյութեր), որոնցով կարող են ապացուցել իրենց իրավացիությունը:

«Մենք ոմն Դավիթ Հարությունյանին հրավիրում ենք մեզ մոտ իր չակերտավոր փաստարկներով, որոնց մենք կներկայացնենք մեր հակառակ փաստարկները նրան ապացուցելու համար»,- ասաց նա:

Լուսինե Մնացականյանը նշեց, որ առայժմ չեն ցանկանում լրատվամիջոցներին ներկայացնել իրենց ձեռքի տակ եղած նյութերը, սակայն անհրաժեշտության դեպքում մամուլի ասուլիս կհրավիրեն եւ հանրության հետ կկիսվեն եղած ապացույցներով:

«Մենք դեռ չենք պատրաստվում հրապարակել, այսինքն՝ անձամբ իրեն ենք ուզում ցույց տալ, որից հետո միայն (եթե նա ներկայանա) մենք պատրաստ ենք անգամ մամուլի ասուլիսով հրապարակել այդ ամենը»,- ասաց նա:

Ըստ մամուլում տարածված խոսակցությունների՝ Էդուարդ Թոփչյանին ուղղված մեղադրանքները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանի եւ նրա հոր՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանի ձեռքի գործն է: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սակայն չի շտապում մեղադրել որեւէ մեկին:

«Մենք այդ խոսակցություններին տեղ չենք տալիս: Առհասարակ չենք ուզում ինչ-որ մեկին մեղադրել: Մենք ուղիղ ենք դիմել հենց գրողին եւ հրավիրել ենք մեզ մոտ, եթե կա այդպիսի անձ, թող անձամբ ներկայանա եւ տա իրեն հուզող բոլոր հարցերը»,- ասաց Լուսինե Մնացականյանը:

Լրատվամիջոցներում տարածված խոսակցությունների համաձայն՝ Արմեն Ամիրյանի՝ մշակույթի նախարար նշանակվելուց առաջ Արմեն Սմբատյանը Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու գաղափար է առաջարկել: Նա ցանկացել է, որ նվագախումբը ղեկավարի իր որդին՝ Սերգեյ Սմբատյանը, սակայն նախարար նշանակվելուց հետո Ամիրյանը հայտարարել է, որ այն ղեկավարելու է ոչ թե 1, այլ 3 դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը եւ Սերգեյ Սմբատյանը: Այս որոշումը, ըստ խոսակցությունների, դժգոհություն է առաջացրել, եւ հայր ու որդին Թոփչյանին վարկաբեկելու արշավ են սկսել:

Տպել
2059 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի