Մկրտիչ Արզումանյանը՝ նոր ծրագրերի եւ «Պլյուս-մինուսի» հաջողության մասին

23/01/2017 schedule20:31

«Պլյուս-մինուս» ներկայացման հաջողությունից հետո դերասան Մկրտիչ Արզումանյանը ցանկանում է շարունակել թատերական շոուներ ներկայացնել հանդիսատեսին: Նա հասկացել է, որ թատրոնի բեմն իրեն շատ ավելի հոգեհարազատ է, քան հեռուստատեսությունը, հետեւաբար նրա առաջիկա պլանները հիմնականում թատրոնի հետ են կապված: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ նորություն է նախապատրաստում, որը, սակայն շուտ չի հանձնի հանդիսատեսի դատին:

«Կենտրոնացել եմ թատրոնի՝ իմ ամենասիրելի աշխատանքի վրա: Երկու միտք կա, որոնց մասին կցանկանայի ավելի ուշ խոսել: Սցենարային աշխատանքներ են տարվում: Շատ հետաքրքիր նախագծեր են լինելու, բայց ավելի սպառիչ կարող եմ ասել, երբ  պատրաստ լինեն: Դրանք նախատեսվում են հաջորդ տարի»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է «Պլյուս-մինուսին», որի պրեմիերան տեղի է ունեցել 2016-ի ապրիլին, ապա այս ներկայացմամբ Մկրտիչ Արզումանյանը, Հովհաննես Ազոյանը, Գրիշա Աղախանյանը եւ Էվա Խաչատրյանը շարունակում են ներկայանալ հայ հանդիսատեսին: Մկրտիչ Արզումանյանն ընդգծում է, որ այն ստացված է:

««Պլյուս-մինուսը» շատ կարեւոր նախագիծ է իմ ստեղծագործական կյանքի համար: Կրկին հաջողվեց այնպիսի բան ստեղծել, որն արդիական է, որն ուրախացնում է հանդիսատեսին, որը հետաքրքրում է ու հուզում»,- ասաց նա:

Փետրվարին «Պլյուս-մինուսը» կներկայացվի ամերիկահայ հանդիսատեսին: Մարտից կշարունակվեն ներկայացումները Հայաստանում, ինչպես նշում է Մկրտիչ Արզումանյանը, հավանաբար, ոչ միայն Երեւանում:  

«Անցած տարի Գյումրիում ենք խաղացել: Շատ լավ անցավ, հանդիսատեսը շատ մեծ ուրախությամբ ընդունեց: Շատ կարեւոր, պատասխանատու ներակայացում էր ինձ համար, քանի որ ելույթ էի ունենում հարազատ քաղաքում, հարազատ բեմում, որտեղից սկսել եմ իմ ճանապարհը: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, հավանաբար այլ քաղաքներում էլ կլինենք: Շատ ենք ուզում, պարզապես համապատասխան պայմանավորվածություններ է պետք ձեռք բերել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շրջաններում հանդես գալու հիմնական խոչընդոտ կարող է լինել դահլիճների տեխնիկական հագեցվածության պակասը:

Մոտ ապագայում հեռուստադիտողը Մկրտիչ Արզումանյանին հեռուստաէկրաններին կարող է տեսնել ATV հեռուստաընկերության «Ռեստարտ 2020» նախագծում: Այժմ ընթանում են սիթքոմի 2-րդ եթերաշրջանի աշխատանքները, նախատեսվում է այն եթեր հեռարձակել մարտ ամսից:

Տպել
2022 դիտում

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն