Բարձրավոլտ գծերի վթարն ու ատոմակայանի անվտանգությունը. ի՞նչ է դիֆերենցիալ պաշտպանությունը

23/01/2017 schedule20:40

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 21-ին բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետեւանքով աշխատել է ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնին փոխանցել է, որ վթարը տեղի է ունեցել ցրտի հետեւանքով:

110 կիլովոլտ լարման հաղորդալարի վրա սառցակալած տեղեր են եղել: Հունվարի 21-ին եղանակն Արարատյան դաշտավայրում տաքացել է, որի հետեւանքով էլ սառցակալած հատվածները սկսել են հալվել: Հալման ընթացքում կարճ միացում է առաջացել:  «Ատոմակայանը չի անջատվել, մնացել է զրոյական հզորության վրա: Բարձրավոլտ լարման գծի խափանումները վերացնելուց հետո, համաձայն շահագործման ռեգլամենտի, սկսվել է ատոմակայանի հզորության բարձրացում: Ճառագայթային՝ ռադիոակտիվ, և միջուկային անվտանգության որևէ շեղում չի եղել»,- ասել է Աշոտ Մարտիրոսյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն էլ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով խնդրին ասաց. «Դա ատոմակայանի խնդիրը չէր, դա բարձրավոլտ էլեկտրակայանների ցանցերի գծերի վրա առաջացած սովորական խնդիր էր, որն առաջացել էր սառույցների կուտակումից: Այդ դեպքը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգերն անխափան աշխատում են: Կարճ ժամանակում խնդիրը վերացվել է, դրա արդյունքում համակարգային ոչ մի վթար չի եղել: Ուզում եմ կրկնել՝ դա ատոմակայանի հետ կապված  չէր: Որևէ մեկը խնդիրը չի զգացել, քանի որ համակարգը նորմալ աշխատում է, տեխնիկական ապահովվածությունը բարձր մակարդակի վրա է »,- ընդգծեց Հայկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ ժամը 16:05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է:

Նշենք, որ դիֆերենցիալ պաշտպանությունն իրենից ենթադրում է հատվածային պաշտպանությունը: Այսինքն՝ առաջացած խնդրի դեպքում ատոմակայանի պաշտպանության համակարգն անջատել է ատոմակայանի տրանսֆորմատորներից մեկն ու ատոմակայանի հզորությունը նվազեցվել է: Ավելի պարզ ասած, ատոմակայանը սկսել է ավելի պակաս էներգիա արտադրել, քան սովորական ռեժիմում: Պակաս էներգիան լրացնելու նպատակով բեռնվել է Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 3-րդ բլոկը: Բացի դա, Հայաստանը լրացուցիչ էլեկտրաէներգիա է ստացել Վրաստանի հանրապետությունից:

Խնդիրը քանի որ եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» իրավասության ոլորտում, նրանք այն կարգավորել են վթարից հետո 2 ժամ 20 րոպեում: Հարցի կարեւորությունից ելնելով վարչապետ Կարեն Կարապետյանը 30 րոպ պարբերականությամբ տեղեկացվել է խնդրի կարգավորման ընթացքի մասին:

Հիշեցնենք, որ այժմ իրականացվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան»-» 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել` 1-ին փուլում` էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր ուսումնասիրություն և շահագործման լրացուցիչ ժամկետի նախապատրաստման ծրագրի մշակում:  2-րդ փուլում` նախապատրաստման ծրագրի իրականացում, ներառյալ հետազոտական, հաշվարկային, վերլուծական, նախագծային, կոնստրուկտորական, մոնտաժային և գործարկակարգաբերման աշխատանքներ և անհրաժեշտ սարքավորումների մատակարարումներ: Ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարություն վարկավորմամբ, որը կազմում է 270 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 30 միլիոն դոլարը դրամաշնորհային միջոցներով է գոյացել: Ծրագրի տեւողությունը 4 տարի է՝ 2015-ից 2019 թվականը:

Տպել
2262 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները