Իլհամ Ալիեւն ադրբեջանցի փախստականներին զրկել է գրեթե բոլոր արտոնություններից

24/01/2017 schedule14:30

Ֆինանսական խնդիրների պատճառով Ադրբեջանում արցախյան հակամարտության պատճառով փախստական դարձած ադրբեջանցիները զրկվել են գրեթե բոլոր արտոնություններից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ երեկոյան հրամանագիր է ստորագրել 2017 թվականի հունվարի 1-ից փախստականների եւ բռնի տեղահանվածների կոմունալ եւ այլ ծառայությունների, ինչպես նաեւ անվճար սննդի տրամադրման համար պետական բյուջեից կատարվող հատկացումները դադարեցնելու մասին: Դրա փոխարեն վերը նշված կատեգորիայի տակ հայտնված յուրաքանչյուր անձի ամսական տրամադրվելու է 36 մանաթ (մոտ 17 ամերիկյան դոլար) գումար:Այն փախստականները, ում անունով անշարժ գույք կա գրանցված կամ հանդիսանում են պետական ծառայողներ, չեն ստանալու նպաստ:

Միաժամանակ, հրամանագրով Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը, «Ազերնէներժի»-ին եւ ջրամատակարարմամբ զբաղվող «Ազերսո»-ին կարգադրվել է հաշվիչներ տեղադրել փախստականների ու բռնի տեղահանվածների տներում:

Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ից հետո փախստականների ընտանիքում ծնված երեխաները զրկվում են 16 մանաթ (ներկայիս փոխարժեքով մոտ 9 ամերիկյան դոլար) նպաստից եւ մինչեւ նրանց չափահաս դառնալը հատկացվող անվճար սննդամթերքի փաթեթից:

Այս որոշումը ծայրաստիճան մեծ դժգոհություն է առաջացրել ադրբեջանցի փախստականների շրջանում, որոնց մեծ մասն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: 1994 թվականից սկսած փախստականներին մեծ թվով արտոնություններ էին տրված: Նման կարգավիճակ ստացած յուրաքանչյուր անձ ամսական իրավունք ուներ սպառել 50 կիլովատ էլեկտրաէներգիա: Փախստականի յուրաքանչյուր ընտանիք ամսական կարող էր սպառել մինչեւ 150 խորանարդ մետր գազ: Իսկ ջուրը փախստականների համար պարզապես անվճար էր: Բացի այդ, փախստականների մեծ մասը հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն ունի: Բանկերում փախստականներին տրամադրվում են զգալիորեն ցածր տոկոսադրույքով: Իսկ փախստականների ընտանիքի երեխաների պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձը զգալիորեն զեղչված կամ անվճար է:

Այժմ Ալիեւի հրամանագրով փախստականները զրկվում են փաստացի անվճար կոմունալ ծառայություններից, քանի որ հատկացվող էլեկտրաէներգիայի կամ գազի քվոտաները լիովին բավարարում էին բոլորին եւ դրանից ավելի ծախսելու եւ դրա դիմաց վճարելու անհրաժեշտություն չկար: Այդ բոլոր ծախսերը հոգալու համար այսուհետ փախստականներին տրվելու է ընդամենը խորհրդանշական 36 մանաթ (19 դոլար գումար), որը, անշուշտ, բավարար չէ կոմունալ վճարումները կատարելու համար:

Ադրբեջանում խոստովանում են, որ փախստականներին հիմնական արտոնություններից զրկելը հուսահատ քայլ է եւ ի ցույց է դնում, թե ինչ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է հայտնվել երկիրը: Առավել արմատականները նշում են, որ ամենածանր վիճակում գտնվող սոցիալական խավին արտոնություններից զրկելով՝ Ալիեւը ինքնասպանության է գնում եւ իր դեմ է հանում առավել դժգոհ զանգվածներին, որոնք մինչ այժմ իշխանությունների հանդեպ բարեհաճ էին անվճար կոմունալ ծառայությունների համար: Ընդ որում, ի տարբերություն մյուս բողոքի ցույցերի, փախստականների դեպքում կարող են ոտքի կանգնել ամբողջական ավաններ, քանի որ նրանք մեծամասամբ կոմպակտ են վերաբնակեցվել:

Ամենախոցելի սոցիալական խավին արտոնություններից զրկելը սպառնում է վերաճել տարերային ընդվզման: Արդեն տեղեկություններ կան, որ մի շարք շրջաններում փախստականները բողոքի ցույցեր են կազմակերպել եւ տեղի են ունեցել բախումներ իրավապահների հետ: Հատկապես մեծ աղմուկ է հանել Բիլյասուվարի շրջանում Արցախի Ջրականի շրջանից վերաբնակեցված (նախկինում՝ Ջաբրայիլ) փախստականների ընդվզումը էլեկտրամատակարարման դադարեցման դեմ: Նման քայլից կատաղած փախստականները դաժան ծեծի են ենթարկել թե՛ կոմունալ ծառայության աշխատակիցներին եւ թե՛ վերջիններիս կանչով ժամանած ոստիկաններին:

Տպել
4496 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան