Հարցազրույց. եւս մեկ ձախողված ոլորտ

24/01/2017 schedule14:38

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 24-ի համարում

Մեր հյուրը՝ Ղուկաս Մեհրաբյանը, 1993-99թթ. եղել է ՀՀ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման (ՍՉՍ) վարչության  պետը, 1997-99թթ.՝ Ստանդարտների միջազգային կազմակերպության (ՍՄԿ) ներկայացուցիչը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում:

- Իշխանությունը թյուր կարծիք է տարածում, թե իրենց շնորհիվ ՀՀ ՍՉՍ-ն դարձել է միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց: Իրականում այն հեռու է միջազգային (առավել եւս՝ եվրոպական) չափանիշներից, քանի որ այն, ինչը նրանք համարում են միջազգային, ստեղծվել էր դեռ 1994-98-ին, իսկ մեր «բարեփոխիչների» գլխավոր նվաճումը եղավ ՍՉՍ-ն ամենաանպտուղ գերատեսչություններից մեկին՝ առեւտրի եւ զարգացումների նախարարությանը ենթարկեցնելը եւ վերջին մի քանի տարիներ համակարգն անգամ անվանումներից անտեղյակ տգետներով ողողելը: Մինչդեռ, եթե իրոք ձգտում կար համակարգը մոտեցնել միջազգային չափանիշներին, հարկ էր այն ավելի ապապետականացնել, ոչ թե ստեղծել մի կառույց, որի նմանակը գործում է ՍՄԿ-ի անդամ 148 երկրներից միայն 7-ում՝ Սվազիլենդ, Նամիբիա, Լեսոտո, Ֆիջի, Կամերուն, Կիպրոս եւ Իրաք:

- Հայտնի է, որ ՀՀ ՍՉՍ-ն 1997-99թթ. մեծ հեղինակություն  ունեցող կառույց էր ՍՄԿ-ի կազմում:

- ՍՉՍ-ի աշխատանքների ծավալով Հայաստանն ԱՊՀ-ում զիջում էր միայն ՌԴ-ին եւ Ուկրաինային, իսկ 1997թ. փետրվարին ՍՄԿ-ի խորհրդի կողմից 3 տարի ժամկետով ընտրվեցինք Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ազգային մարմինների զարգացման ու բարեփոխման ծրագրերի համակարգող: Դա թե՛ ֆինանսական աջակցության, թե՛ միջազգային շփումների հնարավորություն ընձեռեց մեր կառույցին: Սակայն վարչապետ Ա.Դարբինյանը ոչինչ չարեց ՍՄԿ-ում ՀՀ ՍՉՍ-ի դիրքերը պահպանելու համար. դա մեր պետականության հեղինակության դեմ ուղղված փոքրոգի քայլ էր, որը հանգեցրեց ՍՄԿ-ում ՀՀ ՍՉՍ-ի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը: 1998թ. իշխանափոխությունից հետո ՍՉՍ-ն նույնպես դարձավ ՀՅԴ-ակաների, նժդեհականների եւ այլոց միջեւ կռվախնձոր: ՍՉՍ-ին վարկաբեկող պատվիրված, անկապ հրապարակումով հանդես եկավ հայ դատի հայտնի բիզնեսմեն, տխրահռչակ անցյալով Է.Հովհանիսյանը:

- Ինչո՞ւ էր ՍՄԿ-ում դիրքերի պահպանումն այդքան կարեւոր:

- 1996-97թթ. ՍՄԿ-ում աշխարհագրական անվանումների եւ դրանց կոդավորման միջազգային ստանդարտի նախագծի քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացրել էր մի առաջարկություն, որով թուրքացվում էին ԼՂ բնակավայրերի անվանումները: Մեզ հաջողվեց ներկայացնել հիմնախնդրի մասին մեր տեսակետները եւ կանխել դրա ընդունումը (այդ աշխատանքներին աջակցում էին նաեւ ԼՂՀ վարչապետ Լ.Պետրոսյանը, ՀՀ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչ Ա.Հարությունյանը): Իսկ ահա 98-ի իշխանափոխությունից հետո այդ հակահայկական որոշումն ընդունվել է, որի հետեւանքն այն է լինելու, որ, օրինակ, քարտեզներ տպագրելիս տարբեր երկրներ ղեկավարվելու են հենց այդ ստանդարտով: Մեկ այլ օրինակ է հայերենի այբուբենի կոդավորման եւ համակարգիչներում ու հաղորդակցության այլ միջոցներում կիրառելի դարձնելու նպատակով միջազգային մի շարք ստանդարտների մշակումը եւ ընդունումը:

Ժամանակին ՀՀ ՍՉՍ-ն առաջատար դեր է կատարել նաեւ ԱՊՀ համապատասխան միջպետական խորհրդում, 1997-98-ին աշխատանքներ են կատարվել Եվրամիության շրջանակներում գործող ստանդարտացման կառույցում դիտորդի կարգավիճակ ստանալու ուղղությամբ: Այժմ ՀՀ ՍՉՍ-ն պարապուրդի ու անէության մեջ է, իսկ եթե ինչ-որ բան են անում, ապա միշտ ստացվում է սխալ: Այս վիճակը զգալի խոչընդոտներ է ստեղծել արտաքին շուկաներ դուրս գալու առջեւ: Բնագավառի եզակի որակյալ մասնագետները, որոնց պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատվել ԱՊՀ-ում եւ Եվրոպայում, հեռացվել են համակարգից, քանի որ նրանց ճակատագիրը թողնվել է կալանավայրի ինչ-որ տեսուչի, իրենց դաշնակ կամ նժդեհական հռչակած խեղկատակների տնօրինությանը, մարդիկ, որոնց մտավոր կարողությունը չի բավարարում նույնիսկ իրենց տգիտության չափը հասկանալու համար...

Նրանց օրոք հետեւողականորեն կրճատվում են ՀՀ ՍՉՍ-ի աշխատանքի ծավալները, ֆինանսական մուտքերն ու կառավարության աջակցությունը: Ձեռնարկատերերին աջակցելու փոխարեն նրանք  կայացնում են Հայաստանից ապրանքների արտահանումը խոչընդոտող որոշումներ, պարտադիր դարձնում ստանդարտների կամավոր պահանջները: Սառեցվել են AFNOR-ի (Ֆրանսիայի ստանդարտացման ազգային մարմնի) հետ կապերը, ընդհատվել է համատեղ տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ստեղծումը Հայաստանում, անավարտ են մնացել եռամյա դասընթացները Ֆրանսիայում, որի ավարտին 5 հայ մասնագետ ստանալու էր եվրոպական փորձագետի վկայական: Նույն վիճակն է PTB-ի (Գերմանիայի չափագիտության ազգային մարմնի) պարագայում. չեն ստացվել նրանց կողմից խոստացված արդի սարքավորումները:

Ստանդարտների մեր ազգային ֆոնդը չի համալրվել որեւէ մի երկրի ազգային ստանդարտների ամբողջական ֆոնդով: Մեր ապրանքների արտահանումը խթանելու նպատակով 2001-ին ՌԴ Պետստանդարտն իր հաշվին Երեւանում ստեղծեց «Ռոստեստ-Մոսկվա» փորձարկումների կենտրոնի ներկայացուցչություն (տարեկան 16 հզ դոլար նախահաշվով), սակայն հայ պաշտոնյաները խափանեցին այդ շահավետ ձեռնարկը` պետական միջոցների վատնումով Ռուսաստանից ստանալով նույնատիպ գործունեության արտոնագիր: Այժմ էլ օրինագիծ են առաջարկել՝ սերտիֆիկացման մարմինների գործունեությունը սահմանափակելու միջոցով կոռուպցիան ավելի կառավարելի դարձնելու նպատակով:

Տպել
1104 դիտում

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր