Խնդիր. Լինսի շինարարներին աշխատավարձ չեն տվել

24/01/2017 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 24-ի համարում

Լինսի հիմնադրամի միջոցներով աղետի գոտում իրականացված բնակարանաշինությունը թեեւ ամիսներ առաջ է ավարտվել, սակայն մի շարք գյումրեցի շինարարներ մինչեւ հիմա չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը:

Ամանորի նախօրեին նրանք այս առիթով բողոքի ակցիա էին կազմակերպել` փակելով Գյումրի-Երեւան մայրուղին, որից հետո նրանց աշխատավարձի մի մասը վճարվեց, մյուս մասն էլ խոստացել էին վճարել ամանորյա տոներից հետո: Սակայն տրված խոստումներն այդպես էլ օդում մնացին, եւ երեկ Իսահակյան 4ա շենքի շինարարությունը իրականացրած «Թալինջրշին» կազմակերպության շինարարները մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ իրենց աշխատավարձերը մինչեւ հիմա այդպես էլ վերջնականապես չեն վճարել. ավելին, պարզվում է, որ «Թալինջրշին»-ը միակ շինարարական կազմակերպությունը չէ, որ աշխատավարձի պարտք ունի իր աշխատակիցներին:

Իրենց հասանելիք աշխատավարձերը չեն ստացել Ախուրյանի «Կոմինվեստ» եւ Գյումրիի «Ռոսստրոյ» կազմակերպությունում աշխատած շինարարները եւս: Իսկ ընդհանուր առմամբ, կազմակերպությունները միասին վերցրած՝ պարտք են շուրջ 10 միլիոն դրամի աշխատավարձ: «Թալինջրշին» ՓԲԸ-ի աշխատակիցների խոսքերով, իրենց մի մասին պարտք են դեռ սեպտեմբեր ամսվանից, իսկ մի մասին էլ՝ միայն վերջին ամիսների գումարը, չնայած՝ շինարարները, իրենց խոսքերով ասած, բարեխղճորեն կատարել են աշխատանքները եւ շենքերը շահագործման են հանձնել ժամանակին: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի պարտքերի գոյացման պատճառներին, ապա տվյալ կազմակերպությունների ղեկավարներից այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց:

Սակայն շինարարները փոխանցեցին, որ որպես աշխատավարձերի չվճարման պատճառաբանություն՝ շինկազմակերպություններում նշում են այն փաստը, թե այդ ընթացքում տեղի է ունեցել շինանյութերի գների աննախադեպ բարձրացում, եւ այդ պատճառով իրենք ստիպված են եղել աշխատավարձերի գումարով շինանյութ գնել, որպեսզի կարողանան շենքերի շինաշխատանքները ժամանակին ավարտել: Պատճառաբանություն, որը բնականաբար չի հետաքրքրում շինարարին: «Բանվորը այստեղ մեղք ունի՞,- հարցնում էին նրանք՝ ավելացնելով,- մեզ չի հետաքրքրում դա, մենք աշխատել ենք, թող հիմա իրենք բարի լինեն՝ մեր աշխատավարձերը տան»:

Սիլվա Վարդանյանն էլ, որը իր երկու երեխաներին պահելու համար շինարարությունում աշխատանքի է մտել որպես բանվոր, լրագրողների միջոցով ուզում է տեղյակ պահել ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանին, որ իր տրամադրած փողերը չեն ծառայում նպատակին, եւ որ իրենց էլ մինչեւ հիմա աշխատավարձ չեն տվել: «Եկել եմ՝ իմ որբերի հասանելիք հացն եմ ուզում, ինչու են խաբում եւ չեն տալիս, էն դեպքում, երբ ես տղամարդկանց հավասար աշխատել եմ, ողորմություն չեմ ուզում, այլ միայն իմ աշխատածի դիմաց հասանելիք գումարը»,- դժգոհում էր տիկին Սիլվան: Իսկ Հարություն Ասատրյանն էլ այսքանից հետո բնական է համարում այն փաստը, որ վարպետ շինարարները չեն աշխատում Հայաստանում եւ գերադասում են աշխատանքի մեկնել Ռուսաստան:

Ինչեւէ, ստեղծված իրավիճակի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք Լինսի հիմնադրամի Գյումրիի գրասենյակ: Սակայն գրասենյակի պատասխանատու Ալիկ Գարեգինյանի խոսքերով, Լինսի հիմադրամն ամբողջովին կատարել է իր պարտավորությունները եւ գումարները ժամանակին փոխանցել է, իսկ ստեղծված իրավիճակը ոչ թե հիմնադրամի, այլ շինկազմակերպության եւ նրա աշխատակիցների խնդիրն է արդեն: Բայց պարոն Գարեգինյանը տեղեկացրեց, որ ինքը երեկ հեռախոսազրույց է ունեցել այդ շինկազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք էլ խոստացել են աշխատավարձերի պարտքը մինչեւ ամսվա վերջ վճարել:

Հ. Գ. Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը մեզ փոխանցեց, որ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերի շինարարների աշխատավարձերը չվճարելու փաստի կապակցությամբ զբաղվում է Շիրակի մարզային դատախազությունը, որն էլ ներկայումս նյութեր է նախապատրաստում:

Ա.Գ.

Տպել
976 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան