Պուտինը չի կարողանում կատարել ԼՂ հարցով խոստումը, կողմերը դիմում են Դոնալդ Թրամփին

Զորացրված զինծառայողների հետ հունվարի 20-ի հայտնի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցով կարեւոր հայտարարություններ արեց, որին հետեւեց Իլհամ Ալիեւի պատասխանը:

Հեռակա մինի բանակցություններ

«Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջոցով: Ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հենց այդ ճանապարհով»,- ասաց նա:

Սարգսյանի համոզմամբ միջազգային հանրությունն, այսօր առավել քան երբեւէ, հստակորեն կիսում է այս մոտեցումը: Մադրիդյան սկզբունքներում էլ առաջին կետով ամրագրված է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության կողմից, իսկ բանակցությունների հիմնական խոչընդոտն այն է, որ ադրբեջանցիներն իրենց մոտեցումներում անկեղծ չեն:

Երեկ Իլհամ Ալիեւը զինվորական մի ավանի բացման ժամանակ պատասխանեց Սերժ Սարգսյանին: «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որեւէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի: Նման բան չի լինելու»,- ասաց նա:

Ավելի անկեղծ, թերեւս, հնարավոր չէ լինել: Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ «հեռակա բանակցությունների» անհրաժեշտություն է առաջացել, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը սառեցված է: 2016-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո չի հաջողվել նախագահների մակարդակով որեւէ հանդիպում կազմակերպել, իսկ դեկտեմբերի սկզբին Համբուրգում Մամեդյարովի եւ Նալբանդյանի մասնակցությամբ աշխատանքային ընթրիքը, ըստ էության, ձեւական միջոցառում էր:

Նալբանդյանն ու Մամեդյարովը Լավրովի մոտ

Զորացրված զինվորների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման օրն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությունների կատարումը... Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը»,- նշվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այսօր Լավրովի հետ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Կողմերը կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցեր՝ հիմնվելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների վրա»,- նշում էին ադրբեջանական պետական ԶԼՄ-ները։

Թե՛ Նալբանդյանի եւ թե՛ Մամեդյարովի հետ ՌԴ ԱԳ նախարարի զրույցի կենտրոնում, փաստորեն, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն են (հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում,  ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացում եւ առաջնագծում նրանց տեղակայում):

Ճիշտ է հայկական կողմի ձեւակերպմամբ քննարկվել է այդ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մինչդեռ ադրբեջանական կողմը խուսափում է անգամ պայմանավորվածությունների մասին որեւէ հիշատակում անել: Լավրով-Մամեդյարով հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նույնպես պայմանավորվածություն բառ գոյություն չունի: Այստեղ նշվում է, որ երկու նախարարները «մտքեր են փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում քննարկված թեմաների շուրջ»:

Ինչպես հայտնի է, ղարաբաղյան բանակցությունները սառեցվել են սույն պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելու պատճառով: Հայկական կողմին անկախ ամեն ինչից բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ԵԱՀԿ ՄԽ փորձերը ձախողվեցին: Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինի հետ իրենք այլ պայմանավորվածություն ունեն, ակնարկելով, որ բանակցությունները կարող են վերականգնվել միայն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից հետո:

Եւ երբ ասվում է, որ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությունների կատարումը, թերեւս, առաջին հերթին սույն պայմանավորվածությունը նկատի ունեն:

Անցյալ շաբաթ Սերգեյ Լավրովն ադրբեջանցի լրագրողի հարցին իր սկանդալային պատասխանում խոսել էր այս մասին` բավական կոշտ ակնարկներ անելով, որ Ադրբեջանն է արգելակում դրանց իրականացմանը` կիրառելով ԵԱՀԿ-ում վետոյի իր իրավունքը:

Ակնկալիքներ, որ Մամեդյարովի հետ այսօրվա հանդիպմանը Լավրովին հաջողվել է այս հարցում թեկուզ չնչին առաջընթաց գրանցել, գրեթե չկան: Իսկ սա նշանակում է, որ առայժմ պետք չէ սպասել բանակցությունների վերսկսման:

Դոնալդ Թրամփի շուրջ առկայծող հույսեր

Մինչ Վլադիմիր Պուտինը չի կարողանում կատարել իր խոստումը, ապահովել Ալիեւի կառուցողական դիրքորոշումը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցում, ադրբեջանական լոբբին քայլեր է ձեռնարկում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը ձեռքբերելու ուղղությամբ:

The Washington Times-ի հունվարի 22-ի համարում հրապարակվել է  Caspian Group Holdings ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Ռոբ Սոբհանիի հոդվածը`«Խաղաղության նոբելյան մրցանակը Թրամփին» վերնագրով: Այստեղ ասվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը Նոբելյան մրցանակ ստանալու պատմական բացառիկ հնարավորություն ունի, եթե կարողանա հասնել ամենաբարդ հակամարտություններից մեկի` ղարաբաղյան հակամարտության լուծմանը:

«Առաջին հերթին՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից: Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է համաձայնի Եվրոպա գազ արտահանել Հայաստանի տարածքով: Կողմերը պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակին, իսկ ամերիկյան, ֆրանսիական եւ ռուսական խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն այս տարածաշրջանում... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր երկրի ներսում ներքին աջակցություն ունի, եւ մնում է միայն, որպեսզի Թրամփը համոզի Պուտինին՝ ստիպել Հայաստանին հակամարտության այդպիսի կարգավորում»,- նշում է Սոբհանին:

Անգործության մատնված չէ նաեւ ԱՄՆ հայկական լոբբին: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն օրեր առաջ հանդես է եկել «արդարության երթ» խորագրով նախաձեռնությամբ, որի շրջանակներում շահագրգիռ անձինք պետք է նամակ հղեն Թրամփին` կոչ անելով ճանաչել Արցախի հանրապետությունը, ասել արդարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ խորացնել հարաբերությունները քրիստոնյա Հայաստանի հետ:

Դոնալդ Թրամփը կարող է սույն բովանդակությամբ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր նամակներ ստանալ: Նոբելյան մրցանակ ստանալու առումով իրավիճակն, իհարկե, ավելի բարդ է:  

Տպել
13396 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան