Սերգեյ Սմբատյանն պնդում է, որ կապ չունի Թոփչյանին ուղղված մեղադրանքների հետ

25/01/2017 schedule09:00

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը կարեւորություն չի տալիս իր անվան շուրջ ծագած սկանդալին: Օրերս քաղաքացի Դավիթ Հարությունյանը բաց նամակ էր գրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ նշելով, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը կեղծել է իր կենսագրության որոշ տվյալներ. որ Ֆիլհարմոնիկի պաշտոնական կայքում նշված նվագախմբերից մի քանիսում նա իրականում հանդես չի եկել: Ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին, թե Թոփչյանին ուղղված մեղադրանքի ետեւում կանգնած են Սերգեյ Սմբատյանը եւ նրա հայրը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը: Armtimes.com-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նման խոսակցությունները դատարկաբանություն է համարում:

«Այն խոսակցություններին, որոնք չունեն ո՛չ միտք, ո՛չ արժեք, փորձում են չանդրադառնալ կամ եթե անդրադառնում եմ, դա պետք է հումորով անեմ: Սա ինտրիգ է: Ինտրիգներ աշխարհում ամեն տեղ էլ լինում են, սակայն դրանք ստեղծվում է հանուն ինչ-որ նպատակի: Մեզ մոտ նպատակը հաճախ պարզապես ինտրիգ ստեղծելն է. չկա խնդիր, կա ուղղակի ինտրիգ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդիկ կանգ առնեն, ասեկոսեներով չապրեն: Բայց եթե նրանց պետք է խոսել այն, ինչի իրենք են ուզում հավատալ, դա իրենց գործն է»,- ասաց նա:

Ըստ խոսակցությունների՝ Սերգեյ Սմբատյանը եւ նրա հայրը Թոփչյանին վարկաբեկող տեղեկություններ են տարածում Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի հետ կապված ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշման պատճառով: Նշվում է, թե Արմեն Սմբատյանը ցանկացել է, որ որդին միայնակ գլխավորի այն, սակայն նախարար նշանակվելուց հետո Ամիրյանը հայտարարել է, որ նվագախումբը ղեկավարելու է 3 դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը եւ Սերգեյ Սմբատյանը: Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ համաձայն է Ամիրյանի հետ, եւ վերջինիս որոշումը միայն դրական կանդրադառնա նվագախմբի գործունեության վրա:

«Ես, բացի նրանից, որ դեմ չեմ, միանշանակ կողմ եմ: Եթե դասական երաժշտության ասպարեզում ինչ-որ բան ստեղծելու ցանկություն կա, եւ որեւէ երաժիշտ դեմ է, դա մեծ խնդիր է: Ես կողմ եմ ու շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ պրոեկտին: Մենք խոսում ենք 3 դիրիժորների մասին, որոնք ունեն շատ մեծ փորձ, երկար տարիներ ղեկավարում են կոլեկտիվներ, եւ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում»,- ասաց նա:

Սերգեյ Սմբատյանը սովորաբար փորձում է անտեսել նման խոսակցությունները եւ կենտրոնանում է իր գործունեության վրա: Այս պահին նրա համար ամենակարեւորը նվագախմբի հետ կապված ծրագրերն իրականացնել է: Այսօր՝ հունվարի 25-ին, լրանում է Երիտասարդական նվագախմբի ստեծման 11-րդ տարին: Սմբատյանը նշում է, որ նախորդ տարիները ստեղծագործական առումով բեղուն են եղել, եւ իրենք ամեն ինչ անելու են, որ այդպես էլ շարունակվի:

«2017 թիվը շատ հագեցած է լինելու: Մենք դրսից բազմաթիվ փառատոնների մասնակցելու հրավերներ ունենք: «Հարությունյան» քառյակի ձայնասկավառակն է լույս տեսնելու: Ունենք շատ պրոեկտներ Հայաստանում. փետրվարին, օրինակ, մեկնարկելու է Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը... ամենակարեւորն այն է, որ մեր կոլեկտիվն արդեն 11 տարեկան է, ինչը մեզ՝ ոչ միայն նվագախմբի, այլեւ մեր հասարակության համար մեծագույն ձեռքբերում է»,- ասաց նա:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջիկա համերգը նախատեսված է հունվարի 26-ին: Այն նվիրված է լինելու «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակի 1-ամյակին: Տեղի է ունենալու Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Սկսվելու է 19:00-ին: Նույն օրը կայանալու է նաեւ քառյակի ձայնասկավառակի շնորհանդեսը:

Տպել
2238 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել