Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում սանհանգույց կկառուցվի

25/01/2017 schedule14:09

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ ՀՀ Մշակույթի նախարարությունը սկսում է միջոցառումների շարք: Խոսքը ոչ միայն մշակութային իրադարձություններ կազմակերպելու, այլեւ գրողի տուն-թանգարաններում անհրաժեշտ ենթակառուցվածքները ստեղծելու մասին է: Ավելի վաղ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր, որ Դսեղում սանհանգույց, փոքրիկ հանգստի գոտի, հուշանվերների խանութ կառուցելու նպատակ կա: Բացի այդ՝ ցանկություն կա թանգարանի դիմաց գտնվող հատված ծառերի (դրանք սնամեջ էին եւ կարող էին քամուց շրջվել) կոճղերը քանդակել թումանյանական հեքիաթների հերոսների կերպարներով: Այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ամիրյանը նշեց, որ մի քանի ամիս է, ինչը նախարարությունը փորձում էր հովանավորներ գտնել այդ ծրագրերն իրականացնելու համար, եւ ամերիկաբնակ հայ երաժիշտ Աշոտ Տիգրանյանն օգնելու ցանկություն է հայտնել:

«Այս ձմռանն օդանավի մեջ հանդիպեցի Աշոտ Տիգրանյանին, եւ մենք 5 ժամ մինչեւ Փարիզ հասնելը խոսում էինք հայաստանյան մշակութային կյանքից, իրադարձություներից, թե ինչ ենք ցանկանում, ծրագրում անել, եւ մաեստրոն անմիջապես արձագանքեց ու խոստացավ օգնել Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանի ենթակառուցվածքները կառուցելու հարցում: Նա ֆինանսավորելու է: Սա հրաշալի նորություն է, որ այսօր մենք փորձելու ենք իրականություն դարձնել առայժմ հուշագրի տեսքով, եւ երբ եղանակը բարենպաստ լինի շինարարության համար, մենք կսկսենք: Կարծում եմ՝ նույնիսկ փետրվարին կկարողանանք սկսել ենթակառուցվածքների նախագիծն իրականություն դարձնել»,- ասաց Ամիրյանը ավելացնելով, որ Տիգրանյանը մեծ հնարավորություններ չունի, սակայն սիրով 8 մլն դրամ է տրամադրելու թանգարանի հետ կապված ծրագիրն իրականացնելու համար:

Աշոտ Տիգրանյանը երկար տարիներ՝ շուրջ 30 տարի, ապրում է ԱՄՆ-ում, սակայն նա ծնվել է Երեւանում: Նրա տունը գտնվել է Թումանյանի՝ Երեւանի տուն-թանգարանի դիմաց, եւ հիմա շատ ուրախ է, որ հետաքրքիր զուգադիպությամբ կարող է իր ներդրումն ունենալ մեծ գրողի 150-ամյակին նվիրված ծրագրերից մեկն իրականացնելու հարցում:

«Սա Աստծու կամքով էր: Երեւանում ապրել եմ Թումանյանի տուն-թանգարանի դիմաց, եւ սա շատ հետաքրքիր զուգադիպություն է: Անչափ շնորհակալ եմ թե՛ Աստծուն, թե՛ պարոն Ամիրյանին, որ ունեմ այս գեղեցիկ հնարավորությունը: Ես շատ մեծ հաճույքով եւ հպարտությամբ կկատարեմ խոստումս»,- ասաց նա:

Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը (Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանը Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի մասնաճյուղն է) շնորհակալություն հայտնեց Տիգրանյանին պատրաստակամության համար: Նա ընդգծեց, որ նշված ենթակառուցվածքներից հատկապես կարեւոր է սանհանգույց կառուցելու հարցը, որպեսզի այցելուներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան:

«Ուզում եմ ընդգծել ենթակառուցվածքների խնդիրների կարեւորությունը, եւ հատկապես սանհանգույցի մասին է խոսքը: Թումանյանի անունն ամռան ամիսներին հազարավոր մարդկանց է հասցնում Դսեղ, առավելապես դպրոցականների, եւ երեխաները 4-5  ժամ ավտոբուսով այնտեղ հասնելուց հետո բնական է՝ սանհանգույց են փնտրում: Ունենք այնտեղ հարեւանուհի, բայց նրա ունեցածը սանհանգույց է չէ, արտաքնոց է, եւ վրան էլ գրել է 100 դրամ: Իսկապես լուրջ խնդիր է սա, եւ մեծ բարեբախտություն է մեզ համար, որ պարոն նախարարը եւ Տիգրանյանը հանդիպեցին ինքնաթիռում, եւ հիմա ես պետք է Աստված կանչեմ, որ նրանք հաճախ հանդիպեն ինքնաթիռում, որովհետեւ բազմաթիվ այլ խնդիրներ էլ ունենք (կատակում է),»,- ասաց Վարդանյանը:

Ասուլիսն ավարտվեց ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: Այն ստորագրեցին Աշոտ Տիգրանյանը եւ Կարապետ Վարդանյանը: Մշակույթի նախարարությունում այս հուշագրի ստորագրմամբ ազդարարվեց 150-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման սկիզբը:

Տպել
1824 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված