ՍԴՀԿ-ն միանում է Ծառուկյան դաշինքին. Նարեկ Գալստյանը կառաջադրվի Գեղարքունիքում

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը եւս միանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած դաշինքին: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

- Պարոն Գալստյան, ինչպիսի՞ն է ՍԴՀԿ-ի մոտեցումը «Ծառուկյան դաշինքի» հետ համագործակցելու հարցում:

- Շատ դրական, մենք ունենք որոշում, որ պատրաստ ենք համագործակցել Ծառուկյան դաշինքի հետ: Այսինքն՝ դաշինքի մաս կազմել եւ այդ առումով շատ ակտիվ եւ դրական բանակցություններ են ընթանում:

- Կուսակցությունը որոշում ունի՞:

-Այո: ՍԴՀԿ-ն ունի նման որոշում: Այդ որոշումը քննարկվել է կուսակցության բոլոր մասնաճյուղերի, կուսակցության վարչության եւ կուսակցության շարքային ակտիվի հետ եւ ֆիլտրացվել է, ամբողջական պատկերը ստացվել է այդ առումով: Տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ եւ ՍԴՀԿ-ն որոշել է՝ մտնել «Ծառուկյան դաշինք»:

- Կա՞ արդեն պայմանավորվածություն ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հարցում: ՍԴՀԿ-ն ո՞ր ընտրատարածքներում թեկնածուներ կունենա:

- Կարծում եմ, որ մենք բավական ակտիվ մասնակցություն կունենանք: Իհարկե, չպետք է շտապել եւ պետք է սպասել դաշինքի վերջնական ձեւավորմանը: Նման առարկայական  խոսակցություն այս պահին չի եղել, բայց մենք առնվազն 7 ընտրատարածքում պատրաստ ենք առաջադրել բավական ուժեղ թեկնածուներ, որոնց մեջ կան վիրաբույժներ, արցախյան պատերազմի ջոկատների հրամանատարներ, հասարակությանը հայտնի մարդիկ: Ես ինքս նույնպես մեծ ցանկություն ունեմ եւ պատրաստվում եմ առաջադրվել Գեղարքունիքի մարզում (թիվ 8 ընտրատարածք) ռեյտինգային ընտրակարգով:

- Իսկ համամասնական ցուցակի կազմման հարցում ինչպիսի՞ն են ՍԴՀԿ-ի հավակնությունները:

- Ես կարծում եմ, որ մեր առջեւ մեծագույն խնդիրներ կան դրված եւ երկրում լրջագույն քաղաքական փոփոխություններ են կատարվում: Համամասնական ցուցակի մասին խոսելը, ցուցակում ինչ տեղ...: Թող ձեւավորվի, ամեն ինչ շատ հստակ կերեւա:

- Ձեզ համար կանխորոշվա՞ծ է, թե ցուցակում քանի ներկայացուցիչ կունենաք:

- Ես նորից եմ ասում՝ նման բաների մասին խոսելն անշնորհակալ եւ ժամանակավրեպ գործ է: Առաջինը՝ պետք է հասցնել դաշինքը վերջնական ձեւավորման եւ երկրորդ՝ կյանքի կոչել ծրագրերը, աշխատել ՀՀ քաղաքացու հետ: Մնացածն ածանցյալ են:

- Եթե չեմ սխալվում, Ռամկավար ազատական կուսակցության հետ…

- Մենք միշտ էլ ՌԱԿ-ի հետ շատ լավ հարաբերութուններ ենք ունեցել, տարատեսակ հարցերի շուրջ քննարկումներ ենք ունենում: Երեկ ՌԱԿ-ի ատենապետ Հակոբ Ավետիքյանը նույնպես հայտարարեց, որ ունի դրական վերաբերմունք դեպի Ծառուկյանի շուրջ ստեղծված կոնսոլիդացիան եւ այս առումով մեզ համար, իհարկե, իրենց որոշումը կամ նախնական տրամադրվածությունը, ողջունելի է:

- Այս հարցը չեմ կարող չտալ: Վերակազմյալ ՍԴՀԿ-ի մասին հրապարակում կա մամուլում, որ նրանք նույնպես տեղ կունենան «Ծառուկյան դաշինքում»: Ինչպե՞ս եք պատկերացնում ձեզ նրանց հետ նույն դաշինքում:

- Լինի վերջին անգամը, որ ես այս մասին երբեւէ բան խոսեմ: ՍԴՀԿ-ն համաշխարհային կազմակերպություն է իր բոլոր կազմակերպական կառույցներով մոտ 2 տասնյակ երկրներում, հազարավոր շարքային անդամներով եւ տասնյակ հազարավոր համակիրներով աշխարհով մեկ: Երկրորդը՝ Հնչակյան կուսակցությունը կուռ կառույց է ՀՀ-ում, բոլոր մարզերում ունեցած մասնաճյուղերով եւ գրասենյակներով, կուսակցական շարքային ընկերներով: Մենք բանակցում ենք, խոսում ենք մեր անունից: Մնացյալ այլ՝ չնչին, փոքր, ֆեյք կառույցները այսպես ասեմ՝ մեզ չեն հետաքրքրում:

Տպել
5736 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է