Չխոսկան խոսնակը. Վլադիմիր Հակոբյանի ԱԱԾ-ական «անցյալը»

25/01/2017 schedule14:47

Ինչպես հայտնի է, Հայաստանում ազգային անվտանգության ծառայությունը առանձնապես չի հարգում հանրապետության օրենսդրությունն ու քաղաքացիների իրավունքները: Սա թերեւս նորություն չէ:

Ընթերցողին չենք զարմացնի, եթե ասենք, որ անվտանգության մարմինները օրենքներից եւ քաղաքացիների իրավունքներից վեր են դասում իշխանությունների պաշտպանությունը… Պաշտպանությունը ոչ թե ֆիզիկական հարձակումից, այլ ցանկացած տեսակի (անգամ՝ օրինական) իշխանափոխությունից:

Ազգային անվտանգության ծառայությունում գործում է Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը: Ու քանի որ Հայաստանում ահաբեկչություն, որպես այդպիսին, չկա, իսկ սահմանադրական կարգը տապալողը բացառապես ընտրությունների կեղծմամբ իշխանությունները պահող հայտնի անձինք են (որոնց դեմ ԱԱԾ-ն, մեղմ ասած, չի գործում), կարելի է փաստել, որ այդ վարչությունը զբաղված է այլ հարցերով:

Շուրջ մեկուկես տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 18-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ Հակոբյանը մինչ այդ ԱԱԾ-ում զբաղեցնում էր հենց Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքներից մեկի պետի պաշտոնը եւ ուներ մայորի զինվորական կոչում:

Նշանակումից ընդամենը մեկ տարի առաջ Հակոբյանը հայտնվեց սկանդալի թիրախում, երբ լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը հրապարակեց մի ձայնագրություն, որում Վլադիմիր Հակոբյանը սպառնալիքներով փորձել է Մանուկյանին ստիպել համագործակցել ԱԱԾ-ի հետ:

Այստեղից կարելի է անել պարզ եզրահանգում՝ ԱԱԾ-ի Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, կամ գոնե դրա՝ Վլադիմիր Հակոբյանի գլխավորած ստորաբաժանումը զբաղվում էր ընդդիմության կամ լրատվական դաշտի հարցերով:

Եվ եթե հաշվի առնենք, որ Հակոբյանը 2015 թվականին նշանակվեց նախագահի մամուլի խոսնակ, ապա պարզ կլինի, որ նա լավ ծանոթ էր լրատվական դաշտին: Սովորաբար, այդ պաշտոնին նշանակում են մամուլի հետ կապ ունեցող մեկին… Եվ կարող ենք վստահ լինել, որ Վլադիմիր Հակոբյանը մամուլի հետ կապ ուներ, բայց այդ կապը, ինչպես ասում են, օրինական չէր:

Հակոբյանը, իր բաժանմունքով, հավանաբար հետեւում էր ԶԼՄ-ների աշխատանքին: Այսպես ասած, մեդիա-մոնիտորինգ էր անում, ձեռքի հետ էլ դաշտից մարդկանց հավաքագրում:

Ընդ որում, եթե դրան էլ գումարենք այն, որ աշխատանքի վերջին 18 ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը (որի պարտականությունը խոսելն է), համաձայն ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Sut.am կայքի ուսումնասիրության, ընդամենը 5 հարցազրույց է տվել, ապա կարելի է փաստել, որ այժմ եւս իր գործը խոսելը չէ:

Վլադիմիր Հակոբյանի գործը, ըստ ամենայնի, ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ լրատվական դաշտի մի մասը նախագահականի վերահսկողության տակ պահելն է, քանի որ դժվար թե որեւէ այլ տրամաբանություն կա, որը կբացատրի նախկին ԱԱԾ-ականին (իսկ նախկիններ այստեղ չեն լինում) մամուլի չխոսկան խոսնակ նշանակելը:

Նշենք նաեւ, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Վլադիմիր Հակոբյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացավ «մարտական ծառայության» համար մեդալին... Ում հետ եւ ինչ «մարտերում» է այն ժամանակ դեռեւս կապիտան Վլադիմիր Հակոբյանը արժանացել «մարտական խաչին», դատեք ինքներդ: Ըստ ամենայնի, այդ մարտում հաղթեց Սերժ Սարգսյանը եւ պարտվեցին արդար նախագահական ընտրությունները:

Եզրահանգումները

Ազգային անվտանգության ծառայությունը, մասամբ օբյեկտիվ, իսկ մասամբ սուբյեկտիվ պատճառներով հիվանդագին աստիճանի գաղտնապահ կառույց է: Այդ գաղտնիությունը երբեմն հասնում է ծիծաղելի աստիճանի… Սակայն երբեմն ԱԱԾ-ի գործունեության մասին հենց Վլադիմիր Հակոբյանի նման պատմություններից կարելի է անել բազմաթիվ կարեւոր եզրահանգումներ:

Այսպիսով, այս ամենից կարելի է հիմնավոր կերպով հասկանալ, որ՝

  1. Ազգային անվտանգության ծառայության Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (իրականում, կարեւոր չէ, թե որ վարչությունը) զբաղվում է ընդդիմության եւ լրագրողական հասարակության վերահսկմամբ ու դրանում կադրերի ներդրմամբ:
  2. Թեեւ Վլադիմիր Հակոբյանի պաշտոնը կոչվում է «նախագահի մամուլի խոսնակ», նա «չի խոսում» մամուլի հետ: Նա կամ զբաղված է անգործությամբ, կամ, առավել մեծ հավանականությամբ, մամուլի վերահսկմամբ:
  3. Հայաստանում ԱԱԾ-ի միջոցով լրատվական դաշտի (հավանաբար նաեւ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության) վերահսկողությունը իրականացվում է հենց Բաղրամյան 26-ից: Եվ հենց դա է մայոր Հակոբյանի հիմնական պարտականությունը:
  4. 2013 թվականի նախագահական ընտրություններին ԱԱԾ-ն, ըստ ամենայնի, էականորեն նպաստել է կեղծված ընտրությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Այդ «մարտում» առանձնացած ԱԱԾ-ի սպաները արժանացել են մեդալների:
  5. Բաղրամյան 26-ում նախընտրում են մամուլի հետ շփվել ոչ թե դասական եւ վերբալ եղանակով, այլ «ԱԱԾ-ի կանալներով», ինչը, իր հերթին, շատ բան է ասում Սերժ Սարգսյանի մասին:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3825 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ