Էրիկ. բոլոր մասնակիցներն էլ ընդունել են, որ ամենաարժանի մարդիկ են անցել հաջորդ փուլ

25/01/2017 schedule17:49

X Factor նախագծի «4 աթոռ» փուլի հերթական համերգից հետո ժյուրիի անդամ, երգիչ Էրիկ Կարապետյանի անվան շուրջ համացանցում աղմուկ բարձրացավ: Հունվարի 22-ի համերգի ընթացքում նա 10 մասնակցից ձեւավորեց իր քառյակը: Թվում էր՝ որոշումը վերջնական է, սակայն հաղորդման վերջում նա նախագիծ հետ բերեց քառյակից դուրս մնացած Դիանա Հարությունյանին, որը գրավեց Մոնիկա Միրզոյանի տեղը:

Էրիկի գործողությունները միանգամայն համապատասխանում են նախագծի կանոններին, սակայն եթերից հետո համացանցի մի շարք օգտատերեր նրա քայլն անարդար որակեցին: Ըստ նրանց՝ երգիչի որոշումը սթրեսի էր ենթարկել Մոնիկային: Armtimes.com-ի հետ զրույցում Էրիկն ասաց, որ նման խոսակցություններն անտեղի են, որ մասնակիցներն ընդունում են որոշումները, եւ նրանց հետ շփումը շարունակվում է առանց խնդիրների:

«Այդ աղջիկների հետ խնդիր չկա, մինչեւ այսօր շփվում ենք, ու իզուր են այդքան խոսակցություններ պտտվում: Շատերը, ովքեր այնտեղ դժգոհել են ընտրությունից, այսօր ընդունում են, որ ամենաարժանի մարդիկ են անցել: Ես 1 վայրկյան անգամ չեմ կասկածում իմ ընտրության վրա, որովհետեւ ամենաարժանի մարդկանց եմ անցկացրել, մանավանդ Դիանայի հետ կապված, ասեմ, որ հրաշալի մարդ է ու շատ տաղանդավոր: Նրա հարցում կասկած է եղել այդ օրը, հանել եմ, հետո հետ եմ բերել, բայց այսօր ապացուցել է, որ ճիշտ եմ արել: Շատ պարտաճանաչ է, համարձակ ու աշխատասեր»,- ասաց նա:

Դիանա Հարությունյան

Էրիկը նշում է, որ բոլոր մասնակիցներն էլ լավ են երգում, եւ հետեւաբար չի կարող ընտրություն կատարել միայն առաջնորդվելով նրանց լավ ձայներով: Կարեւոր է նաեւ, թե որքան ճկուն են նրանք, աշխատասեր ու պատասխանատու: Երգիչը նշում է, որ ի տարբերություն հեռուստադիտողների՝ ինքը մասնակցել է փորձերին, տեսել է՝ ինչպես են նրանք աշխատում եւ մրցութային համերգի ժամանակ հաշվի է առել նաեւ փորձերի ժամանակ իր տեսածը:

«3 ամիս աշխատելու եմ նրանց հետ, սիրուն համարներ ենք ներկայացնելու, մրցակցելու ենք մյուս ուժեղ թիմերի հետ: Այդ 3 ամիսների համար ինձ պետք էին մասնակիցներ, որոնք անմիջապես կընկալեն այն, ինչ ես ուզում եմ: Անցկացրել եմ ճկուն երգչուհիների: Ես շատ լավ գիտեմ՝ ովքեր են ճկուն, որովհետեւ բացի այդ ելույթներից՝ դիտել եմ նաեւ փորձերը, վերջնական տպավորությունն իհարկե համերգի օրն եմ ստանում, բայց մինչեւ այդ էլ որոշակի կարծիք եմ կազմում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չանցած մասնակիցները չպետք է հուսահատվեն, քանի որ, եթե ընտրվել են հազարավոր մասնակիցների միջից եւ հասել են եթերային փուլեր, նշանակում է՝ ունեն տաղանդ, որի վրա աշխատելով կարող են հաջողության հասնել:

Մոնիկա Միրզոյան

Հաջորդ փուլում ժյուրիի անդամներն իրենց թիմերի 4 մասնակիցներից ընտրելու են 3-ին: Էրիկը գիտակցում է, որ համացանցում դժգոհությունների եւս մի ալիք է իրեն սպասվում: Նա դրան արդեն պատրաստ է եւ նորմալ է վերաբերվում:

«Ես պատրաստ եմ եղել այդ ամեն ինչին: Առջեւում էլի լինելու են փուլեր, էլի կլինեն մասնակիցներ, որոնք չեն արդարացնելու իրենց ու դուրս են մնալու, ու էլի սկսելու են գրել: Հետագայում խոսակցություններ միանշանակ լինելու են, բայց ի՞նչ արած, խոսում են թող խոսեն»,- ասաց նա:

Ժյուրիի 4 անդամներից 3-ը՝ Անդրեն, Շուշանիկ Արեւշատյանը եւ Էրիկը, արդեն ձեւավորել են իրենց քառյակները: Հաջորդ կիրակի՝ հունվարի 29-ին, ընտրություն կատարելու հերթը Գարիկ Պապոյանինն է, որն աշխատում է խմբերի հետ:

Տպել
11816 դիտում

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար