Մի խումբ փաստաբաններով որոշել են փրկել Փաստաբանների պալատը. թեժ ընտրություններ են սպասվում

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատում կկայանան Պալատի խորհրդի ընտրություններ:

Թեկնածուների առաջադրումների ժամկետը, որը սկսվել էր հունվարի 14-ից, ավարտվել է հունվարի 19-ին երեկոյան: Ընտրություններն անցկացվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

Խորհրդի ընտրությունների համար առաջադրված թեկնածուներն այսպես ասած բաժանվել են երկու խմբի. մի խմբում պալատի աշխատակիցներ են եւ նրանց միացած այլ փաստաբաններ, մյուս խմբում փաստաբաններ են, այդ թվում՝ հայտնի, որոնք, իրենց խոսքով, կարեւորում են անկախ փաստաբանների առկայությունը խորհրդում. մասնավորապես նրանց շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:

Այս ընտրությունները հատկապես ուշագրավ են Պալատում առկա լարվածության ֆոնին: Հիշեցնենք, որ վերը նշված փաստաբանները տեւական ժամանակ  բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են, թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, ՓՊ նախագահն առանց մրցույթի աշխատանքի է ընդունել իր բարեկամներին: Կոշտ քննադատության առիթ էին դարձել նաեւ մի խումբ փաստաբանների դեմ հարուցված կարգապահական վարույթները՝ փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համար: Փաստաբաններից շատերը իրենց դեմ հարուցված «անհիմն» կարգապահական վարույթներով նույնիսկ դատարան հասան: Հիմա փաստաբանների մի խումբ փաստաբանությունը, իրենց բնորոշմամբ՝ խայտառակ վիճակից հանելու համար փորձելու է ստեղծել հակակշիռ եւ փրկել պալատի ապագան:

Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 35 փաստաբան: Հիշեցնենք՝ խորհուրդը կազմված է 12 փաստաբանից:

Փաստաբանական երկու խմբերն էլ ընտրություններին ընդառաջ երեկ հայտարարություն են տարածել: Մասնավորապես՝ հայտնի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Ռուբեն Սահակյանը եւ եւս վեց հոգի հայտարարել են, որ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել Փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջեւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, հատկապես հաշվի առնելով խորհրդի վերահսկողական գործառույթները:

Թվով 10 փաստաբանները ներկայացրել են Փաստաբանների պալատի արդյունավետ աշխատանքը ապահովելուն ուղղված մի շարք տեսլականներ: Մասնավորապես նրանք նշել են, որ պարտավորվում են ոչ ուշ, քան ընտրվելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու համար Փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը: Մասնավորապես` պալատի անդամ բոլոր փաստաբանների համար պետք է տեսանելի լինեն ինչպես պալատի ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները, այնպես էլ կարգապահական վարույթներ հարուցելու, հարուցումը մերժելու մասին բոլոր որոշումները: «Հաշվի առնելով առկա սոցիալական վիճակը, այն, որ բազմաթիվ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում անդամավճար չվճարելու հետեւանքով, ինչպես նաեւ հաշվի առնելով փաստաբանների` տարեցտարի աճող քանակը, կարծում ենք, որ հարկ է միջոցներ ձեռնարկել անդամավճարի գումարի (5000 դրամ,- Տ.Խ.) նվազեցման ուղղությամբ»,- մասնավորապես նշվում է փաստաբանների հայտարարությունում:

Փաստաբանների մյուս խումբն էլ իրենց հայտարարության մեջ նշում է, որ ընտրվելու դեպքում լինելու են անկախ, գործելու են թափանցիկ. «Հարգելու ենք տարակարծությունը. նպաստելու ենք փաստաբանական համայնքի միասնականության եւ անկախության ամրապնդմանը. նպաստելու ենք փաստաբանների իրավունքների պաշտպանությանը. նպաստելու ենք փաստաբանության հեղինակության բարձրացմանը»,- նշված է թվով 12 փաստաբանների հայտարարությունում:

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ որոշեց մասնակցել խորհրդի ընտրություններին: «Փաստաբանությունն ինձ համար հարազատ է, կյանքիս զգալի հատվածը ներդրել եմ այդ ոլորտի կայացմանն ու զարգացմանը։ Բնականաբար, ինձ դժվար է անտարբեր մնալ, երբ մեր բնագավառում լուծման ենթակա խնդիրներ են ծառացել կամ երբ գիտակցում եմ, որ ինքս կարող եմ օգտակար լինել այն ոլորտին, որում եղել եմ կայացման դժվարին տարիներին»,- մեր գրավոր հարցին ի պատասխան ասաց Սահակյանը: Խոսելով խորհրդում իր դերակատարության մասին, նա կարծիք հայտնեց, որ իր փորձը կարող է օգտակար լինել փաստաբանության առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրների լուծման համար։ «Ինձ անհանգստացնող խնդիրների մի մասը շարադրված է մի խումբ թեկնածուների, այդ թվում նաեւ իմ կողմից հրապարակված հայտարարության մեջ»,- նշեց նա։ Հարցին՝ եթե պալատի խորհրդում կայուն մեծամասնություն չձեւավորվի, որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք,  Սահակյանը պատասխանեց. «Ընտրությունը փաստաբաններն են կատարելու։ Իմ խորին համոզմամբ՝ առաջնահերթ է ոչ թե մեծամասնության կամ փոքրամասնության հարցը, ոչ թե խմբերի հարցը, այլ՝ որ խորհրդում  լինեն ինքնուրույն, անկախ, անկաշկանդ ու ստեղծագործ անձինք, որոնց արդյունավետ աշխատանքի շնորհիվ պետք է զարգանա փաստաբանությունը»:

Զրուցեցինք նաեւ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու Կարեն Մեժլումյանի հետ: Մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեց կրկին առաջադրել իր թեկնածությունը, նա ասաց, որ զբաղվում է ակտիվ փաստաբանությամբ եւ իր փորձը կարեւոր կլինի նաեւ «այս խորհրդի կազմի համար»: Մեժլումյանը նաեւ հույս հայտնեց, որ խորհրդի կազմում նոր դեմքեր կլինեն: Վերջինս հատկապես կարեւորում է կարգապահական վարույթները, որով խորհուրդը, ըստ նրա, գնահատական է տալիս, թե փաստաբանը ինչպիսի վարքագիծ պետք է դրսեւորի կոնկրետ իրավիճակներում: «Սա միտված է նաեւ փաստաբանի հեղինակության բարձրացմանը, ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը»,-հավելեց Մեժլումյանը:

Նշենք, որ ՀՀ ՓՊ խորհուրդը ի պաշտոնե ղեկավարում է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Խորհուրդն ինքնին ավելի հզոր մարմին է, քան պալատի նախագահը:

Տպել
4841 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից